Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմաբժշկական ֆակուլտետ

Կապ մեզ հետ

010 301-000 (ներքին համար` 361)
info@ysmu.am

Պատմական ակնարկ

ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թ. մայիսի 19-ի ՀՀ կա­ռա­վա­րության թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմա­կերպ­ման և էքս­տրե­մալ բժշկության ամբիոնի հիման վրա:

ԵՊԲՀ ՌԲՖ-ի հիմնադրման հարցում մեծ է ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Ա. Սարգսյանի, ՀՀ Առողջապահության նախարար Ա.Ս. Բաբլոյանի և ՀՀ Բարձրագույն կրթու­­թյան նախա­րար Վ. Գնունու ավանդը:

Ֆակուլտետի գործառույթում նշանակալի է եղել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Բ.Ն. Հարությունյանի և ԵՊԲՀ ռեկտոր, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբ­յա­նի դերը:

Իր ողջ գործունեության ընթացքում ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարել են՝ բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկ­յա­նը (1994-97թթ.), բժշկ. գիտ. թեկ., բ/ծ մայոր Մ.Հ. Թումանյանը (1997-1998 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դո­ցենտ, բ/ծ գնդա­պետ Ա.Վ. Ղազարյանը (1998-2004 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դո­­ցենտ, բ/ծ փոխգնդապետ Դ.Ս. Մխիթարյանը (2004-2008 թթ.), պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը (2011-2018թթ.):

Ներկայումս ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, բ/ծ գնդապետ Վ.Վ. Ծատուրյանը (2018 թ-ից առ այսօր):

ԵՊԲՀ ՌԲՖ-ի առաջին դասախոսներն են եղել` բ/ծ գնդապետներ Տ.Ա. Տեր-Ավե­տիկ­յա­նը, Մ.Գ. Մարգարյանը, Ս.Գ. Գալստյանը, Ա.Ա. Ավագյանը, բ/ծ փոխգնդապետներ Լ.Պ. Ար­տի­­շչևը, Գ.Մ. Սարկիսովան, փոխգնդապետ Ֆ.Ս. Մուրադյանը, բ/ծ կապիտան Կ.Վ. Խա­չուն­­ցը, բ/ծ ավագ լեյտենանտ Ռ.Հ. Մեհրաբյանը, դոցենտներ Է.Ա. Հակոբյանը, Գ.Գ. Վար­դան­­յանը: Նրանց միահամուռ ջանքերով է մշակվել և կազմակերպվել ուսում­նա­կան գործ­ըն­թա­ցը:

ՌԲՖ-ի ընդունելությունը 1994-1995 թթ.-ին իրականացվել է` հա­վա­քագ­րելով ուսա­նող­ներ ԵՊԲՀ բուժա­կան, ման­կա­բու­ժա­կան և սան-հիգիենիկ ֆակուլտետների 5-րդ կուրսերից, իսկ 1996 թ-ին` առաջին կուրսից:

ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլ­տետն ունեցել է շուրջ 600 շրջանավարտ, որոնցից 30-ն ավարտել են գե­րա­զանցության դիպլոմով: Նրանց մեծ մասն այսօր ծառայում են կենտրոնական կլինիկական զին­վո­րա­կան և կայազորային հոս­պի­տալ­նե­րում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլ­տե­տում` որպես դասախոսներ, զորամասերի բուժծառայության և բուժկետերի պետեր են, բժիշկ-մասնագետներ, դասախոսներ ՀՀ ԶՈՒ ռազ­մա­բժշ­կա­կան վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ:

ՌԲՖ-ում ռազմական և ռազմաբժշկական կրթու­թյուն ստանում են նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով ԵՊԲՀ ինտերները և կլի­նի­կա­կան օրդինատորները:

2019թ-ից ՀԱՊԿ շրջանակներում բազային բժշկական կրթություն են ստանում նաև կուրսանտներ Ղազախստանի Հանրապետությունից: Յուրաքանչյուր տարի ՌԲՖ առաջին կուրսի 2 լավագույն կուրսանտներ ուսուցումը շարունակում են Հունաստանի Սալոնիկի ռազմական ակադեմիայի ռազմաբժշկական ֆակուլտետում:

ՌԲՖ-ի կուրսանտներն ուսուցման ընթացքում անցնում են նաև կլինիկական պրակ­տիկա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և Երևանի կայազորային հոս­պիտալում, զորային ստաժավորում` ՀՀ ԶՈՒ սահմանամերձ զորամասերում և ուսում­նամարտավարական ճամբարային հավաքներ` ուսումնական զորամասերում, մասնակցում են ՀՀ ԶՈՒ ռազմա­բժշկական ծառայության զորավարժություններին և ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ կողմից կազմակերպված հավաքներին:

ՌԲՖ դասախոսական կազմը պարբերաբար վերապատրաստման դասընթացների է մասնակցում ինչպես ՆԱՏՕ-ի ռազմական բժշկության գերազանցության կենտրոնում, այնպես էլ ՌԴ Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում:

Ներկայումս ֆակուլտետում ծառայում են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ 1, բժշկական գիտությունների դոկտոր՝ 2, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` 3, բժշկական գիտությունների թեկնածուներ` 5, թեկնածուական ատե­նա­խո­սության վրա են աշ­խատում` 2 դասախոս:

Ֆակուլտետի սպայական, դասախոսական կազմն ու կուրսանտներն ակտիվորեն մաս­նակցում են ԵՊԲՀ-ի հասարակական կյանքին, այցելում մշակութային օջախներ: ՌԲՖ-ն ստեղծել և կազմավորել է զոհ­­ված բժիշկ-ազատա­մար­տիկ­նե­րին նվիրված լսարան: Ռազմահայրենասիրական մի­ջո­­ցա­ռումների շրջանակներում կուրսանտներն այցելություններ են կատարում Եռա­բլուր, Մայր Հայաստան հուշահամալիրներ:

Ռազմաբժշկական ֆակուլտետի ամբիոններն և ցիկլերը

Ռազմաբժշկական ֆակուլտետն ունեցել է բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության, ռազմադաշտային վիրաբուժության և ռազ­մա­դաշ­տային թերապիայի ամբիոններ, համազորային պատրաստության, ռազմական հիգիենայի ու ռազմական համաճա­րա­կա­բանության, ռազմական թունաբանության, ճառագայթաբանության և բժշկական պաշտ­­պանության և արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլեր:

Ներկա պահին ֆակուլտետում գործում են բժշկական ծառայության կազմակերպ­ման և մարտավարության, աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության, ռազմադաշտային վիրաբուժության, ռազ­մա­դաշ­տային թերապիայի ամբիոնները, համազորային պատրաստության ցիկլը, ռազմաբժշկական փորձաքննության խումբը: Բժշկական ծառայության կազմակերպ­ման և մարտավարության, աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոններն ու համազորային պատրաստության ցիկլը տեղակայված են ԵՊԲՀ վարչական մասնաշենքում, իսկ ռազմադաշտային վիրաբուժության, ռազ­մա­դաշ­տային թերապիայի ամբիոնները ` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: