Պատմություն
Հիմնադրվել է 1926 թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտի կազմում` որպես սոցիալական հիգիենայի ամբիոն, այն բազմիցս անվանափոխվելով տարբեր տարիներին, 2018 թ.-ին վերանվանվեց որպես «Հանրային առողջություն
և առողջապահության կազմակերպում»:
Ամբիոնի վարիչի պաշտոնում աշխատել են՝
Ս.Խ. Բաղդասարյան (1926-1937),
Մ.Մ. Մելիք-Քարամյան (1938-1964),
Ա.Ս. Կծոյան (1964-1977),
Շ.Պ. Պապոյան (1977-1983),
Լ.Ա. Արևշատյան (1983-1984),
Ա.Մ. Հարությունյան (1984-2007),
Մ.Ա. Մարդիյան (2007-2008),
Ա.Կ. Հայրապետյանը (2008-2018),
Ա.Է. Թադևոսյանը (2018-ից առ այսօր):
Ուսուցում
CONTEMPORARY ISSUES IN PREVENTIVE MEDICINE
Ամբիոնում դասավանդումը իրականացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Մասնագիտական ուսուցման գործընթացում ներառված են ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 2-րդ կուրսի (դասացուցակային) և 4-րդ կուրսի (ցիկային), ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի (դասացուցակային), «Հանրային առողջություն» մագիստրատուրայի ծրագրերով ուսուցանվող ուսանողները (ցիկային): Ամբիոնում իրականացվում են նաև «Առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ ՇՄԶ կրեդիտավորված դասընթացներ բժշիկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման համար:
Ամբիոնի կողմից մշակված ծրագրերն ընդգրկում են հետևյալ ուսումնական մոդուլները`
«Հանրային առողջություն»,
«Բժշկակենսաբանական վիճակագրություն»,
«Առողջապահության կազմակերպում»,
«Բժշկական հաստատությունների կառավարում»,
«Ստոմատոլոգիական օգնության կազմակերպում»,
«Բժշկական օգնության որակ»,
«Որակական հետազոտություններ»,
«Տվյալների բազայի կառավարում»,
«Առողջապահության կառավարման հիմունքներ»,
«Առողջապահության մարքեթինգ»,
«Առողջապահության տնտեսագիտություն»:
«Հանրային առողջություն»
Ծրագիրն ընդգրկում է բնակչության հիվանդացության, հաշմանդամության, մահացության, վերարտադրության, բժշկասոցիալական նշանակություն ունեցող հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների հետազոտման, գնահատման մեթոդաբանության ուսումնասիրությունը, ինչպես նաև բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետ կազմակերպման մեթոդների մշակում և տրամադրում:
«Բժշկակենսաբանական վիճակագրություն»
Մոդուլի շրջանակներում ուսումնասիրվում են վիճակագրական հետազոտությունների անցկացման հիմնական սկզբունքները և մեթոդները, ինչպես նաև բժշկակենսաբանական հետազոտություններում կիրառվող վիճակագրական վերլուծական մեթոդները:
«Առողջապահության կազմակերպում»
Մոդուլն ընդգրկում է առողջապահության կառավարման, տնտեսագիտության, ֆինանսավորման, բուժօգնության որակի և դրա արդյունավետության գնահատման, ինչպես նաև բնակչության տարբեր խմբերի համար բուժօգնության կազմակերպման և մատուցման հիմունքների ուսումնասիրությունը:
«Բժշկական հաստատությունների կառավարում»
Մոդուլի շրջանակներում ներկայացված են բժշկական հաստատություններում կիրառվող կառավարման հիմնական տեխնոլոգիաները, քննարկվում են շուկայական պայմաններում կլինիկական գործունեությունը կազմակերպելու նպատակով օգտագործվող կառավարման առանձնահատկությունները, մեթոդներն ու գործառույթները:
«Բժշկական օգնության որակ»
