Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համազորային պատրաստության ցիկլ

Կապ մեզ հետ

+374 60 621 362

Պատմություն

«Համազորային պատրաստության» ցիկլի նախապատմությունը սկսվում է դեռևս 1930-ական թվականներից, երբ Երևանի բժշկականի ինստիտուտում սկսվեց ընդհանուր զինվորական պատրաստության դասավանդումը: Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ռազմական սեղան», որը տվել է միայն ռազմական գիտելիքներ:

1940թ. ձևավորվեց «Ռազմագիտության» ամբիոնը, որը 1954թ. վերանվանվեց «Ռազմաբժշկության» ամբիոնի, իսկ այնուհետև, 1991թ.՝ «Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության» ամբիոնի: 1994-2008թթ-ին գործել է «Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի» կազմում` որպես «Ընդհանուր զինվորական պատրաստության» ցիկլ: 2008թ. առանձնացել է որպես ինքնուրույն ցիկլ՝«Համազորային պատրաստության» ցիկլ անվանմամբ:

Ցիկլում դասընթացների հաճախում են ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների և քոլեջի ուսանողները:

Ցիկլում դասավանդումն իրականացվում է 3 լեզուներով՝հայերեն, ռուսերեն և անգլերեն:

 1998-2003թ. ցիկլը ղեկավարել է գնդապետ Ս.Ե. Սահակյանը: 2003թ-ից առ այսօր ցիկլը ղեկավարում է փոխգնդապետ Գ.Մ. Թումասյանը:

Ցիկլում գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսներ չկան:

ՌԲՖ համազորային պատրաստության ցիկլում դասերի են հաճախում․

  1. ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները, ինտերները և կլինօրդինատորները՝ «Ընդհանուր զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակներում,
  2. ԵՊԲՀ քոլեջի ուսանողները (բուժական գործ, քույրական գործ, ատամնետեխնիկական գործ, դեղագործություն, լաբորատոր ախտորոշում, պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ)՝ «Ընդհանուր զինվորական պատրաստություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների շրջանակներում։

Ցիկլի անձնակազմն իրականացնում է գիտամանկավարժական գործունեություն, նվիրված՝ լեռնային և բարձր լեռնային պայմաններում մարտերի վարման տարբեր ձևերի ժամանակ զորքերի գործնեության հիմնախնդիրներին, ինչպես նաև՝զինվորական կարգապահության և զինվորական կոլեկտիվներում դրա ամրապնդման առանձնահատկություններին և սկզբունքներին:

Ցիկլի անձնակազմի կողմից մշակվել և տպագրվելէ 10-ից ավելի հոդված և 2 ուսումնական ձեռնարկ՝§Ընդհանուր զինվորական պատրաստություն¦ և §Ռազմական տեղագրություն¦ առարկաներից:

Ամբիոնի կազմը

Ա․ Ա․ Հ․ Զբաղեցրած պաշտոնը
1. Թումասյան Գալուստ Միշայի Ցիկլի պետ
2. Գասպարյան Գառնիկ Պայքարի Ավագ դասախոս
3. Պարզյան Սամվել Աշոտի դասախոս

yemek tarifleri betgaranti hititbet betpark betorder betgaranti betpark casinolevant portobet “Madridbet” ngsbahis giriş betpas grandbetting betgaranti kolaybet