Պատմություն
Պաթոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 2020թ-ին։
Հիմնադրման օրից ամբիոնը ղեկավարում է բ․գ․թ․ բժիշկ-ախտաբան Փառանձեմ Խաչատրյանը։ Ամբիոնը ունի երկու բազա, որոնք տեղակայված են «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում։
Ուսուցում
Պաթոլոգիա առարկան դասավանդվում է ինչպես հայ, այնպես էլ արտերկրի կլինիկական օրդինատորներին 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Կլինիկական օրդինատուրայի ծրագիրն ընդգրկում է ախտաբանության բոլոր ճյուղերը՝ անատոմիական ախտաբանություն՝ դիահերձումների, դրանց իրականացման իրավական հիմքերի, մեթոդների, արդյունքների համապարփակ վերլուծության, պարբերաբար կազմակերպվող կլինիկապաթանատոմիական կոնֆերանսների միջոցով: Ուսուցանվում է վիրաբուժական պաթոլոգիա՝ հետվիրահատական և բիոպսիոն նյութերի հատման, մշակման, հյուսվածաբանական պրեպարատների գնահատման, ախտահյուսվածաբանական եզրակացությունների և ախտորոշումների ձևակերպման միջոցով։ Ապագա ախտաբանները յուրացնում են ոչ միայն հյուսվածաբանական, այլև բջջաբանական, իմունոհիստոքիմիական և մոլեկուլային հետազոտությունների սկզբունքները, ախտորոշման հիմունքները։ Ամբիոնի նյութերը հագեցած են ժամանակակից սարքավորումներով, նյութերով։ Մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ուսուցողական նյութերը մատուցվում են ժամանակակից ուղեցույցներին համապատասխան։
Ամբիոնը ունի նաև կլինիկական պաթոլոգիայի կուրս այլ մասնագիտությունների օրդինատորների համար (ընդհանուր վիրաբույժներ, գինեկոլոգներ, ուռոլոգներ, մաշկաբաններ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ և այլն)։ Դասընթացում 1 շաբաթ տևողությամբ ցիկլային պարապմունքների ձևով ուսուցանվում են վիրաբուժական պաթոլոգիայի հիմնական դրույթները՝ յուրաքանչյուր մասնագիտացման համար նեղ-մասնագիտական նյութերով։ Կաազմակերպվում են ամենօրյա դասախոսություններ ամբիոնի դասախոսների կողմից ստեղծված սլայդներով, զեկույցներով, օրդինատորները մասնակցում են հեռացված նմուշի մշակման փուլերին, քննարկվում են հյուսվածաբանական ապակիները, ախտորոշումները։
Որպես մասնագիտական և շարունակական կրթության ֆակուլտետի մաս, Պաթոլոգիայի ամբիոնը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ գործող ախտաբանների և բջջաբանների համար։
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնը իր համեմատաբար կարճ կենսագրության ընթացքում սկսել և շարունակում է պարզել SARS-COV-2-ի ազդեցությունը ընկերքի և հետևաբար նաև պտղի կենսունակության վրա։ Ուսումնասիրվում են նաև վիրուսների ազդեցությունը պրեէկլամպսիա ունեցող հղիների պլացենտայի վրա, հիմնական հյուսվածաբանական փոփոխությունները։ Նշված հետազոտությունը շահել է միջազգային դրամաշնորհ ISGyP Educational Committee-ի կողմից։
Համագործակցություն
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ղեկավարելով և մաս կազմելով «Կլինիկական ախտաբանների և բջջաբանների Հայկական ասոցիացիային» ակտիվ մասնակցում է երկրում ախտաբանության զարգացմանը, նորարական մեթոդների ներդրմանը, որակի բարձրացմանը։ Ամբիոնի մասնագետները հանդիսանում են գործող բժիշկներ, իրականացնում են հիվանդությունների ախտորոշում, նոր կադրերի պատրաստում, պարբերաբար անցնում վերապատրաստումներ ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում։ Անդամակցում են մի շարք միջազգային ասոցացիաների․
<< Ախտաբանության եվրոպական ասոցացիա, (ESP)>>
<< Միացյալ Նահանգների և Կանադայի ախտաբանների ակադեմիա, (USCAP)>>
<<Միզասեռական ախտաբանության ասոցիցիա (GUPS)>>,
<< Բժշկական ուռուցքաբանության եվրոպական ասոցիացիա (ESMO)>>
<< Արևելյան և Միջերկրական ուռուցքաբանության ասոցիացիա (POEM)>> և այլն։
Ամբիոնի կլինիկական ակտիվություն
Ամբիոնի դասախոսները հանդիսանում են բժիշկներ համալսարանական հիվանդանոցներում․ Միքայելյան համալսարանական հիվանդանոց, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ինչպես նաև «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում։ Իրականացնում են հյուսվածաբանական, բջջաբանական ախտորոշումներ, ինչպես նաև դիահերձումներ։
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան |
Խաչատրյան Փառանձեմ Սլավիկի | ամբիոնի վարիչ | բժշկական գիտությունների թեկնածու |
Արմեն Մխիթարյան Գևորգի | ավագ-դասախոս | բժշկական գիտությունների թեկնածու |
Վիկտորյա Սահակյան Գագիկի | դասախոս | կենսաբանական գիտությունների թեկնածու |
Թամարա Հարությունյան Արմենի | ասիստենտ |