Պատմություն
Հիմնադրվել է 2011թ.-ին։
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոև
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 2011թ.-ին` ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի համանուն ամբիոնի բազայի հիման վրա և գործում է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Սլավ-Մեդ» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններում:
Ուսուցում
Ամբիոնի ուսումնական գործունեության հիմնական խնդիրներն են`
- բժիշկների պատրաստումը հետդիպլոմային ուսուցման շրջանակներում «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ,
- բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգների կատարելագործումը մանկաբարձության և գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության արդի հարցերում,
- մանկաբարձուհիների և բուժքույրերի վերապատրաստում,
- մանկաբարձուհիների պատրաստում:
«Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր կանոնների և ժամկետների համաձայն:
Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագիրը ենթադրում է դասախոսությունների և գործնական պարապմունքների, թեմատիկ սեմինարների իրականացում, ինչպես նաև մասնակցություն հիվանդների ախտորոշման և բուժման ընթացքի վերլուծությանը, ստացիոնար և ամբուլատոր հիվանդների վարում` ամբիոնի վարիչի կամ կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ, ասիստենտություն պլանային վիրահատություններին, ծանոթացում հարակից մասնագիտությունների մասնավոր բաժիններին, մասնակցություն հետազոտական աշխատանքներին, գործնական հմտությունների տիրապետում` ըստ նախատեսված ծրագրի, աշխատանք մասնագիտական գրականությամբ, օրդինատորների քննական և/կամ ատեստացիոն թեստավորում
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքներ նվիրված են
- մանկաբաձությունում և գինեկոլոգիայում իմունոլոգիական ասպեկտների ուսումնասիրությանը
- հղիության կրելախախտի խնդիրներին,
- մանկաբարձա-գինեկոլոգիական պրակտիկայում ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդների կատարելագործմանը
- անպտղության ժամանակակից խնդիրները և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների /ԱՄԲ/ ներդրումը,
- վիրաբուժական և բնական դաշտանադադարով կանանց մոտ օստեոպորոզի վաղ ախտորոշման և կանխարգելման օպտիմալացմանը,
- հղիների հիպերտենզիվ վիճակների ժամանակակից ախտորոշմանը
Ամբիոնի աշխատակիցներն հեղինակ են ավելի քան 700 գիտական աշխատանքների, մշտապես մասնակցում են մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերատադրողական բժշկության վերաբերյալ գիտական միջազգային համաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին:
2020թ.-ից առ այսօր ամբիոնը վերաանվանվել է « ԵՊԲՀ հետբուհական շարունակական կրթության մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության» ամբիոն: