Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սեմինար՝ նվիրված դրամաշնորհ գրելու հիմունքներին

Օրեր

Ժամեր

Րոպեներ

Նոյեմբերի 29-ին, ժամը՝ 15.00-ին, ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում տեղի կունենա սեմինար՝ նվիրված դրամաշնորհ գրելու հիմունքներին:

Հանդիպման հատուկ հյուրն է ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի խորհրդատվական մարմնի անդամ, Վարշավայի Մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Յասեկ Յավորսկին: Պրոֆեսորը մասնագիտացված է մոլեկուլային և բջջային նեյրոկենսաբանության ոլորտում։

Միջոցառման շրջանակում պրոֆեսորը կկիսվի պրակտիկ հմտություններով, որոնք կօգնեն դրամաշնորհ և հաջողակ հոդված գրելու ընթացքում:

Սեմինարին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը կներկայացնի հայ գիտնականների համար հասանելի դրամաշնորհները:

ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից կազմակերպվող հերթական սեմինարը նախատեսված է հետազոտողների, գիտնականների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել դրամաշնորհին դիմելու քայլերը և տիրապետել ակադեմիական հոդված գրելու նրբություններին:

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հղմամբ՝

https://docs.google.com/forms/d/1I1Jk2yT-1XNZdZtBWwHJQx56slla8qBunKwfQk7UoqY/viewform?pli=1&pli=1&edit_requested=true

Ամսաթիվ
29/11/2024
Ժամանակ
15:00
Վայր
ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոն

Կապ

Կիսվել