Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն

Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1990թ., որպես մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն1995թ. վերանվանվել է՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն։

2002թ. կոչվել է՝ մանկաբարձության (պերինատալոգիայի), գինեկոլոգիայի և կանանց վերարտադրողական առողջության ամբիոն:

2011թ. կրկին վերանվանվել է՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն:

Հիմնադրման օրից մինչև 2018թ. ամբիոնի վարիչն է եղել վերջինիս հիմնական կլինիկական բազայի՝ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Ա. Աբրահամյանը:

2018թ.-ից ամբիոնի վարիչն է բժշկական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ռազմիկի Աբրահամյանը, ով միաժամանակ ՎԱՊՄԳՀԻ-ում  ընդհանուր բժշկական, կլինիկական, դեղորայքային ապահովման, վարչական հարցերով ղեկավարն է:

ՎԱՊՄԳՀԻ-ը հանրապետության մանկաբարձագինեկոլոգիական 3–րդ մակարդակի ամենախոշոր բժշկական հաստատություններից մեկն է, որը հանրապետության ծննդօգնության հիմնարկներին կազմ-մեթոդական, գիտաբուժական աջակցություն, անհետաձգելի բուժօգնություն է տրամադրում, ինչպես նաև համակարգում է հանրապետությունում մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունը: ՎԱՊՄԳՀԻ-ն ունի 175 մահճակալային ֆոնդ:

Ուսուցում

Ամբիոնն ապահովում է նախադիպլոմային, հետդիպլոմային կրթություն, ինչպես նաև վերապատրաստումներ:

Ուսուցանվում են՝ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի տեղաբնակ, արտասահմանցի ուսանողներ (հնդիկներ, արաբներ, պարսիկներ, հույներ, ռուսներ, ուկրաինացիներ, սփյուռքահայեր), կլինիկական օրդինատորներ, ստաժորներ, հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգներ:

Ամբիոնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դասախոսների մեծ մասը միաժամանակ ՎԱՊՄՀԳ ինստիտուտի աշխատակիցներ են և ուսումնագիտական աշխատանքը ներդաշնակորեն համատեղում են բուժական աշխատանքի հետ:

Ամբիոնում կիրառվում է գիտելիքների ստուգման թեստային համակարգը՝ համալսարանում ընդունված կարգի համաձայն: Մշակվել են ուսումնական նոր ծրագրեր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, ուսումնական պրոցեսում կիրառվում են հեռահաղորդակցական կապ՝ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Ամբիոնը հագեցված է ուսումնական գործընթացը ժամանակակից պահանջներին համապատասխան կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով, նկարներով, դիդակտիկ և կլինիկական նյութերով:

Հրատարակվել են մայրենի լեզվով «Մանկաբարձություն», «Գինեկոլոգիա» և «Վերարտադրողական առողջություն» դասագրքերը, անգլերեն լեզվով ձեռնարկներ և մեթոդական գրականություն: Ամբիոնի աշխատակիցների կողմից  2015թ-ից մինչ օրս գրվել են շուրջ 34 ուղեցույցներ: 2022թ.-ին վերահրատարակվել է «Մանկաբարձություն» դասագիրքը:

Մշակվել են վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծնելիության բարձրացմանն ուղղված միջոցառումները, անպտղության պատճառների տարածվածության և օժանդակ տեխնոլոգիաների պահանջարկի ուսումնասիրությունը, առողջապահական գործոնով պայմանավորված պերինատալ կորուստների նվազեցման ուղիները:

1997թ.-ից առ այսօր աբիոնի աշխատակիցների կողմից ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրերի շրջանակներում ամեն տարի տարբեր բազաների կլինիկական օրդինատորների համար կազմակերպվում է «Ուղեցույցների ներդրում» թեմայով 3-օրյա աշխատաժողովներ:

Գիտահետազոտական աշխատանքներ

 Ամբիոնի գիտական հիմնական թեման է «Ռեպրոդուկտիվ առողջության, պերինատալ բուժօգնության հիմնահարցերի ուսումնասիրությունը և միջոցառումների ձեռնարկումը»:

