Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական կենսաբանության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1930թ.-ին:

Ամբիոնի վարիչ` Մաթևոսյան Հռիփսիմե Շավարշի, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԵՊԲՀ բժշկական կենսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1930-ին՝ պրոֆեսոր Սիմոն Յուզբաշյանի ակտիվ աջակցությամբ։ Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1935թ.-ը: Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել պրոֆեսորներ՝ հանրապետության նշանավոր կենսաբան Ավետիք Տեր-Պողոսյանը (1935-1948թթ.), հայտնի պարազիտոլոգ Շավարշ Մաթևոսյանը (1949-1969թթ.), Հարություն Կարապետյանը (1969-1989թթ.), Սոս Սիսակյանը (1989-2007թթ.), Հռիփսիմե Մաթևոսյանը (2007-2009թթ.-ին և 2012թ.-ից մինչ օրս): Հարկ է նշել, որ առաջին հայալեզու «Պարազիտ նախակենդանիներ և որդեր» ուսումնական ձեռնարկը հեղինակել են պրոֆեսոր Շ. Մաթևոսյանը և դոցենտ Տ. Գասպարյանը 1959թ.-ին, որը զարկ տվեց մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծմանը:

Ամբիոնի կազմավորման և բժշկական կադրերի պատրաստման գործում զգալի ավանդ են ներդրել հմուտ մանկավարժներ, դոցենտներ Տիգրանուհի Գասպարյանը և Էլբիս Կարասեֆերյանը, Մարտին Համբարձումյանը, Զուլֆի Իսահակյանը և Դոնարա Մանուչարյանը:

Ամբիոնի կազմավորման սկզբնական շրջանում գիտահետազոտական աշխատանքներն ընթացել են Հայաստանում արյունածուծ տզերի տեսակային կազմի և տարածվածության ուսումնասիրության, բժշկական պրոտոզոոլոգիայի կարևորագույն խնդիրների բացահայտման ուղղությամբ («Լեռնային և նախալեռնային շրջաններում մալարիա հիվանդության և նրա փոխանցողների կենսաբանական առանձնահատկությունները», «Թռչունների և մարդու տոքսոպլազմոզը»):

1970-ից պրոֆեսոր Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ ամբիոնը համալրվել է գիտամանկավարժական նոր կադրերով (Ս. Սիսակյան, Ա. Ենգիբարյան, Հ. Մաթևոսյան, Ն. Կրասնիկով, Ա. Թուսուզյան):

Պրոֆեսոր Հ. Կարապետյանի կողմից մշակվել է լյամբլիաների կուլտիվացման մեթոդ, որն ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների նոր ուղղվածության հիմք է հանդիսացել և լայնորեն կիրառվել բազմաթիվ պրոտոզոոլոգիական լաբորատորիաներում: Ա. Ենգիբարյանի նախաձեռնությամբ ամբիոնին կից լաբորատորիայում կիրառվեց ավտոռադիոգրաֆիայի մեթոդը: Պրոֆեսորներ Ս. Սիսակյանի, Ա. Ենգիբարյանի և Հ. Մաթևոսյանի ջանքերով ամբիոնում սկիզբ է դրվել գիտական բոլորովին նոր ուղղվածության՝ սրտամկանի ոչ կորոնարոգեն ախտահարման և դրա կանխարգելման հիմնահարցերի ուսումնասիրությունը:

Այդ թեմայի իրականացման շրջանակներում պաշտպանվել են մի շարք թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ:

Պրոֆ Հ.Շ. Մաթևոսյանը բժշկական համալսարանի համար նախատեսված 2 դասագրքի  (հայերեն և ռուսերեն) հեղինակ է :

Ուսուցում

Առարկան դասավանդվում է համալսարանի բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողներին՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով, երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Առարկան ընդգրկում է ցիտոլոգիա, բժշկական գենետիկա, բժշկական պարազիտոլոգիա և օնտոգենեզ բաժիններիը:

Գործնական պարապմունքներին ուսանողները դիտում են միկրո-, մակրոպատրաստուկներ, ինքնուրույն պատրաստում ժամանակավոր և մշտական պատրաստուկներ, կազմում և ուսումնասիրում տոհմաբանական քարտեզներ: Դասախոսություններն ուղեկցվում են հարուստ ցուցադրական նյութով: «Բժշկական կենսաբանություն» առարկայի դասավանդման յուրաքանչյուր կիսամյակը ավարտվում է համակարգչային թեստային քննությամբ:

Ամբիոնում հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում գիտական աշխատանքներ են տարվել  հետևյալ թեմաներով.

