Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կոլոպրոկտոլոգիայի ամբիոն

Պատմություն

Ամբիոնը կազմավորվել է 2005 թ.։ Ամբիոնի վարիչ – պրոֆեսոր Ա․Մ․Մինասյան։ Ամբիոնում աշխատակիցների քանակը՛ 9։ Պաշտպանած թեզերի քանակը – 3 թեկնածույական թեզ։ Հրապարակված գիտական հոդվածների թիվը – 44, որից 12 արտեկրում

Ուսուցում

Ուսանողների ինքնուրույն աշխատանքների համար մշակված են ուսուցանողական խնդիրներ, սխեմաներ և դիդակտիկ նյութեր: Ամբիոնում կատարվում է ուսուցուն նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ուսուցանումը կատարվում է հետևյալ դասագրքով և ուսումնական ձեռնարկներով, որոնք կազմված են համապատասխան ծրագրին՛

     Ա.Ս.Հակոբյան  «Կոլոպրոկտոլոգիա»

     Ա.Ս.Հակոբյան «Ընդհանուր պրոկտոլոգիական հիվանդություններ»

     Ա.Ս.Հակոբյան  «Հաստ աղիքի հիվանդություններ»

     Ա.Մ.Մինասյան  «Կոլոստոմաներ»:

Վերոհիշյալ նյութերը ուսանողներին տրամադրվում են ԵՊԲՀ-ի գրադարանում:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական թեմաները

– Ուղիղ աղիքի և շեքի շրջանի ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման նոր մեթոդներ;

– Պրեվենտիվ իլեոստոմաների ձևավորում հաստ և ուղիղ աղիքի մասնահատումներից հետո

– Պարակոլոստոմիկ բարդությունների բուժոմը

– Միփողանի իլեո- և կոլոստոմայով հիվանդների մոտ վաղ վիրաբուժական ռեաբիլիտացիա

– Խրոնիկ փորկապություններով հիվանդների վիրաբուժական բուժման տակտիկան

– Ուղիղ աղիքի հիվանդությունների քիչ ինվազիվ բուժման մեթոդներ

Համագործակցութուն

Ամբիոնը սերտ համագործակցում է Ռուսաստանի առաջատար կոլոպրոկտոլոգիական կենտրոնների, Կոլոպրոկտոլոգների Եվրոպական միության և Ռուսաստանի կոլոպրոկտոլոգների միության  հետ: Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են գիտական մասնագիտական կոնֆերանսներին, ելույթներ ունենում հեռուստատեսությամբ և ռադիոյով, հոդվածներ տպագրում մամուլում:

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

Ամբիոնի զբաղեցված ընդհանուր տարածքը   200  ք.մ. , ունի 3 լսարան։ Մասնակցում է ՀՀ կոլոպրոկտոլոգիական ծառայության զարգացման պլանի մշակմանը: Կատարվում են ըստ անհրաժեշտության դեպքում անվճար կոնսուլտացիաներ ամբիոնի կլինիկական բազաներում և այլ բժշկական հաստատություններում:

Ամբիոնի կլինիկական բազան

N Բազաների անվանումը բազաների մահճակալների թիվը
1. «Իզմիրլյան» ԳԲԿ I և II պրոկտոլոգիայի բաժանմունքներ 60
2. «Աստղիկ» Բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունք 20
3. «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ Բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունք 20
3. «Էրեբունի» ԲԿ 10

Պրոֆեսորադասախոսական կազմ

Անուն, ազգանուն, հայրանուն Ամբիոնում զբաղեցված պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Մինասյան Արմեն Միքայելի Ամբիոնի վարիչ ԲԳԴ Պրոֆեսոր
Հակոբյան Արամ Սերգեյի Ամբիոնի պրոֆեսոր ԲԳԴ Պրոֆեսոր
      Աղավելյան Ալեքսանդր Մինասի Ամբիոնի պրոֆեսոր ԲԳԴ Պրոֆեսոր
Աբրահամյան Ալեքսանդր Ֆելիքսի Ամբիոնի դոցենտ ԲԳԹ Դոցենտ, Ուսումնական մասի վարիչ
Էյնֆենջյան Արմենակ Կարպի Ամբիոնի դոցենտ ԲԳԹ Դոցենտ
Աղավելյան Մինաս Ալեքսանդրի Ամբիոնի դոցենտ ԲԳԹ Դոցենտ
Շահնազարյան     Կարեն Լևոնի Ամբիոնի ավագ դասախոս ԲԳԹ Ավագ դասախոս
Էքսյուզյան Գարեգին Էդուարդի Ամբիոնի ավագ դասախոս ԲԳԹ Ավագ դասախոս
Բաղդասարյան Տիգրան Հենրիկի Ամբիոնի դասախոս —– Դասախոս
Թադևոսյան Ռուբեն Էմինի Ամբիոնի դասախոս —– Դասախոս