Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

Օրեր

Ժամեր

Րոպեներ

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված «Հակամանրէային կայունություն և վարակի հսկողություն» թեմայով միջազգային մասնակցությամբ գիտաժողովի հետ, որը նվիրված է պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին:

Այս առիթով հրատարակվելու է հոդվածների ժողովածու` «Արդի համաճարակաբանության հիմնական դրույթները» խորագրով, որոնք անհրաժեշտ է ուղարկել heratsianalytics@ysmu.am էլ. Հասցեով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ` հայերեն (Sylfaen), ռուսերեն և անգլերեն (Times New Roman, տառատեսակ 12pt, միջտողային տարածություն 1.5) լեզուներով:

Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 5 A4 էջի չափսը և պետք է ներառի.

  1. Վերնագիր (կենտրոն)
  2. Հեղինակ (ներ)
  3. Հաստատություն
  4. Բանալի բառեր
  5. Գրականության ամփոփում
  6. Նյութեր/մեթոդներ
  7. Արդյունքները
  8. Եզրակացություններ
  9. Ամփոփում անգլերենով և ռուսերենով
  10. Հղումներ

Ակնկալվում է ակտիվ մասնակցությունը, հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 446 242 հեռախոսահամարով:

Ամսաթիվ
30/10/2024
Ժամանակ
00:00

Կապ

Կիսվել