Պատմություն
Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը հիմնադրվել է 1972 թվականին: Այն իր մեծ ավանդն ունի Հայաստանի դեղագործական ծառայությանը բարձրորակ կադրերով ապահովելու գործում: Մինչ ֆակուլտետի ստեղծումը հանրապետությունում պատրաստվում էին միայն միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներ, իսկ բարձրագույն դեղագործական կրթություն ստանալու համար Հայաստանի երիտասարդները հիմնականում մեկնում էին Ռուսաստան և սովորում Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական կամ Պյատիգորսկի դեղագործական ինստիտուտներում: Ֆակուլտետի ստեղծման գործում անուրանալի է այդ ժամանակ Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Է.Ս. Գաբրիելյանի ավանդը:
Դեղագործական ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների դասախոսական կազմի համալրումը իրականացվեց ինչպես բժշկական համալսարանի կադրերով, այնպես էլ հանրապետության այլ բուհերի համապատասխան մասնագետներով և Մոսկվայում, Պյատիգորսկում բարձրագույն դեղագործական կրթություն ստացած խոստումնալից երիտասարդներով:
1977թ. Ֆակուլտետն ավարտեցին առաջին 25 դեղագետ/պրովիզոր/-շրջանավարտները: Ֆակուտետի աշխատանքներն իր ստեղծման օրվանից մինչև 1998 թվականը անմիջականորեն ղեկավարվում էր միացյալ՝ մանկաբուժական-դեղագործական, սանիտարահիգիենիկ-դեղագործական, ստոմատոլոգիական-դեղագիտական դեկանատների կողմից: Այդ տարիներին ֆակուլտետը ղեկավարել են դոց. Լ.Խ. Մանուկյանը, դոց. Ջ.Ղ. Գևորգյանը, դոց. Ի.Բ. Ազիզյանը, դոց. Շ.Ա. Քոսյանը, դոց. Ա.Թ. Թադևոսյանը, դոց. Ա.Ձ. Համբարձումյանը, դոց. Ա.Դ. Քանքայանը: 1999 թվականից ֆակուլտետի դեկանատն առանձնացավ, որի առաջին դեկանը դարձավ Բագրատ Ենոքյանը: 2000 թվականից մինչև 2011 թվականը ֆակուլտետի դեկան է ընտրվել Հասմիկ Հասրաթյանը: 2011 թվականից առ այսօր ֆակուլտետի դեկանն է Բագրատ Ենոքյանը:
Ուսուցում
Դեղագիտական ֆակուլտետում ուսանողներն ստանում են Ֆարմացիա մասնագիտության բազային կրթություն, որն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:
Ուսուցումը դեղագիտական ֆակուլտետում կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆակուլտետում սովորում են ինչպես տեղացի այնպես էլ օտարերկրացի ուսանողներ:
Ֆակուլտետը համագործակցում է հանրապետության դեղագործական, առողջապահական կազմակերպությունների, դեղատների, դեղագործական գործարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետ:
Ֆակուլտետի հազարավոր շրջանավարտներն աշխատում են հանրապետությունում և արտերկրում:
2006-2007 ուստարվանից ֆակուլտետն անցավ բուհական ուսուցման երկաստիճան՝ բակալավր/մագիստրոս համակարգին: 2010 թվականին ֆակուլտետն ավարտեցին առաջին բակալավր շրջանավարտները, իսկ 2012-ին մագիստրոսները:
Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագիր
Մասնագիտությունը՝ ֆարմացիա
Որակավորումը՝ Ֆարմացիայի բակալավր
Տևողությունը՝ 4 տարի
Ուսումնական տարին բաղկացած է 8 կիսամյակներից, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից առարկաներ: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է համալսարանական մասնաշենքերում, համալսարանական կլինիկաներում, դեղատներում, դեղագործական գործարաններում, գիտահետազոտական հաստատություններում:
Բակալավրիատում դասավանդվող առարկաների ցանկն ըստ կուրսերի
I կուրս
Տեսական դասընթացներ՝ Ընդհանուր քիմիա, Օրգանական քիմիա, Կենսաբանություն, Մաթեմատիկա, բժշկական ինֆորմատիկա, Բժշկական ֆիզիկա, Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով, Լատիներեն լեզու, Հայոց լեզու, հայերեն տերմինաբանություն, Հայ ժաղովրդի պատմություն, Ֆարմացիայի պատմություն, Օտար լեզու (էլեկտիվ), Ռուսաց լեզու (էլեկտիվ), Ընդհանուր զինվորական պատրաստություն, Ֆիզդաստիարակություն, Մասնագիտական դասընթացներ՝ Առաջին բժշկական օգնություն:
II կուրս
Տեսական դասընթացներ՝ Բժշկական հոգեբանություն, Փիլիսոփայություն, ԲԳԱԿ, Մանրէաբանություն, Ֆիզիոլոգիա անատոմիայի հիմունքներով, Ախտաբանություն, վիճակագրություն/հետազոտության հիմունքներ, Ֆիզիկական և կոլոիդային քիմիա, Անալիտիկ քիմիա, Օրգանական քիմիա, Բուսաբանություն, Կենսաքիմիա, Բիոէթիկա, Քաղաքացիական պաշտպանություն։
Ուսումնական պրակտիկա Բուսաբանություն առարկայից։
III կուրս
Տեսական դասընթացներ՝ Ախտաբանություն, Առողջապահական իրավունք,
Մասնագիտական դասընթացներ՝ Ֆարմակոլոգիա, Ֆարմակոգնոզիա, Դեղերի քիմիա, Դեղագործական քիմիա, Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործության կառավարում և էկոնոմիկա:
Ուսումնա-արտադրական պրակտիկա Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործական քիմիա և Ֆարմակոգնոզիա առրկաներից,
IV կուրս
Ֆարմակոլոգիա, Կլինիկական ֆարմակոլոգիա, Դեղաբուսական հումքի ստանդարտավորում, Անհետաձգելի բժշկություն, Հիգիենա և Էկոլոգիա, Թունագիտություն,
Մասնագիտական դասընթացներ՝ Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործական կենսատեխնոլոգիա, Դեղագործական քիմիա, Թունագիտական քիմիա, Դեղագործության կառավարում և էկոնոմիկա։
Ուսումնա-արտադրական պրակտիկա Դեղագործության կառավարում և էկոնոմիկայից, Դեղագործական քիմիայից, Դեղերի տեխնոլոգիայից։
Ֆարմացիայի կրթական ծրագրի շրջանավարտը պետք է պատրրաստ լինի իրականացնելու հետևյալ մասնագիտական գործառույթները.
