Հունիսի 29-ին և 30-ին` ժամը 11:00-16:30, ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում, կանցկացվի «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացները, բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների կանխարգելման միջոցառումները» թեմայով անվճար վարպետաց դաս:
Վարպետաց դասի նպատակն է ուսուցանել բուժաշխատողներին բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման ընթացակարգերը և դրանց որակի գնահատման գործընթացները, ինչպես նաև նշանակությունը բժշկական միջամտություներով պայմանավորված վարակների կանխարգելման գործում, տիրապետել բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների ռիսկերի նվազեցման միջոցառումներին:
Թիրախային լսարան` ստոմատոլոգներ, ստոմատոլոգիական պրոֆիլի բուժքույրեր: Վարպետաց դասը կրեդիտավորված է, որի համար ավագ բուժանձնակազմին տրվելու է ՇՄԶ 10 գործնական կրեդիտ, միջին բուժանձնակազմին` ՇՄԶ 5 գործնական կրեդիտ:
Գրանցվել նախօրոք հետևյալ հղմամբ` https://ee.kobotoolbox.org/x/IRyPKTnC