Պատմություն
Հայրենական մանկաբուժության հիմնադիրն է Հովնան Համբարձումի Գաբրիելյանը (1876˗1946թթ.)։ 1920˗ին նա Բաքվում հիմնադրում է մանկական հիվանդությունների ամբիոն: 1926-ին նույնանուն ամբիոն է ստեղծվում Երևանում: Պրոֆեսոր Գաբրիելյանը համատեղում է երկու ամբիոնների աշխատանքը 10 տարիների ընթացքում: 1936˗ին ընտրելով հայրենիքը` նա վերադառնում է և սկսում ակտիվ մանկաբուժական ծառայության կազմակերպման գործընթաց:
1940˗ին մեր հայրենիքում ստեղծվեց առաջին մանկական հիվանդանոցը: Հետագայում շահագործման հանձնվեցին նոր մանկական հիվանդանոցներ, որտեղ տեղակայվեցին և իրենց գործունեությունը ծավալեցին Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության նոր կազմավորված ամբիոնները:
Մանկաբուժության առաջին ընդհանուր ամբիոնը հիմնադրվել է 1963-ին 4-րդ մանկական հիվանդանոցի (ներկայիս «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր) բազայի վրա։
2019˗ից ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը։
Ամբիոնի գործունեությունը ներառում է ոչ միայն ուսումնամեթոդական, գիտամեթոդական և ուսումնակազմակերպչական աշխատանքներ, այլև ակտիվ կլինիկական և առողջապահական գործունեություն, ներառյալ մասնագիտական մեդիաակտիվությունը՝ ուղղված հանրության իրազեկմանը։ Ամբիոնի աշխատակիցները հաջողությամբ աշխատում և պաշտոնավարում են համալսարանական կլինիկաներում, ինչպես նաև առողջապահական համակարգի բարձրագույն ատյաններում։
Ուսուցում
«Մանկաբուժություն» առարկայի դասավանդումը կատարվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ և 5-րդ կուրսերի, ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսումնական ծրագրերի շրջանակներում։ Ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 5-րդ կուրսի ցիկլային պարապմունքներն առաջին կիսամյակում ավարտվում են համակարգչային թեստային քննությամբ, իսկ երկրորդ կիսամյակում՝ բանավոր քննությամբ: Յուրաքանչյուր կիսամյակում ատեստավորման պարտադիր բաղադրիչ է գործնական ունակությունների ստուգումը Mini-Clinical Examination (Mini-CEX) մոտեցմամբ։
Ամբիոնում դասավանդվում է նաև «Քույրական գործը մանկաբուժության մեջ» առարկան ԵՊԲՀ-ի քոլեջի 3˗րդ և 4˗րդ կուրսերում։
Ամբիոնում դասավանդումը կազմակերպվում է հետևյալ հիմնական մեթոդներով.
- գործնական պարապմունքներ (կլինիկական խնդիրների և կամ սիմուլյացիոն սցենարների քննարկում, աշխատանք հիվանդների հետ),
- դասախոսություններ և ինտերակտիվ սեմինարներ։
Ամբիոնը պատրաստում և խմբագրում է 3 լեզուներով ուսումնական գրականություն, որը պարունակում է դիտարժան նյութերով կրթական տեղեկատվություն, և թարմացվում է մշտապես: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների համար։ Առանձին ուսումնական նյութեր են տրամադրվում քոլեջի ուսանողներին։
Ամբիոնն ունի թեստային հարուստ բազա` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որն անընդհատ թարմացվում և համալրվում է:
Ամբիոնն ապահովում է նաև հետդիպլոմային ուսուցումը կլինիկական օրդինատուրայում (3 տարի), ասպիրանտուրայում (3 տարի), մասնագիտական կատարելագործման դասընթացներ ավագ և միջին բուժաշխատողների համար:
Ամբիոնի աշխատակիցները ոչ միայն մասնակցում, այլև ելույթներով հանդես են գալիս բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, կազմակերպում գիտաժողովներ և սեմինարներ բժշկագիտության արդիական հարցերի վերաբերյալ, իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության ազգային տարբեր ծրագրեր: Աշխատակիցները մեկնում են նաև արտագնա դասախոսությունների, սեմինարների, խորհրդատվությունների, մասնակցում մասնագիտական բաց դռների օրերին:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնն ունի գիտական ուղղությամբ կատարված աշխատանքների հարուստ ցանկ, բազմաթիվ տպագրված հոդվածներ «Web of Science» շտեմարանի ազդեցության գործոնով և ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունված պարբերականներում։
Վերջին տարիներին ամբիոնը զբաղվում է հետևյալ հետազոտական աշխատանքներով.
