Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նյարդավիրաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2010թ-ին:

Ամբիոնի վարիչ` Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Երևանի բժշկական ինստիտուտում նյարդավիրաբուժությունն առաջին անգամ դասավանդվել է 1962թ-ին, օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի բազայում, որն այդ ժամանակ ղեկավարել է Հայաստանում մասնագիտության հիմնադիրներից մեկը՝ Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյանը: 1964թ-ից այս գիտահետազոտական ինստիտուտի նյարդավիրաբուժության կլինիկան հանդիսանում էր ԵՊԲԻ-ի բազան: 1966թ-ին հիմնվել և մինչև 1971թ-ը գործել է միավորված ամբիոն` ընդգրկելով վնասվածքաբանությունը, ռազմադաշտային բժշկությունը և նյարդավիրաբուժությունը: 1971թ-ից մինչև 2002թ-ը «Նյարդավիրաբուժություն» առարկան ինստիտուտում դասավանդվում էր նյարդային հիվանդությունների հետ համատեղ՝ հանդիսանալով նյարդային հիվանդությունների ամբիոնին կից նյարդավիրաբուժության կուրս: 2002թ-ից կուրսն առանձնացվել է նյարդային հիվանդությունների ամբիոնից` դառնալով նյարդավիրաբուժության կուրս, իսկ 2010թ-ից ստացել է ամբիոնի կարգավիճակ:

Նյարդավիրաբուժության կուրսի հիմնադիրն ու ավիլի քան 30 տարիների ընթացքում անփոփոխ ղեկավարն է եղել դոցենտ Սոկրատ Հովհաննիսյանը: Ս. Հովհաննիսյանը 1952-1957թթ.-ին եղել է տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1962-1966թթ.` ԵՊԲԻ-ի ռեկտոր, ունի Հայաստանի վաստակավոր բժշկի կոչում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել «Կարմիր աստղի» շքանշանով և 5 մեդալներով: Նա մեծ ներդրում ունի Հայաստանում նյարդավիրաբուժության զարգացման գործում, հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների:

Ուսուցում

Նյարդավիրաբուժության ամբիոնում ուսուցում են ստանում 4- րդ  կուրսի ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները: 2005թ-ից օտարազգի ուսանողների համար սկսվել է նաև անգլերենով ուսուցման գործընթաց: Ուսուցման ընթացքում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ անհատական համակարգիչներ, գրաֆոպրոյեկտորներ, մուլյաժներ, աուդիովիզուալիզացնող տեխնիկա: Վերջին 13 տարիներին ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել և հրատարակվել են առարկայական տարբեր հայերեն, ռուսերեն, անգլերեն ուսումնամեթոդական ձեռնարկներ: Դրանցից են «Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների ժամանակ անեսթեզիան և ռեանիմացիան» (2002թ. Երևան), «Նյարդավիրաբուժություն» (2010թ. Երևան, հայերեն, ռուսերեն, անգլերեն), «Գլխուղեղի կաթվածներ» (2010թ. Երևան) ,<<Ոնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառի ճողվածքների ախտորոշում և էնդոմիկրոնեյրոխիրուրգիական բուժումը >> (2011թ․ Երևան ), <<ՈՒղեղային արյան շրջանառության կլինիկոֆիզիոլոգիական բնութագիրը>> (2013թ․ ) ձեռնարկները և մենագրություն:  2011թ-ի սեպտեմբերից կատարվել է ԵՊԲՀ և ՀՀ ԱՆ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան ԱԱԻ-ի նյարդավիրաբուժության ամբիոնների միացում: Ամբիոնում ուսում են ստանում կլինիկական օրդինատորներն ու ասպիրանտները: Ներկայումս ամբիոնում սովորում են 18 կլինիկական օրդինատորներ:

Ամբիոնի կլինիկական բազաները

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • ԵՊԲՀ-ի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը (նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար՝ պրոֆեսոր Ռ.Վ. Ֆանարջյան),
  • «Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը
  • «Էրեբունի» ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը (բաժանմունքի վարիչ՝ պրոֆեսոր Մ.Ա. Եղունյան),
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը (բաժանմունքի վարիչ՝ բ.գ.դ. Մ.Մ. Մարտիրոսյան):
  • <<Արթմեդ>> ԲԿ -ի նյարդավիրաբուժական բաժանմունքը (բաժանմունքի վարիչ՝ դոցենտ Ա․Զաքարյան)
  • <<Միքաելյան>>ԲԿ- ի նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ (դոցենտ՝   Դ․Պատրիկյան),
    որտեղ ստեղծվել են առարկայի ուսուցման համար նախատեսված համապատասխան կահավորմամբ ուսումնական սենյակներ, լսարաններ

Յուրաքանչյուր բազայում տարեկան կատարվում է մոտ 250-500 վիրահատություն, հիմնականում` ամբիոնի աշխատակիցների կողմից:

2013թ- ին ամբիոնի աշխատակիցները արժանացել են  նախագահի մրցանակին Էնդովասկուլյար ծառայության ներդրման համար։  2019թ-ին ամբիոնում սկսել է գործել պետական ծրագիր սուր և ենթասուր  կաթվածների բուժման նպատակով։

Գիտաեհետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են մի շարք գիտահետազոտական աշխատանքներ, այդ թվում`

  • գլխուղեղի տարբեր անոթային և տրավմատիկ ախտահարումների ժամանակ ցերեբրալ հեմոդինամիկայի հետազոտություն,
  • ներգանգային հեմատոմաների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների հետազոտություն,
  • գլխուղեղի սպոնտան արյնազեղումների վիրահատական բուժում,
  • ղնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ,ախտորոշում, բուժում

2010թ.-ից սկսած ԵՊԲՀ-ի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ակտիվորեն հետազոտվում են սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղման (ՍԱԱ) սուր փուլում ներգանգային անևրիզմաների էնդովասկուլյար բուժման առանձնահատկությունները:

Ամբիոնի հիմնական գիտական ձեռքբերումներից են դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունը «Գլխուղեղի արյան շրջանառության կլինիկո-ֆիզիոլոգիական հետազոտությունը տարբեր նյարդավիրաբուժական պաթոլոգիաների ժամանակ» (2010թ.) և թեկնածուական դիսերտացիաներ՝ «Խրոնիկական սուբդուրալ հեմատոմաների վիրաբուժական բուժման եղանակների համեմատական գնահատականը» (2001թ.), «Գլխուղեղի արյան շրջանառության քանակական բնութագիրը ծանր Գանգուղեղային վնասվածքների ժամանակ» (2002թ.), «Ներգանգային ճնշման ոչ ինվազիվ չափման նոր մեթոդ նյարդավիրաբուժական պրակտիկայում» (2003թ.), «Գլխուղեղի թարախա-օջախային ախտահարումների վիրաբուժական բուժումը» (2007թ.), «Ողնաշարի գոտկային հատվածի միջողնային աճառների ճողվածքների կլինիկական ընթացքի առանձնահատկություները և դրանց վիրաբուժական մոտեցումը» (2010թ.), «Ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքներին ուղեկցող քնային և ողնաշարային զարկերակների վնասվածքների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները» (2011թ.) թեմաներով:

       Հեռանկարային պլաններում նախատեսվում են՝

  • գլխուղեղի հեմոդինամիկայի հետազոտություն հեմոռագիկ ինսուլտների և սուբարախնոիդալ արյունազեղումների ժամանակ,
  • հիպերտոնիկ էթիոլոգիայի ներուղեղային հեմատոմաներ դիֆերենցված բուժում,
  • ժամանակակից մեթոդների ներդրում նյարդավիրաբուժական բուժման ու հետազոտման պրակտիկայում,
  • գլխուղեղի անոթային հիվանդությունների հիբրիդային բուժում:
  • Պոլիամինների դերը հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման գործում։

Համագործակցություն

 ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնը սերտ համագործակցում է՝

  • Ջորջիա նահանգի Վելստար հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության ծառայություն (Ջորջիա, Ատլանտա, ԱՄՆ),
  • Ն.Ն. Բուրդենկոյի անվան Մոսկվայի ազգային գիտահետազոտական ինստիտուտի (Ռուսաստան, Մոսկվա),
  • Սանկտ-Պետերբուրգի Պավլովի անվան բժշկական համալսրան։
  • Հանովերի համալսարանի (Գերմանիա, Հանովեր) հետ:

Համագործակցության արդյունքում հնարավորություն է ստեղծվել բարձր առաջադիմություն ունեցող կլինիկական օրդինատորների ուսումնառության մի մասը կազմակերպել արտասահմանյան բարձրակարգ կլինիկաներում:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոնը Գիտական աստիճան Գիտական կոչում
Ֆանարջյան Ռուբեն Վիկտորի Ամբիոնի վարիչ

Պրոֆ.

բ․գ․դ Պրոֆ․
Եղունյան Մամիկոն Աղասի <<Էրեբունի>> ԲԿ կլինիկայի ղեկավար, Պրոֆ. բ․գ․դ Պրոֆ․
Մարտիրոսյան Մարգար Մարտիրոսի <<Սուրբ Աստվածամայր>> ԲԿ կլինիկայի ղեկավար, Պրոֆ. բ․գ․դ Պրոֆ․
Պատրիկյան Դավիթ Արտաշեսի Նյարդավիրաբույժ

<<Միքաելյան << ԲԿ, դոցենտ

բ.գ.թ. դոցենտ
Զաքարյան Արման Նիկոլայի ,Արթմեդե ԲԿ, ծառայության ղեկավար,Դոցենտ բ.գ.թ. դոցենտ
Նահապետյան Կարեն Մարտունի ,Արմենիաե ՀԲԿ,Ավագ դասախոս բ.գ.թ
Վարոսյան Ռուդիկ Ալեքսանդրի ,Սուրբ Գ. ԼւսավորիչեԲԿբաժ.վարիչ վարիչ,դասախոս
Միրզոյան Հայկ Հովհաննեսի

 

,Արմենիաե ՀԲԿ,դասախոս բ.գ.դ.
Բադալյան Սևակ Հրանտի Հերացի թիվ 1 ՀՀ,ծառայության ղեկավար,դասախոս
Կոչկանյան Աղասի Վարդանի ,Սուրբ Գ.ԼուսավորիչեԲԿ դասախոս բ.գ.թ.
Լալազարյան Նառա Աբրիկի Սուրբ Աստվածամայր ԲԿ,

Ասիստենտ