Պատմություն
Հիմնադրվել է 2011թ.-ին (2000թ.):
Քույրական գործի կազմակերպման ամբիոնը հիմնադրվել է 2000թ.-ին, առողջապահության ազգային ինստիտուտում` Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի (ներկայումս` ԿԳՄՍՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ) բազայի վրա, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանի նախաձեռնությամբ: Ամբիոնի վարիչը եղել է Ալինա Մաքսիմի Քուշկյանը, ով ղեկավարում է ամբիոնն առ այսօր:
Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկվել են գիտական կոչումով դասախոսներ և բուժքույր-դասախոսներ։
Ամբիոնի գործունեության տարիների ընթացքում դասընթացների շրջանակներում վերապատրաստվել է բուժքույրեր, մանկաբարձներ, կրտսեր բուժաշխատողներ, ավագ բուժքույրեր ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից:
2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ուսուցում
Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է մանկաբարձների, կանանց կոնսուլտացիայի մանկաբարձուհիների և քույրերի, բոլոր պրոֆիլների` նախադպրոցական հիմնարկների, գլխավոր և ավագ, մանկական պոլիկլինիկաների և ընտանեկան, հանրային և հատուկ ուսումնադաստիարակչական դպրոցների աշխատող բուժքույրերի համար:
Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների տեսքով Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախակլինիկական կաբինետներում:
Ուսուցման ընթացքում վերապատրաստվողները տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործում են իրենց հմտությունները:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի կողմից իրականացվող աշխատանքներն ընդգրկում են քույրական օգնության տարբեր ոլորտներ, քույրական գործի կազմակերպմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրեր:
Ամբիոնի աշխատակիցների աշխատանքները ներկայացվել են հայրենական ու միջազգային գիտաժողովներում և հրատարակվել տարբեր հանդեսներում:
Պրոֆեսորադասախոսական կազմ
ԲԳԴ Ալինա Մաքսիմի Քուշկյան / ամբիոնի վարիչ/
Դոցենտ Վառվառա Արմենակի Մանթաշևա / ավագ դասախոս/
Ռուզաննա Ռազմիկի Գաբրիելյան / լաբորանտ/
Լիանա Հրայրի Տերտերյան / լաբորանտ/