Պատմություն
Հիմնադրվել է 1922թ -ին:
1922թ -ին Երևանի Պետական Համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա նորաստեղծ բժշկական ֆակուլտետի համար ստեղծվեց ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոն: Ամբիոնը դասավանդում էր ընդ անուր և անալիտիկ քիմիա առարկաները: Ամբիոնի հետագա զարգացման համար կարևոր փուլ հանդիսացավ բժշկական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ, որն այժմ վերանվանվել է բժշկական համալսարան: Այնուհետև ամբիոնը բազմիցս վերանվանվել է. 1967թ.՝ անօրգանական, անալիտիկ և կլինիկական քիմիայի, 1982թ.՝ ընդհանուր քիմիայի, 1993թ.՝ ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի, 2008թ.`բժշկական քիմիայի ամբիոն:
Ուսուցում
Ամբիոնում առարկաների ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբուժական ֆակուլտետների առաջին կուրսի և ընդհատումներով մինչ այժմ քոլեջի ուսանողների համար: Ամբիոնում ուսուցումը տարվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով. դասավանդվում է երկու առարկա՝ կենսաֆիզիկական քիմիա և կենսաօրգանական քիմիա, որոնք միտված են ուսանողներին ծանոթացնելու կենսաբանական համակարգերում տեղի ունեցող ֆիզիկաքիմիական պրոցեսներին, նրանց դերին և նշանակությանը:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական աշխատանքների և լաբորատոր փորձերի տեսքով, որոնք համաձայն ծրագրային պահանջների համատեղվում են է ուսանողների ինքնուրույն աշխատանքի հետ: Լայնորեն կիրառվում են բազմատեսակ դիդակտիկ նյութեր; դասախոսությունների նյութը ներկայացվում է POWER POINT եղանակով, ընթացքում ցուցադրվում են համապատասխան ֆիլմեր, համակարգչային մոդելներ: Գործնական պարապմունքների մի մասն են կազմում լաբորատոր աշխատանքները, որոնց ընթացքում ուսանողները ձեռք են բերում քիմիական լաբորատորիայում աշխատելու փորձ, սովորում են ինքնուրույն կատարել պարզ գործողություններ: Ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներից մշակվել է հարուստ թեսթային բանկ երեք լեզուներով:
Համաձայն մեր համալսարանի որդեգրած նպատակների` ուսումնական գործընթացի բարելավում և որակի բարձրացում, ամբիոնում լայնորեն ներդրվել է ամբիոնում դասավանդվող յուրաքանչյուր առարկայից (կենսաօրգանական և կենսաֆիզիկական քիմիա)գիտելիքների գնահատման բազմաբաղադրյալ եղանակը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն խթանել ուսանողների ակտիվ մասնակցությունը ողջ ուսումնական գործընթացում,գնահատել նրանց գիտելիքները, այլև զարգացնել գործնական ունակությունները և ստեղծագործական մտածելակերպը: Բազմաբաղադրյալ գնահատման համակարգը, որը կիրառվում է մեր ամբիոնում, պահպանումէ 10 բալային գնահատման համակարգը, որից 8 բալը (80%) տրվում է քննական թեստային հարցման գնահատմանը ըստ սանդղակի և 2 բալը (20%) ընթացիկ թեմաների ամփոփիչ երկու գրավոր պատասխաններին: Գրավոր պատասխանների տոմսերում ներառված են հարցադրումներ, որոնց նպատակն է պարզաբանել անցած նյութի յուրացումը (հիշել սահմանումները, անհրաժեշտ ձևակերպումները, բանաձևերը), հասկանալ, վերլուծել և գնահատել կապը քիմիական կառուցվածքի և ֆունկցիայի, կենսաբանական համակարգերում ընթացող պրոցեսների միջև, ձևավորել գործնական կիրառման ունակություններ: ՈՒսանողը, ելնելով իր գիտելիքներից, հնարավորությունից, պետք է կատարի պահանջվող գործողությունները, հաշվարկները և տա եզրակացություն:
Թեսթային պատասխանների գնահատումը կատարվում է հիմք ընդունելով համալսարանում կիրառվող սանդղակը:
Համակարգը հնարավորություն է տալիս պահպանել ուսանողների գիտելիքների գնահատման հարցում անաչառ, օբյեկտիվ մոտեցումը, և բազմակողմանի գնահատել ուսանողների ձեռքբերումները ուսումնական տարվա ընթացքում:
Գիտելիքների վերջնական գնահատումը կատարվում է քննությունով կամ ստուգարքով, համակարգչային կամ գրավոր թեսթային հարցման եղանակով: Գործունեության ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասագրքեր և ձեռնարկներ՝ «Կենսաօրգանական Քիմիա», «Կենսաօրգանական Քիմիա, թեստային հարցաշար», «General Chemistry, Biophysical Chemistry», «General Chemistry, Biophysical Chemistry» multiple choice questions,«Ընդհանուր Քիմիա, Կենսաֆիզիկական Քիմիա», «Ընդհանուր Քիմիա, Կենսաֆիզիկական Քիմիա, թեստային հարցաշար», «Обшая Химия, Биофизическая Химия», «Обшая Химия, Биофизическая Химия» сборник тестовых заданий, «SelectedLectures in Organic and Bioorganic Chemistry», «Bioorganic Chemistry» multiple choice questions,և իլռումն՝ մի շարք մեթոդական ձեռնարկներ լաբորատոր աշխատանքները կատարելու համար:Երկու նոր դասագիրք ռուսալեզու ուսանողների համար պատրաստվել են տպագրության և երեք տարի հաջողությամբ փորձարկվել ուսումնական գործընթացում։
