Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն

Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1926թ.-ին պրոֆ. Խ.Դ. Արխիպյանցի (1926-1932թթ.) կողմից: 1932-1950թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Ն.Բ. Հակոբյանը, այնուհետև 1950-1973թթ. պրոֆ. Լ.Ա. Հարությունյանը և 1973-2005թթ. պրոֆ. Տ.Ա. Ասմանգուլյանը: 2005թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆ. Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը: Ամբիոնն իր գործունեության ընթացքում ուսումնական աշխատանքներին զուգընթաց զգալի աշխատանք է իրականացրել հանրապետությունում հիգիենիկ գիտության զարգացման, ինչպես նաև մանկավարժական և գիտահետազոտական կադրերի պատրաստման գործում:

Ուսուցում

Ամբիոնը համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողներին դասավանդում է <<Հիգիենա և էկոլոգիա>> առարկան: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և ուսանողների ինքնուրույն աշխատանքի ձևով: 2015թ-ից ընդհանուր բժշկության, իսկ 2021թ.-ից ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների ուսանողների շրջանում կիրառվում է գիտելիքների գնահատման բազմաբաղադրիչ համակարգը: Ուսանողների ինքնուրույն աշխատանքները կազմակերպվում են ռեֆերատների, բանավեճերի և գործնական պարապմունքների ընթացքում կիրառվող հանձնարարականների կատարման միջոցով:

Հիգիենա և էկոլոգիա առարկան դասավանդելու նպատակով ամբիոնի կողմից հրատարակված են 3՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսումնամեթոդական ձեռնարկներ, որոնք ընդգրկում են դասավանդվող բոլոր թեմաները։ Ներկայումս ամբիոնում իրականացվում են նոր դասագրքի կազմման աշխատանքներ:

Ամբիոնում դասավանդվում է նաև <<Շրջակա միջավայրի առողջություն>> առարկան հետդիպլոմային մի շարք մասնագիտություններով կլինիկական օրդինատորների համար:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով` Հիգիենա որակավորմամբ (1 տարի), Հանրային առողջության ֆակուլտետում մագիստրարուրայով՝ Հիգիենա որակավորմամբ (1 տարի) և ասպիրանտուրայով` 3 տարի:

Գիտահետազոտական աշխատանքներ

Հգիենայի և էկոլոգիայի ամբիոնում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով`

  • Սննդամթերքների քիմիական կազմի, նրանց մեջ թունավոր նյութերի առկայության որոշման, սննդային թունավորումների կանխարգելման հարցերի ուաումնասիրություն
  • Հանրապետության ջրամատակարարման և ջրային ռեսուրսների պահպանման, շրջակա միջավայրում վնասակար նյութերի նորմավորման հարցերի ուսումնասիրություն
  • Ծանր մետաղների ազդեցությունն ազգաբնակչության տարբեր տարիքային խմբերի առողջության վրա
  • Ազգաբնակչության առողջական վիճակի վրա Հայաստանում ճառագայթային ֆոնի ազդեցության ուսումնասիրություն
  • Հանրակրթական և ինտենսիվ ուսուցման դպրոցներում, ինչպես նաև բուհերում սովորողների ապրելակերպի, փաստացի սննդի, ֆիզիկական զարգացման և առողջական վիճակի ուսումնասիրություն
  • Արարատյան դաշտի եղանակակլիմայական պայմանների հիգիենիկ առանձնահատկությունների ուսումնասիրություն, ինչպես նաև մեթեոպատիկ ռեակցիաների գնահատում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների օրինակով
  • Դպրոցականների և ուսանողների առողջական վիճակի, հոգեսոցիալական կարգավիճակի և ուսումնական ռեժիմի միջև գործող պատճառահետևանքային կապերի ուսումնասիրություն
  • Բուժհաստատությունների կանաչապատման հիգիենիկ հարցերի ուսումնասիրություն
    • ՀՀ տարածքում միջավայրային բնական գործոնների բժշկաէկոլոգիական հիմնահարցերի ուսումնասիրություն
  • ՀՀ տարածքում ուռուցքային հիվանդությունների տարածվածության ուսումնասիրություն
  • Երևան քաղաքի կանաչապատմնան առողջապահական հիմնախնդիրների ուսումնասիրություն
  • ՀՀ Քրեակատարողական համակարգի հատուկ քանակակազմի առողջական վիճակի ուսումնասիրում

Այժմ կատարվում են աշխատանքներ ՀՀ-ում աուտիստիկ սպեկտրի հիվանդությունների տարածվածության և միջավայրային որոշ գործոնների վերոնշյալ հիվանդությունների ձևավորման վրա ունեցած ազդեցության հիգիենիկ գնահատման, ինչպես նաև գյուղական բնակչության առողջության վրա մասնագիտական վնասակարությունների, մասնավորապես թունաքիմիկատների ազդեցության ուսումնասիրության ուղղությամբ:

Ամբիոնի աշխատակիցների կողմից գիտական հետազոտությունների արդյունքները հրատարակվել են տեղական և արտասահմանյան գիտական տարբեր ամսագրերում։

Համագործակցություն

Ամբիոնը 2017-2022 թթ «Էրասմուս +» բիլատերալ համագործակցային ծրագիր է իրականացրել Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության, Սպորտի և Ֆիզիկական ակտիվության ամբիոնի հետ: Ծրագրի շրջանակում ամբիոնի 7 դասախոս և համալասարանի 3 կլինօրդինատոր վերապատրաստվել են Կոպենհագենի համալսարանում, իսկ ԿՀ 3 պրոֆեսոր հանդես են եկել դասախոսությունների շարքերով ԵՊԲՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար և 2 սննդաբան մագիստրոսներ ամբիոնում անցել են իրենց 6 շաբաթյա պրակտիկան:  Ծրագրի արդյունքում արդիականացվել է դասավանդվող նյութը, փոփոխվել է կլինօրդինատորների դասընթացների սննդաբանության բաղադրիչը:

 

Պրոֆեսորադասախոսական կազմ

 Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Ավետիսյան Լարիսա Ռաֆիկի ամբիոնի վարիչ բգդ պրոֆեսոր
Հովհաննիսյան Մարինե Գևորգի պրոֆեսոր բգդ
Քոթանյան Արմենուհի Հովսեփի պրոֆեսոր բգդ դոցենտ
Մկրտչյան Սոֆյա Հենրիկի դոցենտ բգթ
Խաչիկյան Նաիրա Զոհրաբի դոցենտ բգթ
Ալեքսանդրյան Գոհար Վալիկի դոցենտ բգթ
Վարդանյան Քրիստինա Կարենի դոցենտ բգթ դոցենտ
Մկրտչյան Արմեն Միշայի դոցենտ բգթ
Ասլանյան Արմինե Հրաչիկի ավագ դասախոս բգթ
Գզրարյան Անահիտ Վարդգեսի դասախոս
Հայրապետյան Արամ Ալբերտի դասախոս
Մարության Իվա Վլասիմիլի ասիստենտ