Պատմություն
Մինչ 1967 թվականը գործել է «Ստոմատոլոգիական կուրս», որը իր մեջ ներառել է վիրաբուժական, թերապեւտիկ եւ օրթոպեդիկ ստոմատոլոգիաները եւ ունեցել է 25 շրջանավարտ: Այդ կուրսը 1964թ-ց ղեկավարել է Գ.Մ. Եղյանը:
1967թ-ին ձեւավորվել է Ստոմատոլոգիական ֆակուլտետը, որի կազմում գործել է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնը Գ.Մ. Եղյանի ղեկավարությամբ, որը տեղակայվել է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտում»: Հետագայում ամբիոնը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղից 1982թ-ի սեպտեմբեր ամսին ամբիոնը Խ. Ա. Բադալյանի ղեկավարությամբ տեղափոխվել է 8-րդ կլինիկական հիվանդանոց: 2008թ-ից 8-րդ կլինիկական հիվանդանոցից ամբիոնը տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ 2010թ-ին՝ Հերացի համալսարանական կլինիկա: Մինչև1991-1997թ ամբիոնը ղեկավարել է Ս.Ս.Անանյանը: 2002թ-ին բացվել են Դիմածնոտային վիրաբուժություն առարկայի կուրսեր՝ նախատեսված Ընդհանուր բժշկական ֆակուլտետի համար, որի ղեկավարն է եղել Գ.Է. Խաչատրյանը, իսկ 2005թ-ն բացվել է Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնը՝ Գ.Ռ. Քոչարյանի ղեկավարությամբ:
1997-2000թ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնը միացվել է վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնին, ամբիոնի վարիչ ընտրվել է դոցենտ Գ.Վ.Զալյանը: Դիմածնոտային վիրաբուժության եւ վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնները միավորվել են 2010թ-ին, որի վարիչն է հանդիսացել Է.Կ.Ավետիսյանը: 2014-2017 ամբիոնի վարիչն է հանդիսացել Գ.Ռ. Քոչարյանը:
2017թ-ից ԵՊԲՀ Վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնը, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության Ազգային Ինստիտուտի Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնը և Ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնը միաձուլվեցին, որի հիմքի վրա կազմավորվեց ԵՊԲՀ-ի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնը, որն առ այսօր ղեկավարում է պրոֆեսոր է Գ.Վ.Հակոբյանը:
Ուսուցում
Ուսուցումն ամբիոնում անցկացվում է ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-5-րդ կուրսի ուսանողների համար՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների և ցիկլային պարապմունքների տեսքով:
Գործնական պարապմունքներն անց են կացվում ֆանտոմների այդ թվում նաև Ստոմատոլոգիական Գերազանցության կենտրոնում: Ամբիոնում եռալեզու ուսուցանվում է նաև <<Դիմածնոտային վիրաբուժություն>> առարկա Ընդհանուր բժշկության և Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողների համար:
Գործնական պարապմունքների և դասախոսությունների որակի և արդյունավետության բարձրացման նպատակով ամբիոնում լայնորեն կիրառվում են ժամանակակից թվային տեխնոլոգիաներ:
Ամբիոնում ուսուցումն իրականացվում է եռալեզու և դասավանդվում է ամբիոնի աշխատակիցների կողմից կազմված ուսումնական ձեռնարկներով: Անցած 5 տարիների ընթացքում նորաստեղծ ամբիոնում ստեղծվեց եռալեզու նոր ուսումնական ծրագրեր ուսանողների և օրդինատորների համար, պրոֆեսոր Գ. Վ.Հակոբյանի խմբագրությամբ հրակտարակվեց «Վիրաբուժական ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժություն» ուսումնական ձեռնարկը ուսանողների և օրդինատորների համար և «Դիմածնոտային շրջանի նեյրոպաթիաներ» ուսումնական ձեռնարկը կլինիկական օրդինատորների համար:
Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցումը ներկայացված է կլինիկական օրդինատուրայով` վիրաբուժական ստոմատոլոգիա(1,5 տարի տևողությամբ) և դիմածնոտային վիրաբուժություն (3 տարի տևողությամբ), իսկ բժշիկների համար՝ շարունակական բժշկական կրթությամբ (1, 2 և 7 շաբաթյա տևողությամբ):
Վերջին 4 տարիների ընթացքում ամբիոնում անշեղորեն ավելացել են կլինիկական օրդինատորների քանկը անցնելով 100-ը, որոնց մեջ են նաև ԱՊՀ և այլ երկրներից զգալի թվով կլինիկական օրդինատորներ:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ՀՀ տարբեր մարզերում և Արցախի հանրապետությունում կազմակերպվել են արտագնա վերապատրաստման դասընթացներ բժիշկների համար:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ՝ հետևյալ ուղղություններով՝
- դիմածնոտային շրջանի դեֆեկտներ ու դեֆորմացիաներ
- դիմածնոտային շրջանի վնասվածքներ
- դիմածնոտային շրջանի նորագոյացություներ
- ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա
Անցած 5 տարիների ընթացքում ամբիոնում պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն, հաստատվել է թեկնածուական ատենախոսության 3 պլան անոտացիա, տպագրվել է 90-ից ավելի գիտական աշխատանքներ, հիմնականում միջազգային գիտական ամսագրերում, որոշները՝ ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր գիտական ամսագրերում:
Ամբիոնի աշխատակիցները բազմիցս մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել տարբեր միջազգային կոնգրեսների՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
Ամբիոնի կլինիկական գործունեություն
Ամբիոնի կլինիկական գործունեությունը իրականացվում է հետևյալ կլինիկական բազաներում` «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, «Միքայելյան համալսարանական հիվանդանոց»
Պրոֆեսորադասախոսական կազմ
|