Պատմություն
Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնը ձևավորվել է 1988թ.-ին: Առաջին ամբիոնի վարիչ է նշանակվել բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Քրիստափորի Աղաջանյանը, մասնագիտությամբ օրթոդոնտ: Նա պաշտոնավարել է ամբիոնը մինչև 1994թ.-ը: 1994-1995թթ. ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվել է բ.գ.թ., դոցենտ Մարինա Միտուշի Մարգարյանը, 1996-1997թթ. ամբիոնի վարիչ պաշտոնը ստանձնել է դոցենտ Վլադիմիր Մնացականի Հարությունյանը: 1997թ. ամբիոնը միացվել է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնին, միացյան ամբիոնի վարիչ ընտրվել է դոցենտ Գոռ Վահանի Զալյանը:
2000թ. –ին ամբիոնը կրկին առանձնացել է և կազմավորվել որպես Մանկական ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և օրթոդոնտիայի ամբիոն, ամբիոնի վարիչ է նշանակվել դոցենտ Մարինա Միտուշի Մարգարյանը: Նույն թվականին ամբիոնը վերանվանվել է Ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և օրթոդոնտիայի ամբիոն:
2006թ.-ին ամբիոնը տրոհվել է Մանկական ստոմատոլոգիայի և Օրթոդոնտիայի ամբիոնների: Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ նշանակվեց բ.գ.թ., դոցենտ Արթուր Թորոսի Փափազյանը: Օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ նշանակվեց բ.գ.դ. Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյանը: 2009 թ.-ին ամբիոնը վերամիավորվեց որպես Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն, որի վարիչն էր դոցենտ Արթուր Թորոսի Փափազյանը: 2011 թ.-ից առ այսօր վարիչն է բ.գ.դ. Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյանը:
Ամբիոնի դասախոս Պավել Մաիլյանի կողմից մշակվեց և հաստատվեց մեկ գյուտ, պատենտավորվեցին մի շարք հետազոտությունների արդյունքները, որոնք ներմուծվել են օրթոդոնտիկ բուժման ալգորիթմերի մեջ:
Ամբիոնի վարիչ դոցենտ Մ.Մ.Մարգարյանի ղեկավարությամբ ՀՀ տարածքում 2000թ.-ին առաջին անգամ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ, որոնց հիման վրա 2003թ.-ին կազմվել են հիմնական ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելիչ ծրագրեր: Կրկնակի հետազոտություն կատարվել է 2013թ.-ին Մ.Ե.Մանրիկյանի կողմից, որի հիման վրա որոշվել է ՀՀ տարածքում գործող կանխարգելիչ ծրագրի բժշկական և տնտեսագիտական արդյունավետությունը:
Ամբիոնում 2003-2018 թթ. ընթացքում պաշտպանվել են 11 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություններ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում, մանկական ստոմատոլոգիա և օրթոդոնտիա մասնագիտություն-ներով: Այսօր ամբիոնի 2 արտաքին հայցորդների կողմից նույնպես կատարվում են թեկնածուական թեզեր մանկական ստոմատոլոգիա և օրթոդոնտիա մասնագիտություններով:
Ուսուցում
Ամբիոնը բազմապրոֆիլային է, դասավանդվում են Ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում, մանկական ստոմատոլոգիա և օրթոդոնտիա առարկաները: 2018 և 2020 թթ.-ներին հրատարակվել և վերահրատարակվել են Մանկական ստոմատոլոգիա (500 էջ) և Օրթոդոնտիա (188 էջ) առարկաների հայալեզու ուսումնական ձեռնարկները: Ուսուցումը եռալեզու է, մեկ կիսամյակում ամբիոն են հաճախում 2-5 կուրսերի մինչև 50 հայալեզու, 12 անգլալեզու և 11 ռուսալեզու ուսուցման խմբեր:
2-3 կուրսերի ուսումնական ծրագիրը վերաբերվում է ստոմատլոգիական հիվանդությունների կանխարգելմանը: 4-5 կուրսերում դասավանդվում է մանկական ստոմատոլոգիա առարկան, որի մեջ ներառված են մանկական թերապևտիկ ստոմատոլոգիա և մանկական վիրաբուժական ստոմատոլոգիա բաժինները, ինչպես նաև 5-րդ կուրսում դասավանդվում է օրթոդոնտիա առարկան: 4-րդ կուրսում ուսանողներն անցնում են մանկական ստոմատոլոգի օգնական պրակտիկա, որի ընթացքում հաճախում են գերազանցության կենտրոն:
Կլինիկական օրդինատուրան առկա է: Ամբիոնում այժմ անցնում են կլինիկական օրդինատուրա 70 հոգի, որոնցից 16-ը արտասահմանցի: Մանկական ստոմատոլոգիա մասնագիտացումը տևում է 2 տարի առանց Ընտանեկան ստոմատոլոգի մասնագիտացման, օրթոդոնտիա մասնագիտացումը տևում է 2 տարի Ընտանեկան ստոմատոլոգի մասնագիտացումից հետո, կամ 3 տարի արտասահմանցի ուսանողների համար: Դասընթացների հիմնական ձևերն են` դասախոսություններ, սեմինարներ, մասնակցություն գիտական և կլինիկական համաժողովներին: Գործնական դասերի ընթացքում անցկացվում են պացիենտների և կլինիկական դեպքերի ցուցադրումներ ու քննարկումներ: Կլինիկական օրդինատորներն ամբուլատոր և կլինիկական պայմաններում կանոնավոր կերպով զբաղվում են կանխարգելիչ ու բուժական աշխատանքներով, որոնց ընթացքում ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ:
Ամբիոն հաճախում են նաև Ընտանեկան ստոմատոլոգի մասնագիտացման կլինկանան օրդինատորներ:
Տարիների ընթացքում ամբիոնում աշխատել են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են՝ պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը, դոցենտ Գագիկ Քոչարյանը, Հարություն Քաշլյանը, Ցողիկ Խաչատրյանը, Պավել Մայիլյանը։
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի հիմնական ուղղվածությունն է ՔՍԾՀ ցավային դիսֆունկցիայի կապի աստիճանի հայտնաբերումը ատամնածնոտային համակարգի մորֆոֆունկցիոնալ խանգարումների հետ և նրանց կանխարգելման և բուժման մուլտիդիսցիպլինար եղանակների մշակումը:
Ամբիոնում նաև իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով և ուղղություններով`
- ատամնածնոտային անոմալիաների (ԱԾԱ) ժամանակ ատամ պարոդոնտալ համալիրի կառուցվածքային և գործառության օրինաչափություններ, ախտորոշման մեթոդների մշակում, բուժում և կանխարգելում,
- ԱԾԱ բուժման ապարատային մեթոդների կլինիկամորֆոլոգիական և բիոմեխանիկական ասպեկտներ, ԱԾԱ կանխարգելում և տարածվածություն,
- Հայաստանի Հանրապետության մանկական ստոմատոլոգիայի իրավիճակային վերլուծություն հետագա զարգացման ուղիները որոշելու նպատակով,
- Մանկական հասակում կարիեսի բուժման և կանխարգելման ժամանակակից սկզբունքները,
- Մեզիալ օկլյուզիայի սահմանային ձևերի բուժման մեթոդի ընտրության կլինիկոմորֆոմետրիկ հիմնավորումը,
- Օրթոդոնտիկ բուժման ազդեցությունը դեմքի էսթետիկ ցուցանիշների վրա օկյլուզիայի սագիտալ անոմալիաների դեպքում` դեռահասային շրջանում,
2015 թ. ի վեր ամբիոնուն ներդրվեց նյարդամկանային ստոմատոլոգիայի բաժինը, որը հիմք դրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում օրթոդոնտիկ բուժման նոր մոտեցումներին, քանի որ այն համակցում է կծվածքի և ատամնաշարերի ուղղումը ՔՍԾՀ դիսֆունկցիայի բուժման հետ և կիրառվող ժամանակակից համակարգերի շնորհիվ (K7 բիոմետրիկ ախտորոշիչ համակարգ և J5 միոմոնիտոր) հնարավոր է դառնում լուծել ոչ միայն ատամների և օկլյուզիայի հետ կապված խնդիրները, այլև բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը:
Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից ՀՀ ԲՈկ-ի կողմից հաստատված և արտասահմանյան հանդեսներում հրատարակվել են ավելին քան 35 գիտական հոդվածներ:
Համագործակցություն
Ամբիոնը համագործակցում է Սամարայի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի հետ: Համագործակցության ընթացքում անցկացվել են ՈՒԳԽ միջբուհական համատեղ նիստեր, հրատարակվել է Օրթոդոնտիայի գիրքը: Ամբիոնի վարիչ, բ.գ.դ. Հ.Յու. Տեր-Պողոսյանը հանդիսանում է ՀՕԱ նախագահ, ԱՕԱ Ամբասադոր Հայաստանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ նախարարի խորհրդական մանկական ստոմատոլոգիայի գծով: Նրա կողմից կազմակերպվել են մի շարք կոնֆերանսներ և սեմինարներ արտերկրից ժամանած մասնագետների մասնակցությամբ, որը հնարավորություն է տվել բարձրացնել օրթոդոնտիայում ախտորոշման և բուժման մակարդակը: Համագործակցում ենք նաև Նորվեգիայի թագավորության Բերգեն քաղաքի բժշկական համալսարանի, Բելառուսի պետական բժշկական համալսարանի, Մոլդովայի Նիկոլաե Տեստեմիցանու բժշկության և ֆարմակոլոգիայի պետական համալսարանի հետ, որի շրջանակներում ամբիոնի դասախոսներ պրոֆեսոր Մ.Ե.Մանրիկյանը և դոցենտ Ի.Ֆ. Վարդանյանը մասնակցել են գիտական կյոնֆերանսների Բերգենում, Մադրիդում, Քիշինևում, Մինսկում, Լոնդոնում: Դոցենտ Ի.Ֆ.Վարդանյանը հանդիսանում է Երևանի գլխավոր ստոմատոլոգ: 2018 թ. ամբիոնի կողմից կազմակերպվել է «Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիները» գիտա- գործնական կոնֆերանս, նվիրված ամբիոնի կազմավորման 30 ամյակին, ընթացքում ստեղծվել է համագործակցություն R.O.C.S. կազմակերպության հետ, որը շարունակվում է առ այսօր:
Կլինիկական ակտիվություն
Ամբիոնի աշխատակիցները վարում են ակտիվ կլինիկական աշխատանքներ կոնսուլտացիաների և բուժումների ձևով: Ամբիոնի բազաներն են` ԵՊԲՀ թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան, Շենգավիթ Բ/Կ, Մուրացանի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկան, Ս.Աստվածամայր Բ/Կ, Ալֆաաստոմ կլինիկան, «Վան» Ս/Կ: Ամբիոնի դասախոսներ Ի.Ֆ.Վարդանյանը, Է.Հ.Բադեյանը, Ա.Դ.Եղիազարյանը, Մ.Ա.Գևորգյանը կատարում են երեխաների սանացիոն աշխատանքներ ընդհանուր անզգայացմամբ:
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն, անուն, հայրանուն | Ամբիոնում զբաղեցված պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյան | ամբիոնի վարիչ, | բ.գ.դ. | – |
Միքայել Երվանդի Մանրիկյան | Ամբիոնի պրոֆեսոր | բ.գ.դ. | – |
Իզաբելլա Ֆրունզեի Վարդանյան | դոցենտ | Բ.գ.թ. | դոցենտ |
Էլեն Հայկազի Բադեյան | դոցենտ | Բ.գ.թ. | – |
Իռեն Ռոմենի Ծատուրյան | դոցենտ | Բ.գ.թ. | – |
Էլեոնորա Ռաֆիկի Ղազարյան | դոցենտ | Բ.գ.թ. | – |
Միքայել Սերգեյի Նալբանդյան | դոցենտ | Բ.գ.թ. | – |
Ռուզաննա Միշայի Ստեփանյան | դասախոս | – | – |
Արմեն Բենյամինի Ավագյան | դասախոս | – | – |
Անահիտ Դավթի Եղիազարյան | դասախոս | – | – |
Տաթևիկ Հայրապետի Բարսեղյան | դասախոս | – | – |
Արփինե Արկադիի Սարգսյան | դասախոս | – | – |
Քրիստինե Սահակի Մարգարյան | դասախոս | – | – |
Նատալյա Շոտայի Ադամյան | դասախոս | – | – |
Նաիրա Վալերիի Ջալադյան | դասախոս | – | – |
Մարգարիտա Արթուրի Գևորգյան | դասախոս | – | – |
Գևորգ Տարիելի Մարտիրոսյան | դասախոս | – | – |
Վարդան Ժիրայրի Գևորգյան | դասախոս | – | – |
Վիոլետա Միհրանի Սիսակյան | դասախոս | – | – |
Արուսյակ Մկրտիչի Գրիգորյան | դասախոս | – | – |
Նարինե Ժիրայրի Գևորգյան | ասիստենտ | – | – |
Դավիթ Յուրիի Գրիգորյան | ասիստենտ | – | – |
Հայկ Սերգեյի Չերգեշտյան | ասիստենտ | – | – |
Գոհար Արշակի Ուստաբաշյան | ասիստենտ | – | – |
Ռուբեն Սուրենի Քարտաշյան | ասիստենտ | – | – |
Նարեկ Մնացականի Հարությունյան | ասիստենտ | – | – |
Մինասյան Մինաս | Ուսումնական վարպետ | – | – |