Այս մոդուլի ընթացքում ուսումնասիրվում է որակ հասկացությունը, առանձնահատկությունները բժշկության և առողջապահության մեջ, նրա գնահատման մոտեցումները և ապահովման սկզբունքները:
«Որակական հետազոտություններ»
Մոդուլը նվիրված է սոցիոլոգիայում և հանրային առողջությունում լայն կիրառվող որակական հետազոտություններին, դրանց կիրառմանը, առանձնահատկություններին և տեխնիկային:
«Տվյալների բազայի կառավարում»
Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին ժամանակակից համակարգչային ծրագրերով հավաքել և պահպանել հանրային առողջությանը և բժշկագիտությանը վերաբերող վիճակագրական տվյալներ՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցանիշների, բնակչության ֆիզիկական զարգացման, հիվանդացության, հաշմանդամության, մահացության, բուժհիմնարկների գործունեության, առողջապահական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ, վերամշակել և նախապատրաստել դրանք արդիական վիճակագրական մեթոդներով վերլուծելու և գնահատելու համար:
«Առողջապահության կառավարման հիմունքներ»
Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին անցկացնել մարդկային ռեսուրսների վերլուծություն հաստատություններում և տարածաշրջաններում, առաջարկել անձնակազմի կարգապահական կառավարման միջոցներ, գնահատել առողջապահական կոնկրետ հաստատություններում նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, վերլուծել և գնահատել բուժօգնության որակը իրավիճակային խնդիրների օրինակների հիման վրա:
«Առողջապահության մարկետինգ»
Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին մարկետինգի տեսական հիմունքները, շուկայական հարաբերությունների համակարգում առողջապահության գործունեության առանձնահատկությունները, այլընտրանքային բուժօգնության տնտեսական գնահատման մեթոդները, իրականացնել բժշկական կազմակերպությունների մարկետինգային գործունեության վերլուծություն, սահմանել մարքետինգային ռազմավարություն, կազմել մարկետինգային հետազոտության պլան, գնահատել մրցակցային միջավայրը շուկայի նպատակային հատվածում, բիզնես-պլանի ֆինանսական բաժնի բովանդակությունը, բժշկական ծառայության գնագոյացման մեթոդաբանության էությունը:
«Առողջապահության տնտեսագիտություն»
Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին վերլուծել ՀՀ առողջապահության ոլորտում տնտեսական հարաբերությունների բարեփոխումները, առողջապահության ֆինանսավորման աղբյուրները, ստացիոնար և ամբուլատոր բուժօգնության վճարման մեթոդները, բժշկական կազամակերպությունների տարբեր իրավական ձևերը, առողջապահության ֆինանսավորման հարցում այլ երկրների փորձը, առողջապահական կազամակերպությունների ֆինանսական միջոցների շարժի կառավարման և ֆինանսավորման հարցերը, ՀՀ քաղաքացիների անվճար բուժօգնության ապահովման պետական երաշխիքների համակարգի տնտեսական ուսումնասիրման առանձնահատկությունները, շուկայական պայմաններում բուժաշխատողների աշխատանքի վարձատրության ձևերը:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է ՀՀ բնակչության սեռատարիքային և տարբեր խմբերի առողջության ուսումնասիրությանը: Ամբիոնի կողմից կատարվել են գիտագործնական առաջարկներ, որոնք ուղղված են ուսումնասիրվող խմբերի բուժկանխարգելիչ օգնության կատարելագործմանը` երկրի