Պատմություն
Մաշկային հիվանդությունների և սեռավարակների ուսումնասիրությունը և դասավանդումը Հայաստանի Հանրապետությունում ունի վաղ պատմություն։ Այն կատարվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության (ՄՍԱ‚ 1922-ից) և ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի (ՄԿԱ‚ 1998-ից) ամբիոններում։ 2019-ին ամբիոնները միավորվել են։
Ամբիոնի կլինիկական բազաներն են՝
- Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնը,
- «Հելիոս» բժշկական կենտրոնը։
Ամբիոնական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝
- ուսումնական գործունեությունը՝
- բուհական կրթության մասով,
- մասնագիտական կրթության մասով,
- լրացուցիչ մասնագիտական կրթության մասով,
- նեղ մասնագիտական կրթության մասով,
- շարունակական կրթության մասով,
- գիտահրատարակչական գործունեությունը,
- կլինիկական գործունեությունը։
Ուսուցում
Ամբիոնի առօրյա աշխատանքում կիրառվում են ուսուցման տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ (ինտերնետային մասնագիտական կայքերի ստեղծում, սեմինարների և վեբինարների անցկացում, տեսադերմատոլոգիայի զարգացում ևն)։
Ամբիոնում իրականացվում է հայցորդություն, ասպիրանտուրա (տևողությունը մինչև 4 տարի) և դոկտորանտուրա (տևողությունը՝ մինչև 5 տարի):
Ամբիոնում դասավանդում են 1 պրոֆեսոր և 2 դոցենտ։ Մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ դասախոսական և գիտական կադրերի պատրաստման գործընթացին:
Ամբիոնը զգալի աշխատանքներ է իրականացրել ուսումնական գործընթացի բարելավման, մայրենի լեզվով ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ և բժշկակիրառական գրականության ստեղծման ուղղությամբ:
Ամբիոնի անդամների ջանքերով դասավանդվող հիմնական մասնագիտությունը` «մաշկավեներաբանությունը» (մասնագիտական կրթության մասով) ներկայումս բավարար չափով ապահովված է մայրենի լեզվով ուսումնական ձեռնարկներով։ Գրականությունը նախատեսված է ուսանողների‚ կլինիկական օրդինատորների և բժիշկների համար։ Առկա է պատկառելի գրադարան։
Վերջին երկու տասնամյակում ամբիոնի աշխատակիցները հրատարակել են հարյուրավոր գիտական հոդվածներ, մենագրություններ, ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաիրազննական ձեռնարկներ:
Ամբիոնի ուժերով մշակվում են նաև մաշկային և վեներական հիվանդությունների վարման գործելակարգեր (պրոտոկոլներ) և չափորոշիչներ։
Գիտահետազոտական աշխատանքներ
Ներկայումս ամբիոնի գիտական թեմաներն են`
- Լիպոպոլիսախարիդների և ցիտոկինների դերը խրոնիկական մաշկախտերի ախտածագման գործում։
- Սնկային հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով ուսումնառուների համար իրականացվում է ամբուլատոր հիվանդների խորհրդատվություն և ստացիոնար հիվանդների կլինիկական համայցներ։
Ամբիոնի գիտահետազոտական գործունեության մակարդակի բարձրացմանը նպաստում են ամբիոնի գիտական սերտ կապերը արտերկրի մի շարք բժշկագիտական կառույցների հետ, որոնց թվում են`
- Սեռավարակների դեմ պայքարի Եվրոպական Միությունը,
- Վրաստանի մաշկաբանության և վեներոլոգիայի ԳՀԻ-ն,
- Հարավային Կովկասի երկրների մաշկավեներաբանների գիտական ասոցիացիան,
- Թբիլիսիի մաշկավեներաբանների ասոցիացիան,
- Մաշկաբանների հայ-գերմանական ասոցիացիան,
- Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան,
- Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան,
- ГНЦ Дерматовенерологии и косметологии,
- Российский национальный исследовательский медицинский университет имени Н. И. Пирогова. Лечебный факультет, кафедра дерматовенерологии,
- Московская медицинская академия имени И.М.Сеченова. Факультет ПВОВ, кафедра кожных и венерических болезней,
- Московский государственный медико-стоматологический университет (факультет последипломного образования, кафедра кожных и венерических болезней),
- Иркутский государственный медицинский университет (кафедра дерматовенерологии с курсом м едицинской косметологии),
- Витебский государственный медицинский университет (кафедра дерматовенерологии),
- Санкт-Петербургский ГМУ им. Акад. И.П. Павлова (кафедра дерматовенерологии с клиникой),
- Северо-Западный государственный медицинский университет им. И. И. Мечникова (терапевтический факультет, кафедра дерматовенерологии),
- Военно-медицинская академия имени С. М. Кирова (факультет послевузовского профессионального и дополнительного образования, кафедра и клиника кожных и венерических болезней).
Ամբիոնի աշխատակիցները մշտապես մասնակցում են միջազգային և հանրապետական գիտաժողովների և համաժողովների աշխատանքներին։ Միջազգային գիտաժողովներին և համաժողովներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները բազմիցս իրենց մասնակցությունն են բերել Փարիզում, Մոնտե-Կառլոյում, Մադրիդում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Թեսսալոնիկիում, Վիեննայում, Հռոմում, Միլանում, Պրագայում, Դուբայում‚ Ստամբուլում ևն։
Ամբիոնի աշխատակիցները բանավոր և գրավոր ելույթներ են ունենում պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի գիտագործնական ֆորումներում (նյութերը լուսաբանվում են «www.armderm.am» պաշտոնական վեբ-կայքում), մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի համաժողովներին ևն։
Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի‚ ԵՊԲՀ ՄՍ ամբիոնի և Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի աշխատակիցների ակտիվ ջանքերով իրականություն են դարձել «Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ» գիտագործնական մասնագիտական I (2015 թ.) և II (2018 թ.) միջազգային կոնֆերանսները, մաշկավեներաբանական հայ-գերմանական 1-ին, 2-րդ և 3-րդ գիտաժողովները, Հարավային Կովկասի երկրների մաշկավեներաբանների գիտական ասոցիացիայի հետ մի շարք համատեղ համաժողովներ‚ Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի‚ VII-XIII միջազգային գիտագործնական ֆորումները։
Ամբիոնի կազմը
Ազգանուն‚ անուն‚ հայրանուն | Զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Խաչիկ Մարտինի Խաչիկյան | ամբիոնի վարիչ | բժշկ. գիտ. դոկտ. | պրոֆեսոր |
Գրիգոր Ալբերտի Հարությունյան | դոցենտ | բժշկ. գիտ. թեկն. | դոցենտ |
Հակոբ Գրիգորի Գրիգորյան | դոցենտ | բժշկ. գիտ. թեկն. | դոցենտ |
Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան | դասախոս | — | — |
Շուշանիկ Վարդանի Կարապետյան | դասախոս | — | — |
Սահակ Աշոտի Հակոբյան | դասախոս | — | — |
Արամ Արտաշեսի Շահվերդյան | ասիստենտ | — | — |
Անի Արամի Ալեքսանյան | ասիստենտ | — | — |
Անահիտ Պավելի Թոփչյան | ասիստենտ | — | — |