Պատմություն
Հիմնադրվել է 1999 թ.-ին:
Վարիչ` Վրեժ Ալբերտի Շահրամանյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ընդհանուր նկարագիր
Մինչև XX դարի երկրորդ կեսը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները սեռական առողջության մասին գիտելիքներ ստանում էին հարակից մասնագիտությունների շրջանակներում:
Երևանի պետական բժշկական համալսարանում սեռական առողջության մասին դասընթացներ առաջին անգամ կազմակերպվեցին 1998-ին «Սեքսոպաթոլոգիա» էլեկտիվ առարկայի շրջանակներում` բ.գ.դ. Մարգարիտա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ում ջանքերով մեկ տարի անց հիմնադրեց Սեքսոպաթոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կուրսը, ինչին մեծապես նպաստեցին Ռ.Մ. Դավթյանը, Գ.Մ. Գալստյանը, Կ.Պ. Սարաֆյանը:
2000-2010 թ. կուրսը ղեկավարել է բ.գ.դ., պրոֆ. Արամ Հակոբյանը: Այս տարիներին սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բազայի վրա մեծածավալ գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ են կատարվել, որոնք նպաստել են Հայաստանում սեքսոլոգիայի հիմնադրմանը և գիտական զարգացմանը:
Սեքսոպաթլոգիայի կուրսը Հայաստանի միակ գիտաբժշկական կենտրոնն է, որի աշխատակիցները, դասավանդման և կլինիկական գործունեությանը զուգահեռ, կատարում են գիտական հետազոտություններ, որոնք տպագրվում են տեղական և արտասահմանյան գիտա-գործնական հանդեսներում: Բացի այդ, նրանք մասնակցում են նաև դատա-սեքսոլոգիական փորձաքննություններին:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսը այսօր ապահովում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան կրթություն, ծավալում է գիտական հետազոտություններ և բուժական գործունեություն: Կուրսի աշխատակիցները մեծ ջանքեր են ներդրել զարգացման այս մակարդակին հասնելու համար` համագործակցելով և պարբերաբար վերապատրաստվելով արտերկրյա առաջատար համալսարաններում և սեքսոլոգիական կլինիկաներում:
2010-2018 թ. կուրսը ղեկավարել է Ս.Վ. Հակոբյանը, 2018-2022 թ․՝ Ա․Դ․ Գրիգորյանը: 2022 թ․- ից կուրսը ղեկավարում է դոց․Վ․Ա․ Շահրամանյանը։
Ուսուցում
Նախկինում, սկսած 1999 թ.-ից, առարկան 5-օրյա ցիկլի տեսքով դասավանդվում էր VI կուրսում և կոչվում էր «Սեքսոպաթոլոգիա», որի ծրագրում ընդգրված են եղել և՛ նորմալ սեքսոլոգիան և՛ կլինիկական սեքսոլոգիան (սեքսոպաթոլոգիան)։ 2017 թ․-ին առարկան հանվել է ուսումնական ծրագրից։
Ներկայումս առարկան կոչվում է «Սեքսոլոգիայի հիմունքներ» և 2019 թ-ից դասավանդվում է բուհական ծրագրի երկրորդ կուրսում՝ էլեկտիվ 10 դասախոսությունների տեսքով՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբժշկական ֆակուլտետների համար (20 ժամ)։
Հետբուհական ծրագրում «Սեքսոպաթոլոգիա» առարկան դասավանդվում է հարակից մասնագիտությունների համար՝ 5-օրյա ցիկլի տեսքով (հոգեբուժություն, նյարդաբանություն, մաշկավեներաբանություն գինեկոլոգիա, մանկական գինեկոլոգիա, ուրոլոգիա, էնդոկրինոլոգիա, ընտանեկան բժշկություն, դատական բժշկություն, ներքին հիվանդություններ, գենետիկա)։
Դասավանդումն իրականացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ամբիոնը հագեցած է եռալեզու գրականությամբ:
- «Կլինիկական սեքսոլոգիա» դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար (Հակոբյան Ա. Է., Զաքարյան Մ․Հ․, Շահրամանյան Վ․Ա․, Գրիգորյան Ա․Դ․, Ազատյան Ռ․Է․ և ուրիշներ), 2006
- «Врачебная этика в сексологии», методическое пособие для студентов (В.А. Шахраманян), 2007
- «Clinical sexology», handout for foreign students (Hakobyan A.E., Azatyan R.E.), 2008
- «Общая сексология», учебное пособие для студентов медицинских вузов (В.А. Шахраманян, С.В. Акопян), 2011
- «Сексуальные расстройства у мужчин и женщин», учебное пособие для студентов медицинских вузов (В.А. Шахраманян), 2014
- «Սեքսոլոգիայի հիմունքներ», էլեկտրոնային դասախոսություններ
Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցումը` օրդինատուրան, «սեքսոպաթոլոգիա» մասնագիտությամբ տևում է 2 տարի։ Կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ՝ սեքսոպաթոլոգների և հարակից բժիշկների համար:
Գիտահետազոտական աշխատանքներ
Գիտահետազոտական աշխատանքները բազմակողմանի են և լայնածավալ: Ուսումնասիրման թեմաներն են՝
- Սեռական խանգարումներ՝ պայմանավորված սեռական դաստիարակության սխալներով, և դրանց կանխարգելումը (Վ․Ա․ Շահրամանյան)։
- Շաքարախտով տառապող տղամարդկանց սեռական խանգարումները՝ պայմանավորված նյարդանոթային խանգարումներով, կանխարգելումը և բուժումը (Ա․Է․ Հակոբյան)
- Զինծառայողների շրջանում սեռական դրսևորումների որոշ առանձնահատկությունները և նրանց բժշկական փորձաքննության կազմակերպման տակտիկան (Ա․Դ․ Գրիգորյան):
- Ամուսնական զույգերի սեռական աններդաշնակությունը՝ պայմանավորված կանանց նևրոզներով և դրա հոգեթերապևտիկ կարգավորումը (Մ․Հ․ Զաքարյան)
- Սեռական խանգարումների կլինիկական դրսևորումների կապը մանկության վնասակար փորձառության հետ (Ռ․Է․ Ազատյան)։
Գիտական թեման՝ «Սեռական խանգարումների փսիխոսոմատիկ մեխանիզմները»։
Համագործակցություն
- Սեքսոլոգների հայկական ասոցիացիա
- Սեքսոլոգիայի Համաշխարհային Ասոցացիա (WAS)
- Ռուսական գիտաբժշկական ընկերություն «Տղամարդու առողջություն»
- Հոգեբուժության հայկական ասոցիացիա
- Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միություն (ESSM)
- Մոսկվայի քաղաքային փսիխո-էնդոկրինոլոգիական կենտրոն
- Ուկրաինայի սեռական առողջության կենտրոն
Կլինիկական ակտիվություն
Սեքսոպաթոլոգիայի կլինիկաները ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի բազաներն են: Սեքսոպաթոլոգիայի կլինիկաները գործում են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Միքայելյան» հիվանդանոցային համալիրի կազմում: Աշխատակիցները կլինիկական գործունեությանը զուգահեռ կատարում են գիտական հետազոտություններ` տպագրելով դրանք գիտաբժշկական տարբեր հանդեսներում:
Կլինիկաներում աշխատում են արտերկրում վերապատրաստված և գիտական աստիճան ունեցող մասնագետներ, ովքեր բուժում և վերականգնում են անհատների ու ամուսնական զույգերի սեռական առողջությունը:
Կատարվում է հետևյալ հիվանդությունների բուժում՝
- Սեռական խանգարումներ՝ պայմանավորված հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններով։
- Սեռական խանգարումներ՝ պայմանավորված քրոնիկական բորբոքային հիվանդություններով։
- Էրեկցիայի խանգարում /էրեկտիլ դիսֆունկցիա (սեռական թուլություն):
- Սերմնաժայթքում խանգարում (վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում)։
- Տղամարդու անպտղություն:
- Տղամարդու անպտղության ժամանակ զուգակցվող սեռական խանգարումներ:
- Կանանց սեռական խանգարումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով:
- Սեռական ցանկության նվազում կամ բացակայություն:
- Սեռական գրգռման խանգարում:
- Անօրգազմիա:
- Վագինիզմ:
- Ցավ սեռական հարաբերության ժամանակ (գենիտալգիա, դիսպարեունիա):
- Ամուսնական զույգի սեռական աններդաշնակություն:
- Սեքսուալ նևրոզներ:
Բուժումը իրականացվում է մի քանի ուղղություններով.
- Դեղորայքային թերապիա:
- Ֆիզիոթերապիա (ЛОД-թերապիա, հարված-ալիքային թերապիա և այլն):
- Հոգեթերապիա (անհատական և ամուսնական հոգեթերապիա, վարքային հոգեթերապիա, ռացիոնալ հոգեթերապիա, սեքս-թերապիա):
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն, անուն, հայրանուն | Զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
1. Շահրամանյան Վրեժ Ալբերտի | Կուրսի վարիչ | բ.գ.թ. | դոցենտ |
2․ Հակոբյան Արամ Էդուարդի | Պրոֆեսոր | բ.գ.դ. | պրոֆեսոր |
3. Գրիգորյան Արսեն Դավթի | Ավագ դասախոս | բ.գ.թ. | |
4. Զաքարյան Մարատ Հարությունի | Ավագ դասախոս | բ.գ.թ. | դոցենտ |
5. Ազատյան Ռուզաննա Էդուարդի | Ասիստենտ |