Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դատական բժշկության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1926 թ. մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի խորհրդի որոշմամբ

Վարիչ՝  Շոթա Արսենի ՎԱՐԴԱՆՅԱՆ, բժշկական գիտությունների դոկտոր, բժշկության և իրավունքի պրոֆեսոր

1926թ. մայիսի 17-ին Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի խորհրդի նիստը որոշում է ընդունում 5-րդ կուրսում որպես ուսումնական առարկա մտցնել նաև դատական բժշկությունը:

Տարբեր տարիներ  ամբիոնի վարիչներ են եղել.

1927-1939 թթ.- Եղիշե Թադևոսի ՇԵԿ-ՀՈՎՍԵՓՅԱՆ, բ.գ.թ., պրոֆեսոր: 1929 թվականից նա միաժամանակ կատարում է ՀՍՍՀ առժողկոմատի գլխավոր դատաբժշկական փորձագետի պարտականությունները:

1939-1953 թթ. – Ալեքսանդր Ադամի ՀՈՎՍԵՓՅԱՆ, վաստակավոր բժիշկ, բ.գ.թ., դոցենտ

1953-1989թթ.–Նորայր Մկրտիչի ԱՎԱԳՅԱՆ, բ.գ.դ., պրոֆեսոր և հանրապետության գլխավոր դատաբժշկական փորձագետ: Դատական բժշկությունը զարգանում է արագ տեմպերով և կարճ ժամանականիջոցում հասնում է մեծ հաջողությունների:

 1954թ.-ին կազմակերպվում է դատական բժիշկների համամիութենական գիտական ընկերության հայկական բաժանմունքը:

1989 – մինչ այժմ – Շոթա Արսենի ՎԱՐԴԱՆՅԱՆ, բժկական գիտությունների դոկտոր, բժշկության և իրավունքի պրոֆեսոր:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ ԱՆ դատական բժշկության բյուրոյում առաջացած կադրերի պատրաստման, նրանց վերապատրաստման և բարդ փորձաքննությունների կատարման բնագավառում, ինչպես նաև լաբորատորիաներում առաջացած կադրերի և սարքավորումների բացակայությանխնդիրները հաղթահարելու համար ՀՀ ԱՆ Կոլեեգիան  1993թ. միավորվում է Երևանի անվան պետական բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի գիտական ներուժը /ամբիոնի վարիչ՝ Շ.Ա.Վարդանյան/ և ՀՀ ԱՆ դատական բժշկության բյուրոն, և ծառայությունը վերանվանվել է  ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոն, որի տնօրեն և ՀՀ ԱՆ գլխավոր դատաբժշկական փորձագետ է նշանակվում բժշկական գիտությունների դոկտոր, բժշկության և իրավունքի պրոֆեսոր Շոթա Արսենի Վարդանյանը:

Շ.Ա.Վարդանյանը մի շարք արտասահմանյան երկրների դատական բժիշկների ասոցիացիաների պատվավոր անդամ է:

Ուսուցում

Առարկայի ուսուցումը անցկացվում է ցիկլային պարապմունքների ձևով, որոնք ներգրավում են դասախոսություններ և գործնական պարապմունքներ: Պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է /10 օր/ ռազմաբժշկական և ընդհանուր բժշկության ֆակուլտետների 6-րդ կուրսերի համար, ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի համար՝ 1շաբաթ /5 օր/: Ցիկլային պարապմունքները անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվել է հայերեն լեզվով երեք դասագիրք, 4 ուսումնական ձեռնարկ /հայերեն և անգլերեն/, 15 ուսումնամեթոդական ցուցում:

Հետդիպլոմային ուսուցում և վերապատրաստում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով ՝ 2 տարի, ասպիրանտուրայով՝ 3 տարի և դատաբժշկական փորձագետների համար վերապատրաստման դասընթացներով՝ 7 շաբաթ տևողությամբ:

Ամբիոնը չունի ուսումնագործնական բազա և գտնվում է ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնի տարածքում:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքների շրջանակները տարբեր տարիներին ներգրավել են հելիոկենսաբանությունը, մեծահասակների և նորածինների հանկարծամահության խնդիրները, լազերի ազդեցությունը մարդու մարմնի և հագուստի վրա, խլացուցիչով զենքի դատաբժշկական բնութագիրը, գազային զենքից առաջաված վնասվածքների դատաբժշկական ախտորոշումը, հրդեհի պայմաններում վնասվածքների դատաբժշկական բնութագիրը, դատաբժշկական փորձաքննության առանձնահատկությունները խոշորամաշտաբ աղետների ժամանակ, անձի նույնացումը գենետիկական և ստոմատոլոգիական եղանակներով: Պաշտպանվել է 5 դոկտորական և 22-ից ավել թեկնածուական թեզեր: Աշխատակիցների կողմից տպագրվել է հոդվածների 4 ժողովածու, 11-ից ավելի մենագրություններ, 950-ից ավել գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ ևրոպական, ասիական երկրներում, ինչպես նաև՝ Ռուսաստանում:

Ներկա գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են.

  1. Մահվան ժամկետի որոշումը ծնկային հոդի թաղանթներով և հեղուկով:
  2. Դատական բժշկության զարգացման պատմությունը Հայաստանում:
  3. Վաղ բրոնզե դարի և վաղ մետաղադարի ազգաբնակչության ախտաբանության ուսումնսիրություն:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է Ս-Պետերբուրգի Ի.Պավլովի անվան 1-ին բժշկական, Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիական համալսարանների դատական բժշկության ամբիոնների և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, որոնց հետ կատարվել են բազմաթիվ միացյալ գիտական աշխատաննքներ, որոնք տպագրվել են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ամսագրերում:

Ամբիոնի հիմնական գիտական ձեռքբերումներից են «Հայաստանի քաղաքային բնակչության հանկարծամահությունը և բռնի մահը և նրանց կախվածությունը հելիոֆիզիկական, օդերևույթաբանական և այլ գործոններից», «Լազերը և դատական բժշկությունը», «Խլացուցիչով հրազենի օգտագործման բժշկաքրեագիտական օգտագործումը», «Հագուստի հրազենային վնասվածքները և նրանց նկարագրումը», «Կոտորակային գազային հրազենի վնասվածքները», «Թունավորումներ փոիլոցիբինպարունակող սնկերով», «Թմրամիջոցներ, հոգեմետ և ուժեղ ազդող նյութեր» մենագրությունները, ինչպես նաև այդ թեմաների շուրջ պաշտպանած դոկտորական և թեկնածուական թեզերը

Պրոֆեսորադասախոսական կազմ

 

 

1. Վարդանյան Շոթա Արսենի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, բժշկության և իրավունքի պրոֆեսոր
2. Ավագյան  Կարեն  Կառլենի պրոֆեսոր/համատեղող,

բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

3. Բիշարյան Մհեր Սպանդարի պրոֆեսոր/համատեղող,

բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

4. Սահակյան Երվանդ Սահակի դոցենտ/համատեղող,

բժշկական գիտությունների թեկնածու

5. Բաբայան Արսեն Էդուարդի դոցենտ/համատեղող,

բժշկական գիտությունների թեկնածու

6. Հարությունյան Գագիկ Կառլենի դոցենտ/համատեղող,

բժշկական գիտությունների թեկնածու

7. Արսենյան Քրիստինե Աղասու դոցենտ/համատեղող,

բժշկական գիտությունների թեկնածու

8. Անդրիասյան Հրանուշ Հրանտի դասախոս/թեստաբան
9 Ադամյան Վիգեն Իվանի դասախոս/համատեղող
10 Երանոսյան Հասմիկ Վալտերի ասիստենտ

yemek tarifleri hititbet rokubet betgaranti matbet betpas pusulabet betorder betpas tempobet trbet limanbet bettilt betpas matbet casibom hititbet betorder kralbet betgaranti betpark kolaybet xslot betpas betpas betpas trbet bahsegel betoffice süpertotobet betoffice bettilt cratosroyalbet betpas betpas supertotobet