Մայիսի 22-ին և 23-ին ժամը 11:00-16:30 ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացները, բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների կանխարգելման միջոցառումները » թեմայով վարպետաց դաս:
Վարպետաց դասի նպատակն է` ուսուցանել բուժաշխատողներին բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման ընթացակարգերը և դրանց որակի գնահատման գործընթացները, ինչպես նաև նշանակությունը բժշկական միջամտություներով պայմանավորված վարակների կանխարգելման գործում, տիրապետել բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների ռիսկերի նվազեցման միջոցառումներին:
Թիրախային լսարան` բժիշկ-համաճարակաբաններ, բժիշկ-կոսմետոլոգներ, ստոմատոլոգներ, բուժքույրեր:
Վարպետաց դասը կրեդիտավորված է, որի համար ավագ բուժանձնակազմին տրվելու է ՇՄԶ 10 գործնական կրեդիտ, միջին բուժանձնակազմին` ՇՄԶ 5 գործնական կրեդիտ:
ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՃԱՐՈՎԻ Է:
Գրանցվել նախօրոք հետևյալ հղմամբ` մինչև մայիսի 20-ը ներառյալ ։
Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով: