Պատմություն
Հիմնադրվել է 1999թ.-ին:
Ամբիոնի վարիչ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինա Էդուարդի Մալխասյան
1975-1998 թ.թ.-ին վիրաբուժական հիվանդություններ ամբիոնին կից գործում էր անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կուրս, որը ղեկավարում էր բ.գ.թ., դոցենտ Գեորգի Հովհաննեսի Անժելովը: Առարկայի ուսուցման բազան կենտրոնացված էր Վ.Ի. Լենինի անվան հանրապետական հիվանդանոցում (այժմյան «Արմենիա» բժշկական կենտրոն), որտեղ 1972 թ-ին բացվել է հանրապետության առաջին վերակենդանացման բաժանմունքը, իսկ 1981թ-ից գործում էր նաև հանրապետության միակ թունաբանական կենտրոնը՝ դոցենտ Գ.Հ. Անժելովի ղեկավարությամբ):
1999-ին բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանի կողմից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կլինիկական բազայի վրա հիմնադրվեց անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնը, որը ոչ միայն բժշկական համալսարանի ուսանողներին ծանոթացնում է առարկայի հիմունքներին, այլ նաև պատրաստում է կադրեր, ովքեր գերազանց աշխատանքի արդյունքներ են ցուցաբերում կրիտիկական վիճակների բժշկության բոլոր բնագավառներում` անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա (ռեանիմատոլոգիա), անհետաձգելի բժշկություն և աղետների բժշկություն:
Մեծ է պրոֆեսոր Մխոյանի ներդրումը մեր հանրապետության անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի զարգացման գործում: Տարիներ շարունակ նա եղել է նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ և Հայաստանի Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միության նախագահ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 1 դոկտորական և 8 թեկնածուական թեզեր, տպագրվել են ավելի քան 150 գիտական աշխատանքներ: 2008 թ. նա արժանացել է Հայաստանի վաստակավոր բժիշկ պատվավոր կոչմանը:
Պրոֆեսոր Գ. Գ. Մխոյանն ամբիոնը ղեկավարել է մինչև 2009 թ.: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Իրինա Էդուարդի Մալխասյանը, ով պրոֆեսոր Մխոյանի հետ ամբիոնի հիմնադիրներից է:
Ներկայումս ամբիոնի հիմնական կլինիկական բազան տեղակայված է համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Ամբիոնի կլինիկական բազաներն են․
- «Հերացի» թիվ 1 ՀՀ,
- «Միքաելյան վիրաբուժության ինստիտւտ» ԲԿ,
- «Մուրացան» թիվ 2 ՀՀ,
- «Էրեբունի» ԲԿ,
- «Գրիգոր Նարեկացի» ԲԿ,
- «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոց,
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ,
- «Արաբկիր» մանկական ԲԿ,
- «Մալայան» ակնաբուժական կլինիկա,
- “Նորք–Մարաշ” Սրտաբանության Կենտրոն։
Ուսուցում
Ամբիոնում դասավանդվում են հետևյալ առարկաները.
- «Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա»՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի վեցերորդ կուրսում` երկու շաբաթ տևողությամբ,
- «Անհետաձգելի բժշկություն» ստոմատոլոգիայի ֆակուլտետի հինգերորդ կուրսում` մեկ շաբաթ տևողությամբ,
- «Անհետաձգելի բժշկություն»՝ դեղագիտական ֆակուլտետի չորրորդ կուրսում՝ մեկ շաբաթ տևողությամբ:
«Ինտենսիվ թերապիայի» առարկայի դասավանդման նպատակ է հետապնդում ուսանողին ծանոթացնել օրգանիզմի հոմեոստազի հիմնական օղակների (ջրա–աղային, թթվահիմնային հավասարակշռություններ և այն) խանգարումներին ու դրանց շտկման սկզբունքներին (ինֆուզիոն – տրանսֆուզիոն թերապիա, արհեստական շնչառության սկզբունքները և այլն), ինչպես նաև կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներին (սրտի կանգ, սուր շնչական և սրտային անբավարարություն, կոմա, շոկ և այն), որոնց հիմունքների իմացությունը կարևոր է ցանկացած մասնագիտության բժշկի համար:
«Անեսթեզիոլոգիա» առարկայի դասավանդումը նպատակ է հետապնդում ծանոթացնել ուսանողներին անզգայացման ժամանակակից մեթոդներին, որոնք կարելի է կիրառել վիրաբուժությունում, թերապիայում և գործիքային – ախտորոշիչ միջամտությունների ժամանակ: Իսկ ցավի ֆիզիոլոգիայի իմացությունն ու ծանոթությունը ցավազրկման ժամանակակից մեթոդներին հնարավրություն կտա ցանկացած մասնագիտության բժշկին ավելի արդյունավետ դարձնել բուժման գործընթացը:
Դասավանդման և ուսումնառության ձևերն են․
- Դասախոսություններ համակարգչային նյութերի ներկայացումով,
- Հիվանդների ներկայացում և դասախոսի հսկողությամբ տարրական, ոչ ինվազիվ մանիպուլյացիաների կատարում,
- Տեսաելրիզների և ուսումնական ֆիլմերի դիտարկում,
- Մանեկենների վրա գործնական հմուտությունների ուսուցում, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոնում գործնական հմտությունների ձեռքբերում,
- Ընթացիկ թեմաների վերլուծություն։
Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է երեք մոդուլի ձևաչափով․
- «Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի կուրսով 3 տարի ուսուցման տևողությամբ,
- «Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա» մասնագիտությամբ ասպիրանտուրա 3 տարի ուսուցման տևողությամբ,
- 2022 թ․ նոյենբերից ամբիոնին կից ստեզծվել է «Մանկական անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկական օրդինատուրային կուրս» 3 տարի տևողությամբ, որը ղեկավարում է «Մուրացան» թիվ 2 հիվանդանոցային համալիրի ինտենսիվ թերապիայի և նորածինների վերակենդանացման կլինիկայի ղեկավար՝ Հրանտ Զավենի Կալենտերյանը։
Տեսական գիտելիքներն ու գործնական հմտություններն ամբիոնի կլինիկական օրդինատորները ձեռք են բերում գիտելիքներ և գործնական հմուտություններ եվրոպական համալսարանների պահանջներին համաձայն, որոնք նախատեսում են օրագրային գրանցումների վարում, ուսուցանող տեսաֆիլմերի դիտում, վարժասարքերի և համալսարանական գրադարանային ֆոնդի կիրառում:
Ամբիոնի ստեղծումից մինչ օրս այստեղ սովորել է մոտ 400 կլինիկական օրդինատոր։ Նրանց ուսումնա-աշխատանքային ծրագիրը ներառում է`
- ամենօրյա գործնական պարապմունքներ,
- դասախոսություններ, որոնք ներկայացվում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և հանրապետության առաջատար մասնագետների կողմից,
- ամենշաբաթյա զեկույցներ՝ նախապես ընտրված գիտական թեմայով (ներկայացնում են կլինիկական օրդինատորները),
- հայրենական և միջազգային բժշկական գրականությունից հոդվածների տեսությունների կազմում,
- կլինիկական դեպքերի քննարկում,
- ցիկլային գործնական աշխատանքներ՝ ըստ մասնագիտությունների.
- ընդհանուր ինտենսիվ թերապիա,
- անեսթեզիոլոգիա (վնասվածքաբանություն և օրթոպեդիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուրոլոգիա, ընդհանուր սրտային, կրծքային, նյարդային, պլաստիկ, մանկական, ՔԿԱ վիրաբուժություն),
- անհետաձգելի բուժօգնություն՝ շտապ օգնության ծառայությունում (հերթապահությունների ձևով),
- հերթապահություններ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ուսուցման ողջ ընթացքում:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի աշխատակիցների կողմից իրականացվող գիտական աշխատանքներն ուղղված են ուսումնասիրելու և կատարելագործելու բազմակի վնասվածքներով, ցերեբրալ անոթային աղետներով, սուր շնչական պաթոլոգիաներով տառապող հիվանդների վարման, ինչպես նաև գեներալիզացված սեպսիսի և բազմաօրգանային անբավարարության բուժման և երկարատև արհեստական շնչառության իրականացման մեթոդների բարելավմանը:
Ամբիոնում իրականացվեն են գիտահետազոտական աշխատանքներ ՝ «Բազմաօրգանային անբավարարության համախտանիշի վաղ ախտորոշումը և բուժման բարելավումը կրիտիկական վիճակներում գտնվող վիրաբուժական հիվանդների մոտ» թեմայով, որն հանդիսանում է ԵՊԲՀ–ի ֆինանսավորվող «Վիրաբուժական բարդությունների պրոֆիլակտիկան և բուժումը» գիտական թեմայի բաղադրամաս։
Հետազոտության արդյուքնները բազմիցս ներկայացվել են հայրենական և միջազգային գիտաժողովներում և ներդրվել ազգային առողջապահության կլինիկական գործնեությունում:
Համագործակցություն
- European Society of Anesthesiology (ESA),
- Ռուս-գերմանակն անեսթեզիոլոգների միություն (ADRA)
- New York State Society of Anesthesiology (NYSSA)
- European Training Foundation, Tempus program
- World Federation of Societies of Anaesthesiology (WFSA),
- Committee for European Education in Anaesthesiology (CEEA).
Գրականություն
Դասավանդվող բոլոր առարկաների համար ամբիոնի կողմից հրատարակվել են համապատասխան ուսումնական ձեռնարկներ.
- Գ.Գ. Մխոյան, Մ.Ի. Եղիազարյան «Անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի բժշկություն» Մեթոդական ձեռնարկ // Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ հրատ., 232 էջ, 2010թ.
