Պատմություն
Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնը հիմնադրվել է 2018 թ.-ին: Այն ձևավորվել է թերապիայի ամբիոնների վերակառուցումից հետո: Ռևմատոլոգիա առարկան մինչ այդ դասավանդվել է որպես թերապիայի բաղկացուցիչ մաս: Ամբիոնը կազմակերպվել է` ելնելով ռևմատոլոգիական հիվանդների ախտորոշման և բուժման առանձնահատկություններից, ռևմատիկ հիվանդությունների զգալի աճից, որակյալ բժշկական սպասարկման և արդի գիտական հիմնախնդիրների ուսումնասիրման համար կադրերի պատրաստման անհրաժեշտությունից: Լինելով երիտասարդ ամբիոն՝ ռևմատոլոգիայի ամբիոնը հասցրել է կարճ ժամանակում ծավալել բուռն մասնագիտական գործունեություն և ընդգրկվել ԵՊԲՀ-ի նորարարական ծրագրերում։
Ուսուցում
Ամբիոնում ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են ցիկլային պարապմունքների ձևով, որն իր մեջ ընդգրկում է դասախոսություններ և գործնական պարապմունքներ: Տեսական գիտելիքները տրվում են ժամանակակից դասախոսությունների ձևով՝ հագեցված մասնագիտական նկարներով և միջազգային ուղեցույցերին համապատասխանող ախտորոշման և բուժման չափորոշիչներով։
2020թ.-ին լույս է տեսել ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ դոց. Ք.Վ.Գինոսյանի կողմից տպագրված առաջին հայալեզու ռևմատոլոգիայի ձեռնարկը, որն իր մեջ ներառում է դասավանդվող ողջ ուսումնական նյութը։ Ձեռնարկն ուղղված է առավել մատչելի և տպավորիչ եղանակով ուսանողներին փոխանցել ռևմատոլոգիայի կարևորագույն հիմունքները։
Ամբիոնն ընդգրկված է նաև «Դոկտոր-Լեքս» ծրագրում, որտեղ առկա կլինիկական դեպքերի քննարկումն օգնում է ուսանողներին ձեռք բերել կլինիկական մտածողություն և ինքնուրույն բժշկական որոշումներ կայացնել բուժառուների հետազոտման և ախտորոշման մեջ։
Առարկան հանձնվում է բազմաբաղադրիչ մոդելով, որտեղ բացի հիմնական թեստային քննությունից առկա է նաև mini clinical examination-ը՝ ցիկլային պարապմունքների ընթացքում ձեռք բերված պրակտիկ հմտությունների ստուգումը։ Ուսանողները մեկնաբանում են նաև ռեալ պացիենտների կլինիկական և ռադիոլոգիական դրսևորումների նկարներ, որն էլ ավելի է մոտեցնում նրանց կլինիկային և օգնում կիրառել ստացված տեսական գիտելիքները։ Առարկայի ուսուցումն իրականացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ կուրսում:
2023 թ-ից ամբիոնն ընդգրկվել է նաև ԵՊԲՀ-ի պետական ավարտական OSCE (Objective Structured Clinical Examination) ծրագրում։ Ուսուցումն իրականացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ամբիոնում իրականացվում է նաև հետդիպլոմային ուսուցում՝ կլինիկական օրդինատուրա 2 տարի տևողությամբ, ինչպես նաև կատարվում է ռևմատոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների վերապատրաստում «ռևմատոլոգիա» մասնագիտությամբ:
Գիտահետազոտականաաշխատանքներ
Ռևմատոլոգիայի ամբիոնի հիմնադրման օրից առ այսօր թե՛ հայկական և թե՛ միջազգային բարձր ազդեցության գործոն ունեցող և Pubmed տարբեր պարբերականներում ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվել են մի շարք հոդվածներ, թեզիսներ և հետաքրքիր կլինիկական դեպքերի քննարկումներ: Աշխատանքները տպագրվել են այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են ՝ “Annals of the Rheumatic Diseases”, “ BMJ Case Reports ”, “ Lupus Science and Medicine ”, “International Journal of
Clinical Rheumatology և այլն:
Յուրաքանչյուր տարի ամբիոնի աշխատակիցները մասնակցում և իրենց գիտական աշխատանքներն են ներկայացնում Եվրոպական և Ամերիկյան Ռևմատոլոգիական միջազգային կոնգրեսներին:
Համագործակցություն
Ամբիոնի աշխատակիցները հանդիսանում են Հայկական Ռևմատոլոգիական Ասոցիացիայի, որն էլ իր հերթին՝ Եվրոպական Ռևմատոլոգիական Ասոցիացիայի (EULAR) անդամ: Համալսարանական թիվ 1 և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը ընդգրկվել են համակարգային սկլերոդերմիայով պացիենտների հավաքագրմանը EUSTAR միջազգային և NAREG համահայկական ռեգիստրներում։ Ամբիոնը համագործակցում է ՌԴ Վ.Ա.Նասոնովայի անվան Ռևմատոլոգիայի Գիտահետազոտական Ինստիտուտի հետ:
Ամբիոնը ակտիվորեն համագործակցում է “Santé Arménie” Հայ-Ֆրանսիական հետազոտությունների կենտրոնի հետ:
Ամբիոնի կլինիկական ակտիվություն
Ամբիոնի կլինիկական բազաներն են «Հերացի» թիվ 1 և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» համալսարանական կլինիկական հիվանդանոցները: Կլինիկաներում հետազոտվում և բուժվում են հետևյալ ռևմատոլոգիական պաթոլոգիաներն ունեցող բուժառուներ ՝ համակարգային կարմիր գայլախտ, համակարգային սկլերոդերմիա, ռևմատոիդ արթրիտ, դերմատոմիոզիտ/պոլիմիոզիտ, սերոնեգատիվ սպոնդիլոարթրիտներ, հոդատապ, պարբերական հիվանդություն, համակարգային վասկուլիտներ և այլն։ Քանի որ ռևմատոլոգիական հիվանդություններն ունեն մի շարք համակարգային դրսևորումներ, բժիշկ-ռևմատոլոգներն ակտիվորեն համագործակցում են համալսարանական կլինիկաների այլ մասնագիտացման բոլոր բժիշկներիահետ։
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Գինոսյան Քնարիկ Վարդանի | ամբիոնի վարիչ | բ.գ.թ. | դոցենտ |
Վարդանյան Վալենտինա Սերգեյի | դոցենտ, ուսումնական մասի վարիչ | բ.գ.թ. | |
Բայրամյան Թամարա Լևոնի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Հովհաննիսյան Լուսնթագ Սերգեյի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Եղիազարյան Նիկոլայ Գագիկի | դասախոս | ||
Արիստակեսյան Շուշաննա Համազասպի | դասախոս | ||
Սևոյան Լիլիթ Գարեգինի | դասախոս | ||
Բազեյան Սյուզաննա Արայի | ասիստենտ | ||
Էֆրեմիդու Մարիցա Լեոնի | ասիստենտ | ||
Օսիպյան Մագդա Աշոտի | ասիստենտ |