Պատմություն
ԵՊԲՀ «Հոգեբուժության» ամբիոնը 1990-ին վերանվանվում է «Հոգեբուժության և բժշկական հոգեբանության» ամբիոն և սկսած 1993-ից «Բժշկական հոգեբանություն» առարկան ներառվել է ուսումնական ծրագրերի մեջ`18 ժամ ծանրաբեռնվածությամբ պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի ու Խաչատուր Գասպարյանի նախաձեռնությամբ:
2007 թ.-ին, առանձնանալով հոգեբուժությունից, ստեղծվում է բժշկական հոգեբանության ամբիոնը` Խ. Գասպարյանի ղեկավարությամբ:
Ամբիոնի աշխատակիցները հաճախ հեռուստատեսությամբ ներկայացնում են հոգեկան առողջության խնդիրները, հանդես գալիս տարբեր հրապարակումներով թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում:
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում Խ. Գասպարյանը պաշտպանել է ատենախոսություն`«Դժվարին կենսական իրավիճակների ապրման տարիքային հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով: Խ. Գասպարյանը որպես հրավիրված դասախոս դասավանդում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինչպես նաև հայ-բրիտանական «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական տնօրենն է:
ՀՀ –ում պաշտպանվել են հետևյալ ատենախոսությունները`
դոցենտ Գայանե Ղազարյանը 2010 թ.` «Զինակոչիկների ընտրության գործընթացում հոգեբանական ցուցանիշների նշանակությունը»
դոցենտ Սոնա Հարությունյանը 2010թ.` «Մեջքի քրոնիկական ցավային համախտանիշի հոգեբանական դետերմինացիան»
ավագ դասախոս Քրիստինե Ավետիսյանը 2012թ.` «Անձի ինքնավերաբերմունքի ձևավորման սոցիալ-հոգեբանական օրինաչափություններն ու առանձնահատկությունները»
դասախոս Նունե Վարդանյանը 2016 թ. պաշտպանել է «Անձի մասնագիտական նույնականության գենդերային առանձնահատկությունները Հայաստանի կրթական համակարգում»
դասախոս Անահիտ Տեր-Ստեփանյանը 2016 թ.` «Կոգնիտիվ Ֆունկցիաների դերը պարանոիդ շիզոֆրենիա ախտորոշում ունեցող հիվանդների ինքնագիտակցության մեջ»:
Ամբիոնը մարտական գործողությունների ընթացքում Զինված ուժերում հոգեբանական աշխատանքի ապահովման գործընթացքում ցուցաբերած աջակցության համար 2021 թվականին արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի:
Պատերազմի 3-րդ օրվանից սկսած ամբիոնի թիմը աշխատել է համալսարանական 3 հիվանդանոցում, հոսպիտալներում, ինչպես նաև Լեռնային Հայաստան առողջարանում ծավալված հետտրավմային վերականգնողական կենտրոնում:
Բժշկական հոգեբանության ամբիոնի աշխատակիցները Երևանի հոգեկան առողջության տարբեր կենտրոններում զբաղվում են նաև կլինիկական գործունեությամբ: Ուսումնամեթոդական և գիտագործնական խորհրդատվություններ են տրվում Ստեփանակերտի հոգեբանական կենտրոնին:
Ուսուցում
«Բժշկական հոգեբանություն» առարկայի ուսուցումն անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Բակալավրիատում այն դասավանդվում է ստոմատոլոգիական, դեղագիտական, ընդհանուր բժշկության և ռազմաբժշկության ֆակուլտետների 2-րդ կուրսում` 68 ժամ, ասպիրանտուրայում մինչև 30 ժամ ծանրաբեռնվածությամբ: Առարկայի տարբեր բաժիններ ներառված են ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի որոշ մասնագիտությունների ուսումնական ծրագրերում:
Ուսումնառության գործընթացում կիրառվում են հետևյալ մեթոդները՝
● ինտերակտիվ մեթոդներ,
● ֆիլմերի դիտում և քննարկում,
● ինքնուրույն աշխատանք,
- հոգեբանական տարաբնույթ թեստերի և մեթոդների կիրառում:
Ամբիոնը հետևողական աշխատանք է տանում նաև «Բժշկական հոգեբանության ակումբ» գիտական ուսանողական խմբակի հետ: Խմբակի շրջանակներում տարին երկու անգամ կազմակերպվում է ուսանողական կոֆերանս:
Գիտահետազոտական աշխատանքներ
Մինչև 2020թ. ամբիոնի գիտահետազոտական աշխատանքը իրականացվել է «Հայոց ցեղասպանության հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցում» թեմայով:
Արդյո՞ք հոգեբանական տրավման փոխանցվում է սերնդեսերունդ: Ինչ է պատահում այն վերապրածների կամ նրանց հետագա սերունդների հետ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով տուժել են տարաբնույթ տրավմատիկ իրավիճակներից: Պատմականորեն 1915-ից 1923 թվականները անսպասելի բեկում էր հայ ժողովրդի կյանքում, որ նաև խախտել է հայ ազգի հասարակական կեցության ինչպես քաղաքական, սոցիալական, տնտեսական, աշխարհագրական հանգամանքները, այնպես էլ մեծ ազդեցություն թողել հայ էթնոսի հոգեբանական կերտվածքի վրա`անջնջելի հետք թողնելով հայերի ազգային ինքնագիտակցության մեջ:
Գործունեության 15 տարիներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են ուսումնամեթոդական ձեռնարկներ և ավելի քան 200 գիտական հոդված: Խ.Վ. Գասպարյանը մասնակցել է Համաշխարհային հոգեբանական ասոցիացիայի՝ «Համաշխարհային հոգեբանություն» պաշտոնաթերթի ռուսերեն թարգմանությանն և խմբագրմանը:
2015թ. ամբիոնի աշխատակիցների կողմից ամփոփվեց և հրատարակվեց «Բժշկական հոգեբանություն» մեծածավալ ուսումնական ձեռնարկը՝ ԵՊԲՀ ուսումնական ծրագրերին համապատասխան:
Այս թեմայով Խ. Գասպարյանի և ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Ջոն Սարոյանի հեղինակությամբ տպագրվել է «Հայկական ցեղասպանությունը և միջսերնդային ազդեցությունը» գլուխը «Աղետների և երեխաների հոգեկան առողջության միջազգային հեռանկարները» անգլերեն լեզվով “Springer” հրատարակչության կողմից 2019 թ. տպագրված գրքում` Ք. Հովենի և մյուսների խմբագրությամբ:
Ամբիոնի վերահաստատված գիտական թեման վերաբերում է հետտրավմային աճին: Աշխարհում կան բազմաթիվ գիտական հետազոտություններ տրավմային սթրեսի վերաբերյալ, սակայն ավելի սակավ են հոգեբանական տրավմայից հետո անձնային աճին, տեղի ունեցածից դասեր քաղելուն, կյանքի նոր ուղի մեկնարկելու և վերաիմաստավորման ուղղությամբ կատարված գիտական ուսումնասիրությունները: Ցանկացած կորուստ ստիպում է վերագնահատել արժեքները և նոր էջ բացել կյանքի ճանապարհին, իհարկե, հայացքը ուղղելով առաջ և Ձեր հետ ապագա տանելով կորստի պատճառով ձեռք բերած դասերը:
Ամբիոնը նախատեսում է իրականացնել հետտրավմային աճի բացահայտմանն ուղղված գիտական ուսումնասիրություններ՝ պատերազմին մասնակցած ուսանողներին ներգրավելով հետազոտական աշխատանքի մեջ:
Համագործակցություն
- WHO Mental Health Gap (mhGAP-IG) ծրագիր, Նորվեգիա, Ուկրաինա, Վրաստան, Կիրգիզիա, Հայաստան.
- Հարավային Կալիֆորնիայի և Ֆրեզնոյի համալսարանի դատական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Ալեն Ազիզյան
- ՊՆ Բարոյահոգեբանական վարչության, «Ինթրա» հոգեկան առողջության կոնտրոնի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ 2021-2022թ. Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հոգեբանական հետևանքների վերացմանն ուղղված տարբեր հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում և հատկապես «Ինթրա» ՀԱԿ կենտրոնում իրականացրել է հոգեբանական աջակցության տարաբնույթ աշխատանքներ և դասընթացներ։
- «Սանտե Արմենիա» ֆրանսիական կազմակերպության և Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության հետ համատեղ համագործակցություն՝ ուղղված հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության արդի հիմնախնդիրների գնահատմանը և արդյունավետ լուծմանը։
- Ամբիոնը նաև համագործակցում է ՌԴ խաղաղապահ զորքերի հետ ՀՀ-ում Փաստաբանների պալատ,
- Կալուգայի Կ. Է. Ցիալկոսկու անվ. պետական համալսարան
- ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, Ենգալիչև Վալի Ֆ., ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր գործիչ, Կալուգայի Կ. Է. Ցիալկովսկու անվ. պետական համալսարանի ընդհանուր և իրավաբանական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, Դատական փորձաքննության և կրիմինալիստիկայի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հ. գ. դ., պրոֆեսոր, (Կալուգա, Ռուսաստան):
Դատահոգեբանական փորձաքննության ոլորտում համագործակցում ենք`
- Ա.Ի. Հերցենի անվ. ՌՊՄՀ, (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)` Ալյոխին Անատոլի Ն., Ա.Ի. Հերցենի անվ. ՌՊՄՀ կլինիկական հոգեբանության և հոգեբանական օգնության ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր
- Սամարայի պետական սոցիալ-մանկավարժական համալսարան` Ակոպով Գառնիկ Վ., (Սամարա, Ռուսաստան)
- Մախմուդովա Խուլկար, ՆԳՆ Ակադեմիայի կատարողական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Ուզբեկստանի հոգեբանների ասոցիացիայի խորհրդի նախագահ
- Նորբերտ Սկոկաուկաս, պրոֆեսոր, Երեխաների և դեռահասների հոգեբուժության տարածաշրջանային կենտրոն, Բժշկության և առողջապահական ծառայությունների ֆակուլտետ, Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, Տրոնհեյմ, Նորվեգիա
- Նունե Կարախանյան, հոգեբան, հոգետերապևտ, «NooS Formation» հոգեբանական կենտրոնի ղեկավար, Բելգիայի Հայ բժիշկների ասոցիացիայի նախագահ։
Ամբիոնի կլինիկական ակտիվություն
Արցախյան վերջին պատերազմի և հետպատերազմյան օրերին «սպիտակ բանակի» գործուն աջակցությունը արտահայտվեց նաև հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ահռելի աշխատանքով, որը շարունակվում է առ այսօր:
Վիրավորներին հոգեբանական օգնություն տրամադրելուն ջանքերն ուղղեց նաև բժշկական հոգեբանության ամբիոնի թիմը:
Ամբիոնը մարտական գործողությունների ընթացքում Զինված ուժերում հոգեբանական աշխատանքի ապահովման գործընթացքում ցուցաբերած աջակցության համար 2021 թվականին արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի:
Վիրավորներին տրամադրվել է հոգեբանական աջակցություն, ինչպես համալսարանական հիվանդանոցներում, այնպես էլ հանրապետության մյուս բժշկական կազմակերպություններում:
Ամբիոնի աշխատակիցները աշխատել են նաև վիրավոր զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ և նույնպես արժանացել շնորհակալագրերի:
Պատերազմի 3-րդ օրվանից սկսած մինչև 2020թ. դեկտեմբերի վերջը ամբիոնի թիմը՝ դոցենտներ Գայանե Ղազարյանը, Քրիստինե Ավետսիյանը, Սոնա Հարությունյանը, դասախոսներ Նունե Վարդանյանը, Անահիտ Տեր-Ստեփանյանը, Տաթևիկ Առաքելյանը, Նաիրա Ազատյանը, Մադլեն Առաքելյանը և Անի Եղիազարյանը ամբիոնի վարիչի ղեկավարությամբ աշխատել են համալսարանական 3 հիվանդանոցում, կենտրոնական կայազորայային և Կանազի հոսպիտալներում, «Սլավմեդ», Աբովյանի բժշկական կենտրոններում: Ամբիոնի վարիչի կողմից սուպերվիզիա է իրականացվել ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալին կից հետսթերսային հոգեվերականգնողական բաժանմունք ՝Դիլիջանի Լեռնային Հայաստան առողջարանում ծավալված հետտրավմային վերականգնողական կենտրոնում աշխատող 6 հոգեբանի համար, որտեղ աշխատում էին ամբիոնի դասախոս Մադլենա Առաքելյանը և ասպիրանտ Լիանա Թերզյանը:
Նշենք, որ ամբիոնի թիմի կողմից 2021 թվականի մայիսից օգոստոս ամիսներին իրականացվել է հոգեբանական օգնություն Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներում ապրող Արցախից տեղահանված 408 անձանց հետ, պատերազմական գործողություններից տուժած հազարավոր ընտանիքների և զինծառայողների հետ:
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն Անուն Հայրանուն | Զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Գասպարյան Խաչատուր Վլադիմիրի | ամբիոնի վարիչ, ամբիոնի դոցենտ | Հոգեբանական գիտությունների թեկնածու | դոցենտ |
Ազատյան Նաիրա Գուրգենի | ամբիոնի ուսումնական գծով պատասխանատու, դասախոս | ||
Ղազարյան Գայանե Հակոբի | դատահոգեբանական փորձաքննության բաժնի պետ, ամբիոնի դոցենտ | Հոգեբանական գիտությունների թեկնածու | դոցենտ |
Ավետիսյան Քրիստինե Սամվելի | ամբիոնի ավագ դասախոս | Հոգեբանական գիտությունների թեկնածու | դոցենտ |
Հարությունյան Սոնա Հենրիկի | ամբիոնի ավագ դասախոս | Հոգեբանական գիտությունների թեկնածու | դոցենտ |
Առաքելյան Տաթևիկ Արկադիի | ամբիոնի դասախոս | ||
Տեր-Ստեփանյան Անահիտ Հրանտի | ամբիոնի դասախոս | Հոգեբանական գիտությունների թեկնածու | |
Վարդանյան Նունե Տիգրանի | ամբիոնի դասախոս | Հոգեբանական գիտությունների թեկնածու | |
Առաքելյան Մադլենա Աղասարի | ամբիոնի դասախոս | ||
Եղիազարյան Անի Արթուրի | ամբիոնի դասախոս | ||
Մաթևոսյան Եվգենյա Սարգսի | ամբիոնի ասիստենտ | ||
Ավագյան Անահիտ Սերգեի | համակարգչային օպերատոր |