Ուսումնասիրվել են էնդոսկոպիայի, գերձայնային հետազոտության, դոպլերոֆլյուսոմետրիայի, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, արհեստական բեղմնավորման, անպտուղ ամուսնության, մայրական և պերինատալ հիվանդացության ու մահացության հիմնախնդիրները:

Մասնավորապես

  1. Ռեպրոդուկտիվ առողջության և արյան համակարգի խանգարումներ, ձեռքբերովի և գենետիկական թրոմբոֆիլիաներ: / Ա.Կ.  Բլբուլյան, Ռ.Ա. Աբրահամյան, Ս. Հ. Աբրահամյան /
  2. Գենային պոլիֆորմիզներով պայմանավորված թրոմբոֆիլիաների տարածվածությունը պտղի կորուստի համախտանիշով կանանց շրջանում և դրանց ազդեցությունը մանկաբարձական բարդությունների առաջացման գործում: / Ռ. Ա. Աբրահամյան, Վ. Ֆ. Գրիգորյան, Ա. Ա. Շարբաթյան, Գ. Ռ. Աբրահամյան/
  3. Ձեռքբերովի և գենետիկ թրոմբոֆիլիայով կանանց ԱՄԲ արդյունավետ և բարդացած դեպքերի ախտածնային կանխարգելման հիմնական սկզբունքները: /Գ. Ռ. Աբրահամյան, Վ. Մ. Գյուլխասյան, Լ. Ռ. Աբրահամյան/
  4. Ներարգանդային ախտաբանությունների բուժման մեթոդների օպտիմալացումը /Ա. Դ. Խուդավերդյան, Ն. Վ. Հարությունյան, Տ. Ռ. Ղորուխչյան/

Ներկայումս ամբիոնում իրականացվում են երկու գիտական հետազոտություններ.

  1. Տրիխոմոնաս վագինալիս վիրուսի (Trichomonas vaginalis virus) ազդեցությունը կանանց միզասեռական տրիխոմոնիազի վրա /Գ. Կ. Ղարդյան, Լ. Ռ. Աբրահամյան/
  2. Նախածննդյան կենսամարկերների, աուտոհակամարմինների հնարավոր դերը սերնդում նյարդազարգացման, աուտիզմի սպեկտրի խանգարումներում: /Ս. Հ. Աբրահամյան, Լ. Ռ. Աբրահամյան/

2020-2022 թթ.-ին, ըստ ՀՀ ԱՆ հրամանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում են հոսպիտալիզացվել  Քովիդ-19 վարակակիր հղիները: Ամբիոնի դասախոսական անձնակազմի մեծ մասը մասնակցել, և ներկայումս էլ ընդգրկված է վարակակիր հղիների վարման գործընթացին: Բացի դա  հետազոտվել և գիտականորեն վերլուծվել են ստացված արդյունքները՝ դիտարկելով վարակակիր հղիների մոտ վաղաժամ ծննդաբերության, հղիության հիպերտենզիվ խանգարումների, մեռելածնության, մայրական մահացության, կեսարյան հատումների, ինչպես նաև մորից պտղին վարակի փոխանցման հաճախականությունը: Ստացված տվյալները հրատարակվել է գիտական հոդվածներում:

Ամբիոնի դասախոսների կողմից իրականացվում է նաև հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքերի նկարագրություն և վերլուծություն, որոնք տպագրվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ամսագրերում:

Ամբիոնում աշխատում են ՀՀ ԳԱԱ մեկ ակադեմիկոս, բժշկական գիտությունների 4 դոկտոր, բժշկական գիտությունների 4 թեկնածու: Հրատարակվել են 3 դասագիրք, 3 ձեռնարկ, 25 և ավելի ուղեցույց, 100-ից ավելի գիտական հոդված և թեզիս ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային մամուլում՝ նվիրված պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի արդիական խնդիրների ուսումնասիրմանն ու լուծմանը: Ամբիոնի աշխատակիցների կողմից 2015թ-ից մինչ օրս գրվել են շուրջ 34 ուղեցույցներ: 2022թ.-ին վերահրատարակվել է « Մանկաբարձություն» դասագիրք:

Համագործակցություն

ՎԱՊՄԳՀԻ-ը և ամբիոնը համագործակցում են մի շարք միջազգային և կազմակերպությունների, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի բնակչության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ:

Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են վերարտադրողական առողջությանը վերաբերող ազգային ծրագրերի մշակմանը և ներդրմանը, հետազոտությունների իրականացմանը, մասնավորապես՝

  • Վերարտադրողական առողջության ազգային քաղաքականության և ծրագրի մշակում
  • Վերարտադրողական առողջության հետազոտում
  • Կանանց և տղամարդկանց սեռական առողջության և չբերության ուսումնասիրում
  • Անպտղության պատճառների և տարածվածության, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գնահատման ուսումնասիրություն
  • Պերինատալ բուժօգնության բարելավման ծրագրի մշակում
  • Հղիների նախածննդյան հսկողության բարելավման, պտղի ներարգանդային ախտորոշման, զարգացման արատների վաղ հայտնաբերման ծրագրի մշակում
  • «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի մշակում
  • Կանանց և տղամարդկանց վերարտադրողական առողջության ուսումնասիրում առանձին ռեգիոններում
  • Հղիության արհեստական ընդհատման, վերարտադրողական օժանդակ մեթոդների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը նվիրված նորմատիվ ակտերի մշակում
  • Ստացիոնար և ամբուլատոր ծննդօգնության բուժհաստատությունների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ ակտերի ստեղծում
  • Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և ծառայությունների տրամադրման կարգի մշակում
  • Պերինատալ կորուստների տարածվածության, պատճառագիտության ուսումնասիրություն, կրճատման ու կանխարգելման ուղիների առաջարկում:

Ամբիոնը ակտիվորեն  համագործակցում է նաև ԵՊԲՀ  այլ տեսական և կլինիկական ամբիոնների, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի, ԳԱԱ կառույցների հետ՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ: Վերը նշված  ամբիոնների և գիտական կառույցների հրավիրյալ մասնագետները դասախոսություններ են ներկայացնում ամբիոնի կլինիկական օրդինատորների և ուսանողների համար:

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցներն իրենց մասնագիտական հմտությունները կատարելագործել ու կատարելագործում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առաջնակարգ գիտական կենտրոններում,  զեկույցներով հանդես են եկել բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովներում, հանդիպումներում և հավաքներում:

Ամբիոնի աշխատակիցների ջանքերով մեր հանրապետությունում կազմակերպվել են Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները խորագրով միջազգային երեք գիտաժողով՝ 2014թ., 2016թ. և 2017թ.:

Ամբիոնի կազմը

N Ազգանուն/Անուն/Հայրանուն Պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
1 Աբրահամյան Լուսինե Ռազմիկի ամբիոնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր
2 Աբրահամյան Ռազմիկ Արշալույսի պրոֆեսոր բ.գ.դ. ԳԱԱ ակադեմիկոս
3 Խուդավերդյան Աննա Դրաստամատի դոցենտ բ.գ.դ. դոցենտ
4 Աբրահամյան Գոհար Ռազմիկի դոցենտ բ.գ.դ դոցենտ
5 Գրիգորյան Վրույր Ֆելիքսի դոցենտ բ.գ.թ. _
6 Անտոնյան Կարեն Սերգեյի դոցենտ բ.գ.թ. _
7 Հարությունյան Նարինե Վիգենի դասախոս _ _
8 Խաչատրյան Ազնար Սահակի դասախոս բ.գ.թ. _
9 Աղաջանյան Աննա Սուրենի դասախոս _ _
10 Աբրահամյան Սառա Հովսեփի դասախոս _ _
11 Սարգսյան Շուշանիկ Սասունի դասախոս բ.գ.թ. _
12 Զոհրաբյան Կարմեն Արամի դասախոս _ _
13 Սարգսյան Նազելի Ռոմենի դասախոս _ _
14 Մկրտչյան Մարգարիտա Վարանցովի դասախոս _ _
15 Շարբատյան Աղասի Աշոտի դասախոս բ.գ.թ. _
16 Ջերջերյան Արշակ Սարգսի դասախոս _ _
17 Մալխասյան Անի Ռոլանդի ասիստենտ _ _
18 Առուստամյան Անի Սեդրակի ասիստենտ _ _
19 Կնյազյան Քնարիկ Գուրգենի ասիստենտ _ _