սոցիալ-տնտեսական նոր պայմաններում։ Ամբիոնի աշխատակիցները պետական գիտության կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացնում են հետազոտական ծրագրեր` նվիրված ՀՀ-ում կարևոր առողջապահական հիմնախնդիրների, այդ թվում բնակչության առողջության և առողջապահական համակարգի վրա COVID-19-ի հետևաքներին, նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող անձանց և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակի ուսումնասիրությանը: Միջազգային համագործակցության շրջանակներում իրականցվում են ծրագրեր` նվիրված վնասվածքների, բռնության, համաճարակաբանության, գանգուղեղային վնասվածքների, ուսանողների հոգեկան առողջության ուսումնասիրությանը: Հետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև ՀԱՖ-ի մագիստրոսները և ԸԲՖ 4, 5-րդ կուրսերի ուսանողները: Միջազգային ծրագրերի փոքր դրամաշնորհների շնորհիվ ուսանողները ստանում են հնարավորություն հերկայացնել իրենց հետազոտությունների արդյունքները միջազգային գիտական հարթակներում՝ Վրաստանում, Ռումինիայում, Մոլդավայում, Հունաստանում:
Ամբիոնում ակտիվորեն իրականացվում են նաև թեկնածուական աշխատանքներ:
Միջազգային համագործակցություն
Ամբիոնը շարունակում է ակտիվ գիտական համագործակցությունը մի շարք համալսարանների հետ` Եվրոպայում և ԱՄՆ-ում: Իրականացվում են մի շարք դրամաշնորհային ծրագրեր` Եվրոմիության, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսավորմամբ: Աշխատակիցները անցել են մի շարք վերապատրաստումներ և սեմինարներ` Ավստրիայում, Վրաստանում, Շվեդիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ուրուգվայում:
Ամբիոնի աշխատակազմ
| Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
| Թադևոսյան Արտաշես Էդուարդի | ամբիոնի վարիչ | բ.գ.դ. | պրոֆեսոր |
| Հայրապետյան Անահիտ Կառլենի | պրոֆեսոր | բ.գ.դ. | պրոֆեսոր |
| Մարդիյան Մարինե Արարատի | պրոֆեսոր | բ.գ.դ. | պրոֆեսոր |
| Ազնաուրյան Սմբատ Արտաշեսի | դոցենտ | բ.գ.դ. | |
| Սականյան Գաննա Համլետի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
| Դանիելյան Լուսինե Մարսելի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
| Սուքիասյան Ռոբերտ Ռաֆայելի | դոցենտ | բ.գ.թ. | |
| Չոփիկյան Արմինե Սամվելի | դոցենտ | բ.գ.թ. | |
| Վարուժանյան Հասմիկ Ավետիսի | ավագ. դասախոս | բ.գ.թ. | |
| Մելիք-Նուբարյան Դավիթ Գնելի | ավագ. դասախոս | բ.գ.թ. | |
| Հարությունյան Ջեմմա Մելսի. | ավագ. դասախոս | բ.գ.թ. | |
| Մարկոսյան Աստղիկ Մհերի | ավագ. դասախոս | բ.գ.թ. | |
| Արեստակեսյան Լուսինե Հուսիկի | դասախոս | ||
| Մանուկյան Ռուզաննա Գևորգի | դասախոս | ||
| Հայրապետյան Մարինե Գրիգորի | դասախոս | ||
| Հարությունյան Արմինե Արմենի | դասախոս | ||
| Երանոսյան Սուսաննա Գագիկի | դասախոս | ||
| Դունամալյան Ռազմիկ Աշոտի | դասախոս | բ.գ.թ. | |
| Գրիգորյան Արտակ Աշոտի | դասախոս | ||
| Կոստանյան Կարեն Սուրենի | դասախոս | բ.գ.թ. | |
| Սարգսյան Լիլիթ Գեորգիի | ասիստենտ | ||
| Կուլիկովա Կելլի Ալեքսեյի | ասիստենտ | ||
| Բայբուրթյան Արմինե Կարենի | ասիստենտ | ||
| Մնացականյան Աննա Արսենի | ասիստենտ |
Հրավիրված մասնագետներ
| Սարիբեկյան Կարինե Սարիբեկի | բ.գ.թ. | դոցենտ | |
| Հովհաննիսյան Ալեքսան Ստեփանի |