Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոն

Պատմություն

Ամբիոնի վարիչի ՝ բ.գ.դ., Հակոբ Վարդանի Թոփչյան

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1974 թվականին: Ամբիոնը ղեկավարել են՝

  • պրոֆ. Թ.Ս. Թադևոսյանը (1974-1989թթ)
  • պրոֆ. Տ.Լ. Վիրաբյանը (1989-1996թթ)
  • դոցենտ Ա. Ե. Սահակյանը (1996-1998թթ)
  • պրոֆ. Հ.Վ. Թոփչյանը (1998-ից առ այսօր)

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար երեք լեզուներով: Ամբիոնում դասավանդվում են հիմնական մասնագի­տա­կան առարկաներ:

III կուրսի ուսանողներին դասավանդվում է «Դեղերի դեղատնային տեխնոլոգիա» առարկան (2 կիսամյակ տևողությամբ), որի դասընթացներն ավարտվում են բանավոր քննությամբ և ուսումնական պրակտիկայով:

IV կուրսում ցիկլային պարապմունքների տեսքով ուսուցանվում է «Պատրաստի դեղաձևերի տեխնոլոգիա» առարկան, իսկ ցիկլի վերջում անց է կացվում բանավոր քննություն:

 Առարկաների ուսուցումն իրականացվում է հիմնականում ամբիոնում, ինչպես նաև դեղատներում և գործարաններում: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:

Անգլալեզու և ռուսալեզու ուսանողների համար V և VI կիսամյակներում անգլերեն և ռուսերեն լեզվով դասավանդվում է «Դեղերի դեղատնային տեխնոլոգիա» առարկան, որն ավարտվում է բանավոր քննությամբ, VII և VIII կիսամյակներում դասավանդվում է «Պատրաստի դեղաձևերի տեխնոլոգիա» առարկան՝ ցիկլային դասընթացի տեսքով և ցիկլը եզրափակվում է բանավոր քննությամբ: IX և X կիսամյակներում դասավանդվում են «Դեղագործական տեխնոլոգիա», «Կոսմետիկ դեղաձևերի տեխնոլոգիա»  և «Դեղագործական կենսատեխնոլոգիա» առարկաները:

Հետդիպլոմային ուսուցումը

Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումը շարունակվում է մագիստրատուրայում 1 տարի տևողությամբ: Մագիստրոսներն ուսուցանվում են «Դեղագործական տեխնոլոգիա», «Կոսմետիկ դեղաձևերի տեխնոլոգիա» և «Դեղագործական Կենսատեխնոլոգիա» առարկաների ծրագրերով, որի ընթացքում ուսանողները ստանում են առավել խորը գիտելիքներ ամբիոնի մասնագիտական առարկաներից միաժամանակ:

Ուսուցման որակի բարելավման նպատակով Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի բազաներն են հանդիսանում հետևյալ դեղագործական կազմակերպությունները՝

  • «Լիկվոր» ՍՊԸ
  • «Էսկո-ֆարմ » ՍՊԸ
  • «Արփիմեդ» ՍՊԸ
  • Երևանի քիմիադեղագործական ֆիրմա
  • «Վիպեկո AM» ՍՊԸ
  • Դեղատուն «Նատալի-ֆարմ» ՍՊԸ
  • Դեղատուն «Լևոն և Լամարա» ՍՊԸ
  • Դեղատուն «Մագտոնի » ՍՊԸ

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնը համալրված է մի շարք երիտասարդ կադրերով, որոնք մասնակցում են ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին: Գիտահետազոտական աշխատանքներն ամբիոնում անցկացվում են հիմնականում հետևյալ ուղությամբ՝ «Դեղաբուսական հումքից կենսաբանորեն ակտիվ պատրաստուկների տեխնոլոգիական գործընթացի մշակումը և ֆարմակոլոգիական ակտիվության ուսումնասիրությունը»: Ամբիոնում ներդրվել են բույսերից կենսաբանական ակտիվ նյութերի անջատման և դրանց ուսումնասիրման մեթոդներ, ինչպես նաև ֆիթոպատրաստուկների և կենսաբանական ակտիվ հավելումների պատրաստման տեխ­նոլոգիական գործընթացների մշակում: Որոշ դեղաբույսերի հիպոլիպիդեմիկ, հակաիշե­միկ, հակաօքսիդանտային, ակնապաշտպան ազդեցության ուսումնասիր­ման նպատակով մշակվել և ամբիոնում ներդրվել են փորձարարական մոդելներ՝ հիպերլիպիդեմիայի, լոկալ իշեմիայի, ածխաջրատային և ճարպային փոխանակության մի շարք կենսաքիմիական ցուցանիշների որոշման մեթոդներ: Ուսոմնասիրվել են Հայաստանի Ֆլորայի տարբեր բույսերի հակամանրէնային, հակավիրուսային և հակասնկային ազդեցությունները, որոնց հիման վրա մշակվել և ստեղծվել են նոր դեղաձևեր և նոր համակցություններ: Ուսոմնասիրվել են  կաթնաթթվային բակտերիաների թերապևտիկ նշանակությունները, որոնց նույնպես կիրառել են տարբեր դեղաձերի ստեղծման մեջ:    Ուսանողները նույնպես մասնակցում են ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին, որոնք ամփոփվում են թեզիսների և հոդվածների տեսքով:

Ամբիոնի աշխատակիցները ամեն տարի մասնակցում են դեղագետների միջազգային կոնֆերանսներին, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման ծրագրերին:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրապարակվում են և ուսումնական և գիտական աշխատանքներ:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ամբիոնում իրենց գործունեությունն են ծավալում 11 աշխատակիցներ՝ 1 պրոֆեսոր, 2 դոցենտ՝ դեղագիտական և քիմիական գիտությունների թեկնածուներ, դ.գ.թ.,և ք.գ.թ., 4 դասախոս, 3 ասիստենտ և 1 լաբորանտ:

Ազգանուն Անուն  Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Թոփչյան Հակոբ Վարդանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր բ.գ.դ.  
Ենոքյան Բագրատ Ջանիկի դոցենտ ք.գ.թ. դոցենտ
Փաշայան Մարիա Մուշեղի դոցենտ դ.գ.թ. դոցենտ
Բիչախչյան  Էլֆիզա Բաբկենի դասախոս    
Մխիթարյան Սեդա Ֆելիքսի դասախոս    
Տոնոյան Ինգա Մեսրոպի դասախոս    
Գրիգորյան Անահիտ Գագիկի դասախոս    
 

Մազմանյան Մարիամ Պավելի

 

 

ասիստենտ

 

   
Հովհաննիսյան Տիգրան Վահանի ասիստենտ

 

   
Արամյան Անուշավան Վահանի

 

ասիստենտ

 

   
 

Կարապետյան Վարսիկ Վլադիմիրի

լաբորանտ