- Նորածինների և կրծքահասակ երեխաների covid-19-ի ծանր ընթացքի ռիսկի գործոնները։
- Covid-19-ի կլինիկական առանձնահատկությունները և վարակի հնարավոր ազդեցությունը վաղ տարիքի երեխաների նյարդահոգեկան զարգացման վրա։
- HLA-G-ի կանխատեսող նշանակությունը վաղ տարիքի երեխաների բրոնխիալ օբստրուկցիայի դեպքում։
- Ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզի կլինիկագենետիկական առանձնահատկությունները հայկական պոպուլյացիայում։
- Ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզի ընդլայնված գենային թեստավորման կարևորությունը հայկական պոպուլյացիայում։
- SARS-CoV-2-ի դեպքերը Եվրոպայում կիստոզ ֆիբրոզով հիվանդների շրջանում։
- Կիստոզ ֆիբրոզով հիվանդների SARS-CoV-2 վարակի ծանր հետևանքները կանխորոշող գործոնները։
- Երեխաների սնուցման քաղաքականությունը և մոնիտորինգի համակարգերը. Եվրոպական երկրների որակական ուսումնասիրություն։
- Վաղ տարիքի երեխաների սնուցման համաշխարհային ռազմավարության իրականացման վիճակը Եվրոպայում։
Համագործակցություն
Ամբիոնի աշխատակիցները տարբեր ասոցիացիաների և միությունների անդամներ են, մասնակցում են տեղական և միջազգային գիտաժողովներին: Ամբիոնը սերտորեն համագործակցում է տեղական և միջազգային մի շարք ասոցիացիաների և կազմակերպությունների հետ.
- Առողջապահության համաշխարհային կազմակերպություն,
- ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ (UNICEF),
- Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիա,
- Վորլդ Վիժն Հայաստան,
- Հայ օգնության ֆոնդ,
- «Վստահություն» առողջապահական ՀԿ,
- «Մոր և մանկան առողջության հայկական դաշինք»,
- «ԻԲՖԱՆ» միջազգային ցանց (IBFAN-International Baby Feeding Association’s Network),
- Ժնևի մանկական սնուցման ասոցիացիա (ՙGIFA-Geneva Infant Feeding Association),
- «Շվեդական ապավեն» ՀԿ,
- «Նեյրոհերեդիտար հիվանդություններ» ՀԿ,
- «Հոսպիտալ էպիդեմիոլոգիա” ՀԿ,
- Միջազգային «Rare–best practice»,
- Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա,
- Մանկական էնդոկրինոլոգների ասոցիացիա,
- Հազվադեպ հիվանդությունների եվրոպական կազմակերպություն,
- Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների Եվրոպական ասոցիացիա։
Ուսումնամեթոդական և գիտագործնական աշխատանքների ընթացքում ամբիոնի աշխատակիցները շարունակաբար համագործակցում են արտերկրի մի շարք կլինիկաների հետ.
- Երեխաների առողջության գիտական կենտրոն (Մոսկվա, ՌԴ),
- Բրիտանական արքայական քոլեջի բժշկական կենտրոն,
- Ռիհովի շրջանային հիվանդանոց, Յոնչոպինգ, Շվեդիա,
- Իտալիայի ազգային առողջապահության ինստիտուտի հազվադեպ հիվանդությունների կենտրոն,
- Ռուսաստանի և Վրաստանի մուկովիսցիդոզի կենտրոններ,
- Չեխիայի բժշկական գենետիկայի կենտրոն,
- Անգլիայի «Ռոյալ Բրոմպտոն» հիվանդանոց,
- Մոլդովայի Նիկոլո Տեստեմիտանուի անվան բժշկական և դեղագործական պետական համալսարան,
- Մոլդովայի «Մոր և մանկան ինստիտուտ»,
- Գրացի մանկական համալսարանական հիվանդանոց։
Ամբիոնի կլինիկական գործունեություն
Ամբիոնի աշխատակիցները հաջողությամբ աշխատում և պաշտոնավարում են համալսարանական կլինիկաներում, ինչպես նաև առողջապահական համակարգի բարձրագույն ատյաններում։
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոնը, գիտական աստիճանը, գիտական կոչումը |
1. Սիմոնյան Կարինե Հրանտի | ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր |
2. Գրիգորյան Մուրադ Եգորի | դասախոս |
3. Բաղդասարյան Վաչագան Սիսակի | բ.գ.թ., դոցենտ |
4. Մելքոնյան Զավեն Բաբկենի | բ.գ.թ., դոցենտ |
5. Մնացականյան Նանե Ռուդոլֆի | բ.գ.թ., դոցենտ |
6. Հարությունյան Սուսաննա Ալբերտի | դասախոս |
7. Հարությունյան Սաթենիկ Արթուրի | դասախոս |
8. Ասատրյան Օլյա Արթուրի | դասախոս |
9. Ավետիսյան Լիլիթ Արտավազդի | դասախոս |
10. Առուստամյան Մարինե Արեգի | դասախոս |
11. Դարակչյան Մարի Ասատուրի | ասիստենտ, բ.գ.թ. |
12. Ալեքսանյան Լիլիթ Թադևոսի | ասիստենտ |
13. Գրիգորյան Անահիտ Մկրտչի | ասիստենտ |