Պատմություն
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնը համարվում է առաջատար կենտրոն սրտաբանության ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացման գործընթացում ինչպես նախադիպլոմային, այնպես էլ հետդիպլոմային ուսուցման նպատակով:
Ամբիոնը հիմնվել է 2011թվականին, Ներքին հիվանդությունների N1 ամբիոնի աշխատակիցների ընդգրկմամբ: Ամբիոնի վարիչն է պրոֆ. Հ.Ս.Սիսակյանը (2008 թ.-ից Ներքին հիվանդությունների N1 ամբիոնի վարիչ, իսկ 2011թ.-ից Սրտաբանության ամբիոնի վարիչ), ԱՄՆ-ի սրտաբանների միության ընտրված անդամ, միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրերի խմբագրությունների անդամ և գրախոս, Հայաստանի Սրտաբանական Ասոցիացիայի նախագահ (2019 – 2021թթ.):
Ուսուցում
Ամբիոնը կատարում է ծավալուն ուսումնամեթոդական, գիտահետոզատական, կլինիկական աշխատանքներ:
Ամբիոնը դասավանդում է Համալսարանի 4-րդ և 6-րդ կուրսերի սրտաբանության ծրագրերը, ինչպես նաև սրտաբանություն ռեզիդենտուրայի շրջանում, անց է կացնում բժիշկների վերապատրաստում և հետդիպլոմային ենթամասնագիտական ծրագրեր: Ամբիոնում անցել են իրենց ռեզիդենտուրան և վերապատրաստումը աշխարհի 23 երկրներից բժիշկներ:
Ամբիոնի կլինիկան հագեցված է ժամանակակից սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման հնարավորություններով, ներառյալ ժամանակակից սիրտ-անոթային ախտորոշման մեթոդները, ինտերվենցիոն սրտաբանությունը, սրտային անբավարարության ժամանակակից բուժման մոտեցումները:
Ամբիոնը հայտնի է Հայաստանում և Հայաստանից դուրս իր ժամանակակից սիրտ-անոթային մեթոդների ներդրմամբ, միջազգային համագործակցությամբ, ուսուցմամբ մարզերում, կանխարգելիչ սրտաբանական միջոցառումների անցկացումով, նոր կրթական ծրագրերի իրականացումով:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի հիմնական գիտահետոզատական ուղղություններն են՝
1) Սրտի ռեմոդելավորման պաթոգենեզի առանձնահատկությունների ուսումնասիրումը սրտային անբավարարության զարգացման գործընթացում
2) սրտային անբավարարության բուժման նոր մոտեցումներ և հոսպիտալիզացիաներ և մահածության նվազման ուղղված միջոցառումներ
3) սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում պրոգնոստիկ նոր մարկերների ուսումնասիրում
4) կլինիկական բազմակենտրոն հետազոտություններին մասնակցություն
Ամբիոնի աշխատակակիցների կողմից հրապարակվել են մի շարք ուսումնական ձեռնարկներ:
Համագործակցություն
Ամբիոնը մասնակցել է Եվրոպայի սրտաբանների միության կողմից մշակվող ուղեցույցերին (Պերիկարդի հիվանդություններ 2015, Սուր և խրոնիկ սրտային անբավարարություն 2016, Միոկարդի ռևասկուլյարիզացիա 2018, Նախասրտերի շողացման բուժում 2020):
Ամբիոնի աշխատությունները լայնորեն լուսաբանված են Միջազգային ինդեքսավորված ամսագրերում:
Ամբիոնի կլինիկական ակտիվություն
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայում իրականացվում է սիրտ-անոթային տարբեր պաթոլոգիաների բուժում, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սուր և խրոնիկ սրտային անբավարարություն, կարդիոմիոպաթիաներ, առիթմիաներ, սրտի փականային հիվանդություններ, ծայրամասային անոթային հիվանդություն: Կլինիկայում լայնորեն կիրառվում են ինվազիվ և ոչ ինվազիվ բուժման մոտեցումներ: Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկան համարվում է Հայաստանում սրտի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) և ժամանակակից էխոսրտագրության մեթոդների կիրառման առաջատարը: Կլինիկայում տարեկան կատարվում է ավելի քան 1000 կորոնար և ծայրամասային զարկերակների անգիոպլաստիկ միջամտություններ։ Սրտամկանի սուր ինֆարկտից մահացության ցուցանիշը կազմում է մոտ 5,4%, ինչը համեմատելի է եվրոպական առաջատար սրտաբանական հաստատությունների ցուցանիշների հետ: Էխոսրտագրության հետազոտությունների տարեկան ծավալը ներառում է ավելի քան 10 000՝ տրանսթորակալ, 300՝ տրանսէզոֆագեալ և 300 4D էխոկարդիոգրաֆիկ հետազոտություններ:
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
1. Սիսակյան Համայակ Սոսի | Ամբիոնի վարիչ | բ.գ.դ | պրոֆոսոր |
2. Օրդյան Արմեն Աշոտի | դոցենտ | բ.գ.թ | դոցենտ |
3. Շեկոյան Սեդա Վլադիմիրի | դոցենտ | բ.գ.թ | դոցենտ |
4. Մայրապետյան Ռուզաննա Ալբերտի | դոցենտ | բ.գ.թ | դոցենտ |
5. Կժդրյան Հովհաննես Կայծակի | դոցենտ | բ.գ.թ | դոցենտ |
6. Մկրտչյան Լուսինե Հենրիկի | դոցենտ | բ.գ.թ | դոցենտ |
7. Սահակյան Լաուրա Գագիկի | դոցենտ | բ.գ.թ | դոցենտ |
8. Բարխուդարյան Անուշ Լևոնի | ավագ դասախոս | բ.գ.թ | |
9. Տերտերյան Արամ Մկրտիչի | դասախոս | ||
10. Սարգսյան Ցոլակ Մկրտիչի | դասախոս | ||
11. Մշեցյան Անդրանիկ Հենրիի | դասախոս | ||
12. Ավետիսյան Արթուր Ալֆրեդի | դասախոս | ||
13. Պեպոյան Սերգեյ Կոնստանտինի | դասախոս | ||
14. Մխիթարյան Վահան Կարենի | դասախոս | ||
15. Սարգսյան Վահագն Ազատի | դասախոս | ||
16. Կարտոյան Զարուհի Էդուարդի | դասախոս | ||
17. Մաղաքելյան Աշխեն Ալեքսեյի | դասախոս | ||
18. Հարությունյան Անահիտ Վանիկի | ասիստենտ | ||
19. Հովհաննիսյան Մարիամ Ռաֆայելի | ասիստենտ | ||
20. Սարգսյան Նարեկ Արմենի | ասիստենտ | ||
21. Շահնազարյան Սյուզաննա Արթուրի | ասիստենտ | ||
22. Ստամբոլցյան Մագդաղինե Միքայելի | ասիստենտ | ||
23. Մակարյան Յուրի Սուրիկի | ասիստենտ | ||
24. Մարտիրոսյան Գոռ Էդիկի | ասիստենտ |