Պատմություն
1994 թվականի մայիսի 19-ն ԵՊԲՀ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 232 որոշման համաձայն ԵՊԲՀ-ում ստեղծվել է Ռազմաբժշկական ֆակուլտետը, վերջինիս կազմում գործել է Բժշկական ծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնը, որտեղ դասավանդվում է արտակարգ իրավիճակների բժշկություն առարկան, հետագայում այն վերակազմավորվել է արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլի, իսկ ավելի ուշ կազմավորվել է Արտակարգ իրավիճակների ամբիոնը: ԵՊԲՀ ռեկտորի 10.05.2021 թվականի թիվ 394 Ա հրամանի ԵՊԲՀ-ի «Արտակարգ իրավիճակների բժշկության» ամբիոնը վերանվանվել է «ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ»: Աղետների բժշկությունը և քաղաքացիական պաշտպանությունը գիտական, գործնական, ուսումնական և կազմակերպչակա գործունեության կարևորագույն բնագավառ է, որի գործառույթների մեջ մտնում են բնակչության, կամ նրանց առանձին խմբերի կյանքի և առողջության պահպանումը, տուժածների բուժօգնության և վերականգնողական միջոցառումների իրականացումը, նրանց հասարակությանը ինտեգրելու խնդիրները տարբեր ծագումներ ունեցող աղետների ժամանակ:
Կարևորագույն խնդիր է համարվում կորուստների չափը մինիմումին հասցնելը:
Այդ առումով անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես աղետների բոլոր փուլերը, այնպես էլ նրանց բնույթը, տարվա եղանակը, օրվա ժամը և այլ հանգամանքներ: Աղետների բժշկությունը ընդգրկում է կանխատեսման, կանխարգելման, արագ հակազդման և բժշկական օգնության կազմակերպումը, ինչպես նաև խնդիրների գիտական կոնցեպցիաների ուսումնասիրությունը և զարգացման ուղիները:
Վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է աղետների և նրանց հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների աճ, մասնավորապես խոսքը վերաբերվում է տեխնածին և անտրոպոգեն, ինչպես նաև սոցիալական և յուրահատուկ աղետներին, մասնավորապես մարտական գործողություններին:
Ուսուցում
Աղետների բժշկության և Քաղաքացիական պաշտպանության առարկան դասավանդվում է ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների հիմնական ուսուցման խմբերում ցիկլային պարապմունքների ձևով 5 օր տևողությամբ, որի 1/3 մասը բաղկացած է դասախոսություններից, իսկ 2/3 մասը կազմում է գործնական հմտությունների ուսուցում ԵՊԲՀ-ի սիմուլիացիոն կենտրոնում: Իրականացվում է նաև ուսանողների ինքնուրույն աշխատանք: Ցիկլային պարապմունքները ավարտվում են թեստային ստուգարքներով: Նույն սկզբունքով դասավանդումն իրականացվում է նաև քոլեջում:
Ուսումնական պրոցեսի արդիականացման նպատակով ամբիոնի կողմից ստեղծվել են «Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության» ուսումնական մոդուլներ համալսարանի բոլոր ֆակուլտետների համար: 2020-21թ աշնանային կիսամյակից սկսած «Քաղաքացիական պաշտպանության» առարկան դասավանդվում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետներում դպրոցական դասացուցակի սկզբունքով :30 և 120 ժամվա ծրագրերով «Աղետների բժշկություն» առարկայի դասավանդումը իրականացվում է նաև ավագ և միջին բուժանձնակազմերի համար:
Եղած ծրագրերը թարմացվել և լրացվել են հաշվի առնելով ստեղծված իրավիճակները ինչպես Covid 19 համաճարակի, այնպես էլ մարտական գործողությունների պայմաններում առաջացած հետևանքների վերլուծության արդյունքում:
Ամբիոնում ուսումնամեթոդական և գիտական աշխատանքները իրականացվում են համաձայն.
ՀՀ ԱԺ կողմից 14.09.1999թ. հաստատված կրթության մասին ՀՀ օրենքի
ՀՀ Պաշտպանության նախարարի 24.06.1997 թվականի թիվ 290 հրամանով
Հաստատված ՌՈՒՀ-ի կանոնադրության, ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ, ԳՇ և ՌԲՎ պետերի հրամանների, ՀՀ կառավարության 19.05.1994թ. թիվ 232 որոշման ոժի մեջ դրված ԵՊԲՀ- ի ՌԲՖ-ի կանոնադրության:
ԵՊԲՀ- ռեկտորի և ՌԲՖ-ի պետերի համապատասխան հրամանների և ցուցումների:
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոնը | Գիտական աստիճան | Գիտական Կոչում |
Սարգսյան Պյոտր Գևորգի | Ամբիոնի վարիչի ԺՊ | – | – |
Գալստյան Լիլիթ Սամվելի | ավագ դասախոս | Բ.Գ.Թ. | – |
Մուրադյան Նարինե Ագրիբասի | ավագ դասախոս | Բ.Գ.Թ. | – |
Պետրոսյան Ռաֆիկ Մերուժանի | դասախոս | – | – |
Հակբյան Հասմիկ Արամի | Դասախոս | – | – |
Տերտերյան Արմինե Արտյոմի | Դասախոս | – | – |
Մարտիրոսյան Անժելա Անդրանիկի | Դասախոս | – | – |
Ղանդիլյան Անահիտ Հովհաննեսի | Դասախոս | – | – |
Հովսեփյան Վարդան Անդրուշի | Դասախոս | – | – |
Մարտիրոսյան Սամվել Ռաֆիկի | Դասախոս | – | – |