- Ի.Է. Մալխասյանի և Կ.Մանուկյանի «ԱՆԵՍԹԵԶԻԱ և ՊԵՐԻՕՊԵՐԱՏԻՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ուսումնական ձեռնարքը բարձր կուրսերի ուսանողների և կլինիկական օրդինատորների համար // 2019 թ, 75 էջ:
- Մխոյան Գ.Գ., Եղիազարյան Մ.Ի. – «Անզգայացման մեթոդներն ու անհետաձգելի իրավիճակները ատամնաբուժությունում», «Աստղիկ» գրատուն, Երևան, 2009 թ.,
Լրացուցիչ գրականություն`
- И.Э. Малхасян «Интенсивная терапия» Учебное пособие // Ереван, «Астгик Гратун», 2017, 502 стр ․
- Ի.Է. Մալխասյանի և Ն.Տ.Մովսիսյանի անգլերեն լեզվով կազմած «ANESTHESIOLOGY & INTENSIVE CARE. TEXTBOOK» ուսումնական ձեռնարքը բարձր կուրսերի ուսանողների և կլինիկական օրդինատորների համար // «Աստղիկ գրատուն», 2018 թ. 533 էջ :
- Cameron J.R., Bateman N.T.: «Respiratory disorders» // London, 1993, 130 p.
- «Clinical Anesthesiology», 4th Edition, Edward Morgan, Jr., Maged S. Mikhail, Michael J.
- «Miller’s Anesthesia» Seventh Edition, Ronald D. Miller, Lars I. Eriksson, Lee A. Fleisher, Jeanine P. Wiener-Kronish, William L. Young
- «Clinical Anesthesia», 6th Edition, Barash Paul G.; Cullen Bruce F.; Stoelting Robert K.; Cahalan, Michael K.; Stock M. Christine, 2016Viva Book
- «The Clinical Anaesthesia Viva Book» Second edition, Julian M. Barker; Simon L. Maguire; Simon J. Mills; Abdul-Ghaaliq Lalkhen; Brendan McGrath; Hamish Thomson, 2014
- Morgan and Mikhail’s «Clinical Anesthesiology», 5th edition5th Edition, by John Butterworth, David C. Mackey, John Wasnick, LANGE, 2013, 509
- Irwin and Rippe’s «Intensive Care Medicine», Eighth Edition, by Richard S Irwin, WALTERS CLUWER, 2016
- «Critical Care Medicine: Principles of Diagnosis and Management in the Adult», 4th Edition by Joseph E. Parrillo, R. Phillip Dellinger, ELSEVIER, 2014
- Tintinalli’s «Emergency Medicine Manual» 8th Edition (Emergency Medicine (Tintinalli))7th Edition, by David M. Cline, O. John Ma, Rita K. Cydulka, Garth Meckler, Stephen Thomas, Dan Handel, GARDNERS BOOKS, 2015
- Civetta, Taylor, & Kirby’s «Critical Care Medicine», Fifth Edition, by, Mihae Yu, Kenneth WOOD, WOLTERS KLUVER, 2015
Պրոֆեսորադասախոսական կազմ
| Անուն, Հայրանուն, Ազգանուն, | Պրակտիկ առողջապահական մարմիններին ամբիոնի օգնությունը | |
|
|
Մալխասյան Իրինա Էդուարգի, ամբիոնի վարիչ-կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր |
|
| 2. |
Ղազարյան Արա Արիստակեսի, բ.գ.թ., դոզենտ |
|
| 3. |
Գյուլբուդագյան Աշոտ Վարոսի, բ.գ.թ., դոցենտ |
|
| 4. |
Շաքարյան Միքաել Անդրեի, բ.գ.թ., ավագ դասախոս |
|
| 5. |
Գաբրիելյան Լևոն Մնացականի, բ.գ.թ., ավագ դասախոս |
|
| 6. |
Հովհանեսյան Հայկ Հեվսեփի, դասախոս |
|
| 7. |
Մովսիսյան Նարինե Տիգրանի, դասախոս |
|
| 8. |
Ղազարյան Արտեմ Վլադիմիրի, դասախոս
|
|
| 9. |
Մայիլյան Վահե Ավետիքի, դասախոս |
|
| 10. |
Մանուչարյան Գրիգոր Կամոյի, դասախոս |
|
| 11. |
Ղազարյան Սասուն Արթուրի, ասիստենտ |
|
| 12. |
Մալխասյան Անուշ Արմենի, ասիստենտ |
|
| 13. |
Թունյան Լիլիթ Գուրգենի, ասիստենտ |
«Միքայելյան» բժշկական կենտրոնում բժիշկ անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ |
| 14. |
Միքայելյան Սերոբ Ալբերտի, ասիստենտ |
«Միքայելյան» Բ/կ –ում բժիշկ անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ |
| 15. |
Կալենտերյան Հրանտ Զավենի, Մանկական կլինիկական օրդինատուրայի կուրսի ղեկավար |
|
| 16. |
Քյուրքչյան Խաչատուր Մկրտիչի, դասախոս |
|
| 17. |
Մանուկյան Կարեն Արսենի, ասիստենտ |
|