Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1925թ.-ին:
1925-28թթ. ամբիոնի վարիչ է եղել պրոֆեսոր Գ.Ա. Միրզա-Ավագյանը: Նա անդրկովկասում առաջինն է կատարել սրտամկանից հրազենային գնդակի հեռացում:
1928-1930 թթ. ամբիոնը ղեկավարել է Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանը: Նա եղել է արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր (այժմ Ռ. Յոլյանի անվամբ), հրատարակել է «Ռազմադաշտային վիրաբուժություն» և «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքրեը:
1930-1959թթ.` ամբիոնի վարիչ է եղել պրոֆեսոր Խ.Ա. Պետրոսյանը: Նա անցել է մեծ դպրոց 1924-1930թթ.-ին դասավանդելով Տաշքենդի բժշկական ինստիտուտի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում, որը ղեկավարել էր հայտնի վիրաբույժ, եպիսկոպոս, հումանիստ, պրոֆեսոր Վ.Ֆ. Վոյնո-Յասոնեցկին:
1946թ. նրա ջանքերով Հայաստանում բացվել է Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը:
1959-1983թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Խ.Հ. Պետրոսյանի աշակերտ` պրոֆեսոր Ա.Ջ. Ճաղարյանը, որը 1958թ. կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում` հիմք դնելով Հայաստանում սրտային վիրաբուժությանը: Նա առաջինն է ներդրել դեմքի արտաքին կազմաբանության ուսումնասիրման մեթոդը և 1972թ. վերականգնել է Պետրոս Դուրյանի դեմքը:
1983-1991թթ. ամբիոնի վարիչ է եղել դոցենտ Մ.Ի. Հովհաննիսյանը, որը հանդիսանում է օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի փորձարարական վիրասրահի հիմնադիր:
1994-2008 թթ., այնուհետև 2011թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Ս.Լ. Օրդույանը: Նրա շնորհիվ նոր թափ է ստացել ամբիոնի ուսումնափորձարարական վիրասրահի օգտագործումը ուսումնական գործընթացում և՝ ուսումնական և՝ ուսանողական գիտական խմբակի աշխատանքներում: Ուսումնափորձարարական վիրասրահում ուսանողների կողմից կատարված նման աշխատանքը զգալիորեն նպաստեց նրանց գործնական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը: Այս ամենը նպաստեց Համալսարանի «Կարիերայի կենտրոնին» կից ստեղծել «Լանցետ» միջազգային ուսանողական գիտական հարթակ և «Երիտասարդ վիրաբուժների դպրոցը»:

Ուսուցում

Ամբիոնը դասավանդում է բարձրագույն համակարգում: Առարկայի դասավանդումը իրականացվում է երեք լեզուներով (անգլերեն, ռուսերեն, հայերեն):
Ուսուցումը կատարվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների (մեկ կիսամյակ), ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների (երկու կիսամյակ):

Ուսումնական գործնթացը տարվում է երկու ուղղություններով՝
1. Տեսական գիտելիքների ուսուցում:

2.Գործնական հմտությունների դասավանդում:

Այդ աշխատանքներում կիրառվում են ժամանակակից բազմապիսի դիտակտիկ նյութեր և ուսումնաօժանդակ պարագաներ, որոնց մեջ ընդգրկված են նաև ուսումնական մուլյաժներ, վիրաբուժական կարի պարագաներ, ուսումնական ֆիլմեր: Գործնական հմտությունների դասավանդման ընթացքում մեծ նշանակություն է տրվում ուսանողների աշխատանքին` ուսումնական վիրասրահում: Այստեղ ուսանողները ծանոթանում են վիրասրահի աշխատանքների կազմակերպմանը:
Ամբիոնում մեծ տեղ է տրվում ուսանողների ուսումնահետազոտական և գիտահետազոտական աշխատանքներին: Ամբիոնին կից գործում են ուսանողական գիտական խմբակ, որի շրջանակներում ուսանողները հանդես են գալի ռեֆերատիվ զեկուցումներով, որոնք ավարտում են տարեկան ամփոփիչ գիտական կոնֆերանսով: Խմբակի շրջանակներում իրականացվում է ուսանողների գործնական հմտությունների կատարելագործում, ինչը ամփոփվում է ամբիոնում անցկացվող ներբուհական և միջազգային օլիմպիադաներում:
Դասավանդման ընթացքում մեծածավալ գրականության հետ միասին, ուսանողները օգտվում են նաև ամբիոնի կողմից անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկներով:
2022-2023թթ. ուս. տարվանից ամբիոնը անցել բազմաբաղադրյալ գնահատման համակարգի: Գնահատման բաղադրիչները հետևյալներն են.

  1. Գործնական հմտությունների ստուգում – առավելագույնը 10% (1 միավոր)
  2. ուսանողների ընթացիկ պատասխաններ – առավելագույնը 4% (0.4 միավոր) (4 ընթացիկ բանավոր պատասխան յուրաքանչյուրը 0.1 միավոր)
  3. 1 ամփոփիչ բանավոր հարցում տոմսերով – առավելագույնը 6% (առավելագույնը 0,6 միավոր) (յուրաքանչյուրում 3 հարց (0,2 x 3), որը իր մեջ ներառում է դիդակտիկ նյութի ներկայացումը
  4. ամփոփիչ գրավոր թեստային ստուգարք – առավելագույնը 80% (առավելագույնը 8 միավոր)

Գիտահետազոտական աշխատանքներ

«Պոլիամինների դերը փորձարարական պայմաններում ինդուկցված մաշկային աերոբ-թարախային վերքերի լավացման պրոցեսում»:

