Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վիրաբուժության թիվ 3 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1925թ.):

Ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող` Հարություն Լեոնիդի Մինասյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ամբիոնը ձևավորվել է 1925թ.-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում, երբ դեռ նոր էր ձևավորվում բժշկագիտության բարձրագույն դպրոցը: Այն կազմավորելու գործում մեծ դեր է ունեցել Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի սան, Հայաստանի բժիշկների ընկերության նախագահ, պրոֆեսոր Համբարձում Սերաֆիմի Քեչեկը:

1940-1956թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի մեկ ուրիշ սան, ակադեմիկոս Ռուբեն Հովսեփի Յոլյանը, ով 1938թ.-ից Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահն էր: Նրա ղեկավարությամբ այդ տարիներին հրատարակվել են «Ռազմադաշտային վիրաբուժություն», «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքերը, հիմնադրվել է Հեմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը:

1956-1971թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ռուբեն Լազարի Պարոնյանը, ով մշակել է լյարդի պունկցիայի ու արդյունքների գնահատման մեթոդիկան, միաժամանակ «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքի առաջին մասի հեղինակն է:

1971-1988թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Սուրեն Զաքարի Հովհաննիսյանը: Ամբիոնը եղել է վիրաբուժության հզոր դարբնոց, այնտեղից են սերել ճանաչված վիրաբույժներ ու գիտնականներ Հ.Հ. Մինասյանը, Ն.Ա. Գալստյանը, Ս.Ք. Ավդալբեկյանը, Ա.Ս. Միդոյանը, Ս.Զ. Հովհաննիսյանը և ուրիշներ:

1988-2008թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանը:

2011թ.-ին վիրաբուժության թիվ 1 ամբիոնի հիման վրա ձևավորվեցին վիրաբուժության թիվ 3 և վիրաբուժության թիվ 4 ամբիոնները:

2011-2022թթ․-ին վիրաբուժության թիվ 3 ամբիոնը շարունակել է ղեկավարել պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանը: Նա 1987թ.-ից ղեկավարել է Հայաստանի վիրաբույժների ընկերությունը, եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը:

2000թ.-ին Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ջանքերով հիմնադրվել է Հայկական վիրաբուժություն-XXI պրոֆեսիոնալների միությունը: Նրա նախաձեռնությամբ 2003թ., 2008թ. և 2013թ.-ին կազմակերպվել են համահայկական միջազգային վիրաբուժական համաժողովները:

2022թ․-ի ապրիլից ամբիոնի վարիչի պարտականությունների կատարումը ստանձնել է դոցենտ Հարություն Լեոնիդի Մինասյանը։

Ամբիոնում իրենց գիտամանկավարժական և բժշկական գործունեությունն են անցել այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են պրոֆեսորներ Հ.Մ. Քուշկյանը, Գ.Գ. Մխոյանը, Լ.Հ. Մինասյանը, Մ.Մ. Միրիջանյանը, Ա.Մ. Մինասյանը, գիտությունների թեկնածու Հ.Կ. Սարկավագյանը և ուրիշներ:

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսի և ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի տեղացի և արտասահմանցի ուսանողների, ինչպես նաև հետբուհական` կլինիկական օրդինատորների, վերապատրաստում անցնող վիրաբույժների և ասպիրանտների համար: Ուսուցման ընթացքում դասերն անցկացվում են վիրասրահներում, վիրաբուժական և ախտորոշիչ բաժանմունքներում: Գործնական պարապմունքների ժամանակ ուսանողները մասնակցում են հիվանդների զննմանը, վիրակապություններին, վիրահատություններին, ինչպես նաև մասնակցում են գիշերային հերթապահություններին:

Ամբիոնի կլինիկական բազաներն են՝

  • «Էրեբունի» բժշկական կենտրոն,
  • Միքայելյան համալսարանական հիվանդանոց,
  • «Նաիրի» բժշկական կենտրոն,
  • «Իզմիրլյան» բժշկական կենտրոն,
  • «Աջափնյակ» բժշկական կենտրոն,
  • «Նորք-Մարաշ»  բժշկական կենտրոն:

Գիտահետազոտական աշխատանքներ

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի թեման է` «Մեծահասակների (60 և ավելի) խմբում որովայնի խոռոչի վիրաբուժական հիվանդությունների և վնասվածքների բուժման առանձնահատկությունները»:

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ նաև հետևյալ թեմաներով.

  • Պոլիտրավմաների պաթոգենեզի, կանխարգելման և բուժման հիմնահարցերը
    • Ռելապարատոմիաների ցուցումները և իրականացվող ծավալների վերլուծությունը
  • Covid -19 վիրուսային ինֆեկցիայի ազդեցությունը վիրաբուժական

   պաթոլոգիաների ընթացքի վրա։

Ամբիոնի կազմը

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
Մինասյան Հարություն Լեոնիդի ամբիոնի վարիչ պարտականությունները կատարող, բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ.
Հովհաննիսյան Արտակ Կառլենի բ.գ.դ., պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
Ուզանկիչյան Ալեքսանդր Արմենի բ.գ.դ., պրոֆեսոր բ.գ.դ.
Ադամյան Անդրանիկ Իսրայելի բ.գ.դ., պրոֆեսոր բ.գ.դ.
Հարությունյան Յուրի Անուշավանի բ.գ.դ., պրոֆեսոր բ.գ.դ. պրոֆեսոր
Ասատրյան Արսեն Ռաֆիկի բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ.
Օհանյան Անդրանիկ Ամրայի բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ.
Վարդանյան Արտակ Սամվելի բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ.
Զաքարյան Սամվել Չուբարի բ.գ.թ., դոցենտ բ.գ.թ.
Կարապետյան Կարեն Գագիկի բ.գ.թ., ավագ դասախոս բ.գ.թ.
Մինասյան Արմեն Համբարձումի բ.գ.թ., դասախոս բ.գ.թ.
Ալեքսանյան Արթուր Բորիսի բ.գ.թ., դասախոս բ.գ.թ.
Ոսկանյան Վարդան Սերգեյի բ.գ.թ., դասախոս բ.գ.թ.
Արազյան Դավիթ Ռոբերտի բ.գ.թ., դասախոս բ.գ.թ.
Սողոմոնյան Գագիկ Սերյոժայի դասախոս
 

Սարգսյան Ռոբերտ Էդուարդի

ասիստենտ
Ադամյան Տիգրան Անդրանիկի ասիստենտ
Կուրղինյան Մուշեղ Ռոբերտի ասիստենտ
Թորոսյան Գոհար Երջանիկի համակարգչային օպերատոր

 

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant