Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմաբժշկական փորձաքննության դասավանդման խումբ

Ռազմաբժշկական փորձաքննության դասավանդման խումբը ստեղծվել է 2019 թվականին ՀՀ ՊՆ ՌԲՖ-ի կազմում։

 Դասավանդումը կատարվում է ինտերնատուրայում՝ ՌԲՖ շրջանավարտների և 1+2 ծրագրով սովորող ինտերների, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայում՝ բուժական գործ մասնագիտության II կուրսի և ընտանեկան ստոմատոլոգիա՝ I կուրսի ունկնդիրների համար։

Դասավանդման խումբը կազմակերպում է նաև կատարելագործման դասընթացներ․ առաջնային կատարելագործում՝ 6 շաբաթ՝ 180 ժամ, և կատարելագործում 1 շաբաթ՝ 35 ժամ տևողությամբ։

Կատարելագործման դասընթացները ՀՀ ԱՆ հրամանով ՇՄԶ ծրագրի շրջանակներում կրեդիտավորված են․  6 շաբաթյա դասընթացների ունկնդիրներին տրվում է 180, իսկ 1 շաբաթյա դասընթացների ունկնդիրներին՝ 35 կրեդիտ։ Կատարելագործման դասընթացների թիրախային լսարանն են ԿԲՀ և զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների բժիշկ-մասնագետները, զինվորական ստորաբաժանումների և բժշկական կազմակերպությունների զինվորական բժիշկները, քաղաքացիական բժշկական կազմակերպությունների զորակոչային հանձնաժողովների բժիշկ-մասնագետները։

Առ այսօր, միայն կատարելագորման դասընթաց անցել են 60 զինվորական բժիշկ և զինապարտների հետազոտության գործընթացում ներգրավված առողջապահության ոլորտի ավելի քան 300 մասնագետ:

Դասավանդման խումբն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, տարածքային զինկոմիսարիատներում, մի շարք հիվանդանոցներում՝ հիմնական բազա ունենալով Իզմիրլյան բժշկական կենտրոնը:

Ուսուցում

Դասավանդման համար մշակվել են կրթական ծրագրեր, որոնք հաստատվել են ԵՊԲՀ գիտական խորհրդում և գործողության մեջ դրվել ԵՊԲՀ ռեկտորի և ՀՀ ՊՆ տեղակալի համատեղ որոշումներով․

  • 30 ժամյա դասընթաց կլինիկական օրդինատորների և ինտերների համար,
  • 35 ժամյա դասընթացի բժիշկ-մասնագետների համար,
  • 180 ժամյա դասընթացի բժիշկ-մասնագետների համար։

Ռազմաբժշկական փորձաքննության դասավանդումը անցկացվում է՝ հաշվի առնելով խաղաղ և պատերազմական պայմաններում թերապևտիկ, վիրաբուժական և այլ կատեգորիայի հիվանդությունների առաջացման և ընթացքի առանձնահատկությունները, ռազմաբժշկական փորձագիտության օրենքները և ռազմաբժշկական փորձաքննության սկզբունքները:

Առարկայի ուսումնասիրությունը կազմված է դասախոսություններից, կլինիկայում, ուսումնական սենյակներում գործնական պարապմունքներից։ Կարևոր դեր է հատկացվում ունկնդիրների ուսումնահետազոտական և գրականության հետ ինքնուրույն աշխատանքին:

Ռազմաբժշկական փորձաքննության դասընթացները նպատակ ունեն վերապատրաստել բժիշկ մասնագետներին ռազմաբժշկական փորձաքննության ծրագրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է նրանց՝ խաղաղ և պատերազմական պայմանների համար:

Առարկան ուսումնասիրելուց հետո բժիշկը ծանոթանում է ռազմաբժշկական փորձաքննության պատմությանը, ռազմաբժշկական փորձագիտության հիմունքներին, կլինիկական փորձաքննական եզրակացության տրման կարգին, ռազմաբժշկական  փորձաքննության ժամանակ  գործառութային խանգարումների աստիճանների որոշմանը, ռազմաբժշկական փորձաքննության էությանը, նպատակին, մարմիններ գործունեությանը, ռազմաբժշկական փորձաքննության անցկացման կարգին զինապարտների, զինծառայողների, ՌՈւՀ-երի դիմորդների համար, ռազմաբժշկական փորձաքննության արդյունքում կայացրած փորձաքննական եզրակացությունների տեսակներին, նրանց կիրառման կարգին, ռազմաբժշկական փորձաքննության անցկացման միասնական մեթոդաբանությանը:

Առարկան ուսումնասիրելուց հետո բժիշկը կարողանում է ճիշտ կազմակերպել զինապարտների և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը, ձևակերպել փորձաքննական բժշկական փաստաթղթերը, տիրապետել ռազմաբժշկական փորձաքննության անցկացման միասնական մեթոդաբանությանը ու զարգացնում է կլինիկական մտածողությունը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Տպագրված է 19 գիտական հոդված, «Ռազմաբժշկական փորձաքննություն» գիտական աշխատության 2 հատոր։

Պաշտպանվել է 1 թեկնածուական ատենախոսություն, պատրաստվել է 2-րդ թեկնածուական ատենախոսությունը, մշակման փուլում է 1 դոկտորական ատենախոսություն։

Դասավանդման խմբի կողմից պլանավորվում և մշակվում են ռազմաբժշկական փորձաքննության պատմական, իրավական, սոցիալական, էթնիկ և այլ հետազոտական ծրագրեր։

Դասավանդման խմբի կողմից պլանավորվում է մասնակցել ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում գլխուղեղի գործունեությունը և ռազմաբժշկական փորձաքննական որոշումներ ընդունելու հիմնավորվածությունները թեմայով հետազոտություններին։

Դասավանդման խմբի դասախոսները մասնակցել են մի շարք միջազգային համաժողովների։

Պրոֆեսորադասախոսական կազմ

 

Ազգանուն Անուն Հայրանուն Զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Սահակյան Սամվել Սուրենի Պետ՝ խմբի Բ․ Գ․ Թ․
Մարտիրոսյան Տիգրան Ռոբերտի դասախոս