  • «Փորձարարական կենդանիների սրտամկանի մետաբոլիկ ախտահարման հետևանքով առաջացած մորֆոֆունկցիոնալ փոփոխությունները և նրանց դեղաբանական կանխարգելումը»,
  • «Հյուսվածքների օքսիդատիվ վնասման մեխանիզմները և կարդիոպրոտեկտիվ գործոները միոկարդի ադրենալինային մեռուկի պայմաններում»,
  • Միոդիստրոֆիաների (Դյուշենի, Բեկկերի և սպինալ մկանային ատրոֆիայի (SMA) համաճարակաբանական և կլինիկոգենետիկական բնութագրերը Հայաստանի Հանրապետությունում»:

2022 թվականից սկսված ամբիոնում կատարվում է. «NADPH-պարունակող սուպերօքսիդ առաջացնող սպիտակուցային կոմպլեքսի հատկությունների ուսումնասիրությունը Հայաստանում աճող մրգերում և դեղաբույսերում» գիտական թեմայով աշխատանք: Գիտահետազոտական աշխատանքների  ղեկավարն է` բժշկական կենսաբանության ամբիոնի դասախոս, կ.գ.թ. Սոնա Ֆեսչյանը

Գիտահետազոտական աշխատանքներ

Բժշկական կենսաբանության ամբիոնը` ֆարմակոգնոզիայի ամբիոնի և Բունիաթյանի անվան կենսաքիմիայի գիտահետազատական ինստիտուտի ակտիվ թթվածնի լաբորատորայի հետ համատեղ կատարում է հետազոտություններ` ուսումնասիրելու NADPH-պարունակող սուպերօքսիդ առաջացնող սպիտակուցային կոմպլեքսի հատկությունները (NCP-Nox): Այս կոմպլեքսը բջջաթաղանթների նոր լուսաբանվող կոմպոնենտ է, որը գեներացնում է ազատ ռադիկալներ` շնորհիվ Nox-ի իզոձևերի հեմային խմբի Fe(III)-ի էլեկտրոնի` մոլեկուլային թթվածնի վրա տեղափոխման:

NCP-Nox-ի կոմպլեքսից անջատված NCP-ն միաժամանակ ունի հակաօքսիդանտ հատկություններ, որոնք հավասարակշռում են պրոօքսիդանտ հատկություններին:

NLP-Nox-ը անջատվում է կաթնասունների արյան շիճուկից, էրիթրոցիտների, լեյկոցիտների, դեղաբույսերի և մրգերի բջջաթաղանթներից: Հաջորդաբար կոմպլեքսից անջատվում է NCP-ն և ուսումնասիրվում են նրանց հատկությունները: Այդ կոմպլեքսների կողմից ազատ ռադիկալների հաշվարկելի կոնցենտրացիաների ստացումը կարող է կիրառվել թոքային ախտաբանությունների, իմունոդեֆիցիտների բուժման ժամանակ:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 20 գիտական հոդվածներ հանրապետական և միջազգային ամսագրերում:

Ամբիոնի աշխատակիցները ելույթներով մասնակցում են հանրապետությունում և արտասահմանյան երկրներում տարբեր գիտաժողովների:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է՝

  • ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի,
  • ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի,

Պրոֆեսորադասախոսական կազմ

 

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Մաթևոսյան Հռիփսիմե Շավարշի ամբիոնի վարիչ, կ.գ.դ. պրոֆեսոր
Ենգիբարյան Ազատ Ադիբեկի պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
Կարալյան Զավեն Ալեքսանդրի պրոֆեսոր կ.գ.դ. պրոֆեսոր
Կրասնիկով Նիկոլայ Ֆյոդորի դոցենտ կ.գ.թ.
Թուսուզյան Ալլա Տարասի դոցենտ կ.գ.թ. դոցենտ
Սուսանյան Մարինե Գևորգի դոցենտ կ.գ.թ.
Սեմերջյան Աննա Բաբկենի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
Եգանյան Էմմա Վարշամի ավագ դասախոս կ.գ.թ.
Հովսեփյան Մայա Էդուարդի դասախոս
Միսակյան Ալլա Էդուարդի դասախոս կ.գ.թ.
Ֆեսչյան Սոնա Մկրտչի դասախոս

 

կ.գ.թ.
Սարգսյան Աննա Աշոտի

 

ասիստենտ