Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Վերարտադրողական խնդիրների գենետիկա»․ երկօրյա միջազգային գիտաժողով

Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի նոյեմբերի 8-ին և 9-ին ԵՊԲՀ կարմիր դահլիճում կկայանա միջազգային գիտաժողով՝ «Վերարտադրողական խնդիրների գենետիկա» խորագրով:

Երկօրյա ներկայացուցչական միջոցառման ընթացքում առաջատար մասնագետները կքննարկեն արդի հիմնահարցեր, որոնց շարքում են անպտղության տարածվածությունը Հայաստանում, մոլեկուլային գենետիկան, գենետիկական հիվանդությունների կանխարգելման նախածննդյան ախտորոշումը, գենետիկական պատճառներով պայմանավորված հղիության կորուստը, հղիության ընթացքում գենետիկական հսկողությունը, հղիության կրելախախտի գենետիկական պատճառները, հղիության ընդհատումների պատճառները և այլ կարևորագուն թեմաներ։

Գրանցման հղումը՝ https://forms.gle/NLfZjNrVUXs1bAbr6

Առցանց գրանցումը պարտադիր է։

Մասնակցության արժեքը 10.000 դրամ է:

Գիտաժողովի մասնակիցները կստանան 15 ՇՄԶ կրեդիտ։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար՝ +374(91)838-080, +374(55)688-582։

Ամսաթիվ
08/11/2024
Ժամանակ
09:00
Վայր
ԵՊԲՀ կարմիր դահլիճ

Կապ

Ներբեռնել ծրագիրը

Կիսվել