Ամբիոնում մշտապես գործում է ուսանողական գիտական խմբակ, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական հետազոտությունների անցկացմանը: Ամբիոնը ապահովում է ուսանողների ներգրավվածությունն գիտական խմբակի աշխատանքներին: Ուսանողական աշխատանքները հրապարակավ զեկուցվում են ուսանողական կոնֆերանսների շրջանակներում, իսկ լավագույն զեկուցողներն արժանանում են պատվոգրերի:
Գիտահետազոտական աշխատանքներ
Վերջին տարիների ընթացքում ամբիոնը զբաղվում է «Նոր սինթեզված օրգանական միացությունների հակասթրեսային և հակաօքսիդանտային հատկությունները և դրանց կիրառման արդյունավետությունը աղմկային սթրեսի պայմաններում» (բազային ֆինանսավորման ծրագրում) գիտական թեմայի կատարմամբ:
Ամբիոնը զբաղվում է ՀՀ-ում սինթեզված օրգանական միացությունների հակասթրեսային, հակաօքսիդանտային, հակահիպօքսիկ հատկությունները և դրանց կիրառման արդյունավետությունը աղմկային սթրեսի պայմաններում ինչպես նաև մի շարք նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մոդելների վրա:
Բեդիտին և մեսեդին α2-սելեկտիվ ադրենոբլոկատորների կիրառման պայմաններում in vivo փորձերում ուսումնասիրվել են օքսիդատիվ սթրեսի ցուցանիշները, ցիտոկինների պարունակությունը, իմունոգենեզի օրգանների մորֆոլոգիական կազմը, սրտի օրնիտինդեկարբօքսիլազի ակտիվությունը, թաղանթների ֆիզիկա-քիմիական հատկությունները, փորձարարական կենդանիների կոգնիտիվ ցուցանիշները ակուստիկ սթրեսի պայմաններում:
Ստացված արդյունքների հիման վրա պաշտպանվել են չորս թեկնածուական ատենախոսություն:
Համատեղ Թյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի (Գերմանիա) լաբորատորիայի հետ ուսումնասիրվել է մեսեդինի ազդեցությունը գլխուղեղի հյուսվածքային կուլտուրայում բջիջների (նեյրոնների և աստրոգլիայի) գոյատևման վրա նորմայում և հիպօքսիայի պայմաններում, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության մոդել հանդիսացող տրանսգենային մկների, (3xtg-AD, 9 և 16 ամսական) գլխուղեղի կեղևում և հիպոկամպում նեյրոնների գոյատևման և բետա-ամիլոիդի առաջացման, մի շարք այլ ցուցանիշների, ինպես նաև նրանց կոգնիտիվ-վարքային տեղաշարժերի վրա (9, 16 ամսական): Ստացված տվյալները ամփոփվել են համապատասխան հոդվածներում, զեկուցվել միջազգային կոնֆերասներում:
Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի Բժշկական գենետիկայի բաժնի հետ համատեղ Հանտիգտոնի հիվանդության մոդել հանդիսացող STHdh Q111/Q111 բջջային կուլտուրայում ոսումնասիրվել է մեսեդինի ազդեցությունը ցիտոտոքսիկության, նեյրոգենեզի, սինապտիկ գրգիռների փոխանցման, հանտիգտին սպիտակուցի քանակական տեղաշարժերի վրա: Ստացված տվյալները ամփոփվել են համապատասխան հոդվածում:
Նախատեսվում է շարունակել ուսումնասիրել α2-սելեկտիվ ադրենոբլոկատորներ բեդիտինի և մեսեդինի տարբեր չափաբաժինների ազդեցությունը բոլոր նշված մոդելների վրա ( in vitro և in vivo):
AutoDock Vina համակարգչային ծրագրով բեդիտինի, մեսեդինի և դրանց անալոգների կառուցվածքային առանձնահատկությունները (որոնք ապահովում են փողազդեցությունը իրենց հնարավոր ընկալիչների, ակտիվ կենտրոնների հետ)ուսումնասիրելու նպատակով, օգտագործվել են α2 և β ադրեներգիկ ընկալիչների վիրտուալ 3D մոդելները:
Համագործակցություն
ԵրՊԲՀ–ի COBRAIN ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետ
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն։ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ. Ա.Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ
Թյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի լաբորատորիայի,
Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի Բժշկական գենետիկայի բաժնի
Ամբիոնի դասախոսական կազմը
ԱԱՀ | Գիտական աստիճան | Կոչում | Պաշտոն |
Մագդալինա Մհերի Մելքոնյան | կ.գ.դ. | պրոֆեսոր | ամբիոնի վարիչ |
Սուսաննա Աղասիի Կարապետյան | ք.գ.թ. | դոցենտ | դոցենտ |
Կարինե Մուսաելի Քոչարյան | կ.գ.թ. | դոցենտ | դոցենտ |
Գագիկ Ավետիքի Հովեյան | կ.գ.թ. | դոցենտ | դոցենտ |
Հասմիկ Խաչիկի Մաշինյան | կ.գ.թ. | դոցենտ | ավագ դասախոս |
Գայանե Վլադիմիրի Զաքարյան | կ.գ.թ. | դոցենտ | դոցենտ |
Լիլիթ Սերոբի Հունանյան | կ.գ.թ. | դոցենտ | ավագ դասախոս |
Աշխեն Լյովայի Մանուկյան | կ.գ.թ. | ավագ դասախոս | |
Նազիկ Վանիկի Թովմասյան | ք.գ.թ. | ավագ դասախոս | |
Սվետլանա Գևորգի Վարդանյան | դասախոս | ||
Աննա Վարուժանի Հովհաննիսյան | ասիստենտ | ||
Անահիտ Արտակի Սեփխանյան | ասիստենտ | ||
Լիանա Սամվելի Բեկնազարյան | ասիստենտ |