Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն

Կապ մեզ հետ

9․00-17․00
010301000, ներքին՝ 339
anat@gmail.com
Տևողություն 6
Տարեկան վճար 800000 դրամ

Պատմություն

Հիմադրվել է 1923թ.-ին:

Ամբիոնը ղեկավարել են Ե.Թ. Շեկ-Հովհաննիսյանը (1937-39թ.թ.), Վ.Թ. Գաբրիելյանը (1946-63թ.թ.), պրոֆ. Ա.Հ. Բեգլարյանը (1963-85թ.թ.), պրոֆ. Ն.Դ. Վարդազարյանը (1986-2006թ.թ.), պրոֆ. Ն.Գ. Խոստիկյանը 2006-ից մինչև 2020 թվականը:

1923թ.-ին պրոֆ. Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ, ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետում ստեղծվեց ախտաբանական անատոմիայի ամբիոնը: Մինչ 1946թ.-ը ամբիոնը ղեկավարվեց մի շարք գիտնականների կողմից, որոնցից հետո երկար ժամանակահատված, ամբիոնի վարիչ է եղել խոշոր գիտնական, պաթոլոգ-անատոմ Վ.Թ. Գաբրիելյանը:
1963թ.-ին ամբիոնի ղեկավար է դառնում ռուսական ախտաբանական անատոմիայի սան, հայտնի պաթոլոգներ Ա.Ի. Աբիրիկոսովի, Ա.Ի. Ստրուկովի աշակերտ՝ պրոֆ. Ա. Բեգլարյանը, որը նոր շունչ հաղորդեց գիտական ուղղություններին և հետազոտություններին: Նրա կողմից ստեղծվեց ամբիոնին կից պրոբլեմային գիտական լաբորատորիա, որտեղ երիտասարդ գիտնականների կողմից 20 տարիների ընթացքում ուսումնասիրվեց ռևմատիկ հիվանդություւնների, շարակցական հյուսվածքի առաջընթացվող համակարգային ախտահարումների ախտաբանական անատոմիան, ստրեպտոկոկային, ինչպես նաև այլ միկրոբային վարակների դերը այդ հիվանդությունների զարգացման գործում:
Ախտաբանական անատոմիայի ամբիոնում աճել և կայացել են ներկայումս այդ բնագավառում հայտնի գիտանականներ ԲԳԱ ակադեմիոս, ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆ. Լ.Ն. Մկրտչյանը, պրոֆ., հիստոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆ. Ա.Վ.Ազնաուրյանը, պրոֆ. Ն.Դ. Վարդազարյանը ,պրոֆ. Ա.Ս. Կանայանը, պրոֆ. Ա.Փ. Զիլֆյանը, պրոֆ. Ն.Գ. Խոստիկյանը: Մանկական ախտաբանական անատոմիայում, ինչպես նաև պրակտիկ անատոմիայում իր մեծ ներդրումն է ունեցել պրոֆ. Ջ.Ղ. Գևորգյանը:

Ուսուցում

Պաթոլոգիական անատոմիա առարկան դասավանդվում է 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և ռազմաբժշկական ֆակուլտետներում: Պաթոլոգիական անատոմիայի ամբիոնը  ունի նաև կլինիկական պաթոլոգիայի կուրս (սեկցիոն բիոպսիոն կուրս) VI կուրսի ուսանողների դասընթացում 1 շաբաթ տևողությամբ  ցիկլային պարապմունքների ձևով, որը անց է կացվում 3 հանրապետական հիվանդանոցների կլինիկական բազաներում: Առարկայի ծրագիրը բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար  բաժանված է ընդհանուր և մասնավոր բաժինների, որը ուսանողները անցնում են V-VI կիսամյակներում: Ամբիոնում  առկա է թեսթերի մեծ բազա  ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի բոլոր բաժիններից  գործնական պարապմունքների, ուսանողների ինքնուրույն աշխատանքի, հարցումների և քննությունների համար: Ամբիոնում օգտագործվում  են  միկրո- և մակրոպրեպարատներ տարբեր բաժիններից, դասախոների կողմից  ստեղծված  մեթոդական ձեռնարկներ և սլայդներ, պլակատներ, ռեֆերատիվ զեկույցներ:

Հեդիպլոմային ուսուցում

Ամբիոնում հետդիպլոմային ուսուցումը  տարվում է ասպիրանտուրայի և կլինիկական օրդունատուրայի ձևով: Ամբիոնում առկա են բոլոր պայմանները ասպիրանտների ու կլինիկական օրդինատորների ուսուցման համար:

Գիտահետազոտական աշխատանքները: Երկար տարիների ընթացքում  ամբիոնում շարունակվել են  գիտական ուսումնասիրությունները՝ նվիրված ռևմատիկ հիվանդությունների պատճառագիտությանը, ախտաբանական և ձևաբանական հարցերին: Բազամաթիվ աշխատանքներ են կատարվել  հեմոլիտիկ ստրեպտոկոկի և նրանց “L” ձևերի  առողջ  վարակակրության իմունաձևաբանական վերլուծության վերաբերյալ քրոնիկական  նշիկաբորբի ժամանակ: Պաթանատոմիական ամբիոնի աշխատակիցների կողմից ստեղծված են մեթոդական  ձեռնարկներ և թարգմանված  է դասագիրք հայերեն լեզվով: Ամբիոնի գիտական աշխատանքների մեջ մեծ  տեղ են գրավում շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումների և իմունային խախտումների ձևաբանական  ուսումնասիրությունները: Ամբիոնում բազմապրոֆիլ  գիտական ուղղություններում ընդգրկվել են նեյրոէնդոկրին համակարգի, սրտամկանի, հոդերի, պարազիտային վարակների, կանանց սեռական համակարգի բորբոքային հիվանդությունների ձևաբանական ուսումնասիրությունները ժամանակակից  տարբեր մակարդակներով: Ամբիոնում աշխատակիցների կողմից ղեկարվարվել և պաշտպանվել են դոկտորական ու թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնում կատարված աշխատանքները լայն ճանաչում ունեն միջազգային ասպարեզում: Վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքների մի մասը զեկուցվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Տաշկենդում, Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում, Ավստրալիայում, Ամստերդամում, Վաշինգտոնում, Նոր Օռլեանում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նորվեգիայում: Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվել են 110 գիտական հոդվածներ, որից 9 «ինպակտ ֆակտրով»։ Առաջին անգամ հայերեն լեզվով հրատարակվել է «Կլինիկական մորֆոլոգիա» ձեռնարկը 6-րդ կուրսի ուսանողների համար։ Կազմվել են հայերեն և անգլերեն ուսումնական ձեռնարկներ ընդհանուր և մասնավոր ախտաբանական անատոմիայի բաժիններից, ինչպես նաև ձեռնարկ «Բերանի խոռոչի հիվանդություններ» ստոմատոլոգիական ֆակուլտետի համար՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Հրատարակման համար է պատրաստվել գունավոր «Ախտաբանական Անատոմիա Ատլաս 1-ին մաս»։ 2013թ-ից մինչ այսօր ամբիոնի դասախոսների կողմից պաշտպանվել են 2 դոկտորական և 5 թեկնածուական ատենախոսություններ։ Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ն․Գ․ Խոստիկյանը հանդիսանում է «Архив Патологии» խմբագրական կազմի անդամ, հայկական պաթոլոգանատոմների գիտական ասոցիացիայի նախագահ։

Համագործակցություն

Ամբիոնի գիտամանկավարժական  աշխատակազմը և այնտեղ պատրաստված բոլոր մասնագետները ակտիվ մասնակցություն են ունենում հանրապետության առողջապահության կազմակերպման, հիվանդությունների ախտորոշման և կադրերի պատրաստման գործում  և որպես գործնական պաթոլոգ անատոմներ՝ ապահովում են հիվանդանոցների պաթոլոգանատոմիական ծառայությունը:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն անուն հայրանուն Պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Կարալյան Նաիրա Յուրիի Ամբիոնի վարիչ բ.գ.թ. դոցենտ
Մկրտչյան Լևոն Նիկիտայի պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
Համբարձումյան Սոմա Վազգենի պրոֆեսոր բ.գ.դ. դոցենտ
Խաչատրյան Աննա Սարգսի պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
Պապյան Անդրեյ Վլադիմիրի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
Աղաբեկյան Լուսինե Էդուարդի դոցենտ բ.գ.թ.
Դաբաղյան Վարդան Ռազմիկի դասախոս բ.գ.թ.
Հակոբյան Գայանե Արշավիրի դասախոս բ.գ.թ.
Չլոյան Ալլա Երվանդի դասախոս
Պետրոսյան Աննա Ռուբենի դասախոս
Պողոսյան Նելլի Սուրենի դասախոս
Մարդանյան Լուսինե Սուրենի դասախոս բ.գ.թ.
Քամալյան Շողեր Միքայելի ասիստենտ
Ղարդյան Գեղամ Կարապետ ասիստենտ
Ավագիմյան Աշոտ Արմանի ասիստենտ բ.գ.թ.
Պետունց Հասմիկ Յուրիկի ասիստենտ