ա) ընդհանուր դեղագիտական
բ) ինովացիոն մարկետինգային
գ) տեղեկատվական քարոզչական
դ) կրթադաստիարակչական
ե) գիտահետազոտական
զ) կազմակերպչական-կառավարչական
Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական ծրագրերը լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա մասնագետի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրներին: Ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ ֆարմացիայի բակալավր որակավորում ֆարմացիա մասնագիտությամբ: Ֆարմացիայի բակալավրն իրավունք ունի կրթությունը շարունակել մագիստրատուրայում: «Ֆարմացիայի բակալավր» որակավորում ստացած անձը կարող է իրականացնել մասնագիտական գործունեություն ֆարմացիայի ոլորտում:
Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագիր
Մասնագիտությունը՝ ֆարմացիա
Որակավորումը՝ Ֆարմացիայի մագիստրոս
Տևողությունը՝ 1 տարի
Մագիստրատուրա կարող են ընդունվել ֆարմացիայի բակալավրի դիպլոմ ունեցողները։ Ուստարին բաժանված է երկու կիսամյակներից, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի։ Մագիստրատուրայում դասավանդվող առարկաների առավել խոր մասնագիտական ուղղվածությամբ են և դրանք հաղթահարելու համար պահանջվում է լուրջ մասնագիտական պատրաստվածություն։
Մագիստրատուրայում դասավանդվող դասընթացների ցանկ.
I կուրս
Ոչ մասնագիտական դասընթացներ՝ Արտակարգ իրավիճակների բժշկություն, Կլինիկական իմունոլոգիա, ալերգոլոգիա,
Մասնագիտական դասընթացներ՝ Կլինիկական ֆարմակոլոգիա, Կլինիկական ֆարմացիա, Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործական քիմիա, Ֆարմակոկինետիկա, Դեղագործության կառավարում և էկոնոմիկա, Դեղագործական ապրանքագիտություն, Դեղաբույսերի պաշարագիտություն, Ֆիտոթերապիա։
Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հաջողությամբ ավարտած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ «ֆարմացիայի մագիստրոս» որակավորում, «ֆարմացիա» մասնագիտությամբ։ Ֆարմացիայի մագիստրոսն իրավունք ունի իրականացնելու դեղագիտական ինքնուրույն գործունեություն, ինչպես նաև կարող է շարունակել կրթությունն ասպիրանտուրայում, ինչպես նաև շարունակական մասնագիտական կրթության և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթության համակարգերում։
Դեղագիտական ֆակուլտետի կառուցվածքը
Ֆակուլտետի հիմնական ուսումնական և գիտա-հետազոտական ստորաբաժանումներն ամբիոններն են: Ֆակուլտետի կառավարումն իրականացնում են ֆակուլտետի դեկանը և խորհուրդը:
Ամբիոնի անուն | Վարիչի անուն |
1. Բժշկական հոգեբանության ամբիոն | Խաչատուր Վլադիմիրի Գասպարյան |
2. Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն | Լիդա Արշակի Սահակյան |
3. Դեղագործության կառավարման ամբիոն | Մարգարիտա Հրանտի Բեգլարյան |
4. Դեղերի տեխնոլոգիայի ամբիոն | Հակոբ Վարդանի Թոփչյան |
5. Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոն | Նարինե Ռուբենի Միրզոյան |
6. Հայոց լեզվի ամբիոն | Հենրիետա Վահրամի Սուքիասյան |
7. Հասարակագիտական առարկաների ամբիոն | Վահան Հենրիկի Մելիքյան |
8. Օտար լեզուների ամբիոն | Հովհաննիսյան Հասմիկ Ռազմիկի |
9. Ֆարմակոգնոզիայի ամբիոն | Նաիրա Բաբկենի Չիչոյան |
10. Ֆարմակոլոգիայի ամբիոն | Մարինե Գառնիկի Բալասանյան |
11. Ֆարմացիայի ամբիոն | Արուսյակ Գագիկի Ժամհարյան |
12. Ֆիզիկական դաստիարակության ամբիոն | Հարություն Շմավոնի Թամիրյան |
Ֆակուլտետի դեկանատի կազմը
|
|
||
Բագրատ Ջանիկի Ենոքյան | Դեկան | ||
Աննա Պետրոսի Մանջիկյան | Դեկանի տեղակալ | ||
Հասմիկ Միշայի Ստեփանյան | Առաջատար մասնագետ | ||
Լիլիթ Արամի Ղազարյան | Ավագ մասնագետ | ||
Ռուզաննա Սերգեյի Միրզոյան | Մասնագետ |