Պատմություն
2019 թվականի հունիսի 26-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվեց որոշում՝ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի հիմնադրման մասին, իսկ 2019 թվականի հուլիսի 1-ին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Ա․ Ա․ Մուրադյանի կողմից ստորագրվեց Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության միասնական ամբիոնի ստեղծման հրամանագիրը։ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնը առաջարկում է նեղ մասնագիտացում 3 տարբեր ուղղություններով՝ Մանկական ուռուցքաբանություն և արյունաբանություն` մեկ միասնական մասնագիտացմամբ, Արյունաբանություն, եւ Փոխներարկաբանություն ու արյան պաշարում։
2019 թվականի հունիսի 26-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվեց որոշում՝ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի հիմնադրման մասին, իսկ 2019 թվականի հուլիսի 1-ին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Ա․ Ա․ Մուրադյանի կողմից ստորագրվեց Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության միասնական ամբիոնի ստեղծման հրամանագիրը։ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնը առաջարկում է նեղ մասնագիտացում 3 տարբեր ուղղություններով՝ Մանկական ուռուցքաբանություն և արյունաբանություն` մեկ միասնական մասնագիտացմամբ, Արյունաբանություն, եւ Փոխներարկաբանություն ու արյան պաշարում։ Ամբիոնի կրթական ծրագրերը ադապտացվել են ամերիկյան առաջատար կլինիկաների՝ Սուրբ Հուդայի մանկական գիտահետազոտական կենտրոնի, Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի, Ջոն Հոփկինս կլինիկայի և Մանկաբույժների ամերիկյան խորհրդի կողմից կիրառվող կրթական ծրագրերի հիման վրա։
Կրթական ծրագրի ավարտից հետո՝ նեղ մասնագետի որակավորում ստանալու համար, կլինիկական օրդինատորները՝ կլինիկական և տեսական հմտությունների հետ համատեղ, կլինիկական օրդինատուրայի ընթացքում պետք է զբաղվեն գիտական գործունեությամբ և իրենց կատարած գիտական աշխատանքի արդյունքները հրապարակեն միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրում (առնվազն մեկ հոդված):
Ամբիոնի դասախոսական անձնակազմի կողմից իրականացվում են նաև շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ՝ բժշկական ոլորտի տարբեր մասնագետների համար:
Ամբիոնը համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների եւ բժշկական կենտրոնների հետ, իսկ դասախոսական անձնակազմը եւ կլինիկական օրդինատորները շարունակաբար վերապատրաստվում են այդ կենտրոններում։