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնը համատեղ ԵՊԲՀ Գիտահետազոտական կենտրոնի հետ, իրականացնում է աէրոբ թարախային վերքերում պոլիամինների փոխանակության ուսումնասիրություններ։ Հաշվի առնելով թարախային վերքերի բորբոքային գործընթացի փուլերը, լավացման մեխանիզմները և դրանցում ընդգրկված բջջային ու հյուսվածքային տեղաշարժերը, հետազոտվում է ալիֆատիկ շարքի պոլիամինների սինթեզը,  փոխանակությունը և դրանցով հրահրվող մեխանիզմները։ Կիրառելով դրանց սինթեզը կարգավորող ֆերմենտի (օրնիտին դեկարբօքսիլազի) պաշարիչներ ( դիֆլուորոմեթիլօրնիտին)՝ փորձեր են արվում փոփոխել պոլիամինների քանակությունը հյուսվածքներում և թարախային միկրոֆլորայում, խթանված բջջային տեղաշարժեր ունենալու նպատակով։

 «Պոլիամինների դերը փորձարարական պայմաններում ինդուկցված մաշկային աերոբ-թարախային վերքերի լավացման պրոցեսում» հետազոտական ծրագրի նպատակն է փորձարարական պայմաններում ինդուկցված մաշկային աերոբ-թարախային վերքերի կենդանական մոդելի վրա ուսումնասիրել «Էֆլօրնիտին» («Արմենիկում» + ԴՖՄՕ) դեղախառնուրդի ազդեցությունը ՝

  1. Վերքում պոլիամինների փոխանակության
  2. Ախտածին, պայամանական ախտածին և ոչ ախտածին միկրոֆլորայի (սնկերի և բակտերիաների)
  3. Վերքային միկրոֆլորայի և հյուսվածքային բջիջների կողմից պոլիամինների սինթեզի
  4. Վերքի լավացման և ռեգեներացիոն պրոցեսի վրա։

Նպատակի իրականացման համար առաջադրված են մի շարք խնդիրներ ՝

  1. Ուսումնասիրել աերոբ թարախային վերքի բորբոքային էքսուդատի բնույթը ՝ որոշելով in situ

իմունոկոմպետենտ բջիջների ՝ մակրոֆագերի և լեյկոցիտների ֆագոցիտար ակտիվությունը

  1. Ուսումնասիրել վերքային էքսուդատի մանրեային ախտոտվածության աստիճանը (G+/G- բակտերիաներ և սնկեր)
  2. Հետազոտել փափուկ հյուսվածքի ախտահարման շրջանում մորֆոֆունկցիոնալ տեղաշարժերը, հաշվի առնելով բորբոքային պրոցեսի փուլային բնույթը

Հետազոտության հեռանկարային փուլեր են նաև քրոնիկ վերքերում պոլիամինների փոխանակության ուսումնասիրությունները։

Աշխատանքներում ընդգրկված են նաև ուսանողական գիտական խմբակի ուսանողները:

Համագործակցություն

Գործնական պարապմունքների և դասախոսական նյութերի պատրաստման ժամանակ Հերացու անվան ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնը սերտ համագործակցում է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան Առաջին Պետական Բժկական Համալսարանի(ՄՊԲՀ)տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության և Չուվաշիայի Պետական Համալսարանի(ՉԳՀ) տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ու նորմալ անատոմիայի ամբիոնների հետ: Քննարկվում են ինչպես դասախոսությունների, այնպես էլ գործնական պարապմունքների անցկացմանը նվիրված հարցեր, ու, հատուկ շեշտադրումով՝ գործնական հմտությունների դասավանդմանը: Քննարկվում են փորձարարական վիրասրահի աշխատանքի, կարեր դնելու մուլյաժների և այլ գործնական հմտություններ տիրապետելու հարցեր:

ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում ուրույն տեղ է հատկացվում ուսանողների ուսումնա-հետազոտական (ՈւՈւՀԱ) աշխատանքին և գործնական հմտությունների դասավանդմանը: Քանի որ այս հարցերում կարևոր դերը պատկանում է ուսանողական գիտական խմբակի աշխատանքին, ամբիոնը այս ոլորտում էլ սերտ համագործակցում է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան Առաջին Պետական Բժկական Համալսարանի(ՄՊԲՀ) տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության և Չուվաշիայի Պետական Համալսարանի(ՉԳՀ) տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ու նորմալ անատոմիայի ամբիոնների հետ:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոնը Գիտական աստիճան Գիտական կոչում
Օրդույան Սեմյոն Լյուդվիգի ամբիոնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր
Շամոյան Ռզգան Սմոյի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
Ավետիսյան Գայանե Ֆիրդուսիի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
Թորոսյան Նարինե Հայկազի դասախոս
Բանտիկյան Թագուհի Մկրտիչի դասախոս
Ղազարյան Մարինե Վլադիմիրի դասախոս
Պողոսյան Արեգնազ Հովիկի դասախոս
Ղազարյան Մերիդա Սոսիկի դասախոս
Ռոլիչ Աննա Վասիլիի դասախոս
Գյուրջինյան Լիլիթ Տիգրանի դասախոս
Արիստակեսյան Ժենյա Արտավազդի ասիստենտ
Մկրտումյան Հեղինե Գագիկի ասիստենտ
Մովսիսյան Անժելիկա Էդվարդի ասիստենտ
Մանուկյան Սոնա Ժիրայրի ասիստենտ

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant