Պատմություն
Օտար լեզուների ամբիոնը մեկն է բժշկական ինստիտուտի առաջին չորս ամբիոններից, որոնք հիմնադրվել են 1922 թվականին:
Ամբիոնի գործունեությունը սկսվել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կրթական ծրագրում լատիներենի դասավանդման մեկնարկով:
1930թ., երբ ՀԽՍՀ կառավարության որոշմամբ պետական բժշկական ինստիտուտին տրվում է անկախ բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ, կրթական ծրագրերի բաղադրիչ է դառնում նաև օտար լեզուների ուսուցումը:
Ինստիտուտի այս ստորաբաժանման անվանումը սկզբում եղել է Լատիներենի ամբիոն: Այն ղեկավարել են Պ. Հ. Սոտնիկյանը, Գ. Հ. Գյանջուցյանը, Հ. Գ. Մակարյանը:
1955թ., վերոհիշյալ երկու կրթական ծրագրերի համատեղ իրականացման նպատակով ստորաբաժանումը վերանվանվում է, այսուհետ կոչվելով Լատիներենի և օտար լեզուների ամբիոն: 2005 թվականից ստորաբաժանման կազմում ներառվում է նաև ռուսաց լեզվի ամբիոնը:
Օտար լեզուների ամբիոնը ղեկավարել են Գ. Հ. Գյանջուցյանը (1950-1957), Պ. Հ. Սոտնիկյանը (1957-1960), Հ. Թ. Առաքելյանը (1960-1995), Վ. Մ. Բալաբանյանը (1995-2018): 2020 թվականից ամբիոնը ղեկավարում է Հ. Ռ. Հովհաննիսյանը:
Ուսուցում
Օտար լեզուների ամբիոնում ուսումնառություն են անցնում ԵՊԲՀ Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի ուսանողները, Նախապատրաստական բաժնի արտասահմանցի ուսանողները, ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի տեղացի և արտասահմանցի ուսանողները: Ամբիոնում օտար լեզուների և լատիներենի դասավանդման աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը:
Ամբիոնի օտար լեզուների դասընթացները կազմված են կրթական ծրագրի այնպիսի վերջնարդյունքներ ապահովելու նպատակներով, ինչպիսիք են՝ մասնագիտական հանրության հետ մայրենի և օտար լեզուներով գրագետ հաղորդակցվելը, հստակ, տրամաբանորեն ճիշտ և փաստարկված բանավոր և գրավոր խոսք կառուցելը, ինչպես նաև խոսքի էթիկան և մատչելիությունը պահպանելը: Ուսումնական նյութերի գերակշռող մասը, դասագրքերը հրատարակված են միջազգայնորեն ճանաչված ընկերությունների կողմից (Oxford University Press, Cambridge University Press, Pearson Longman, Hueber Verlag, Stuttgard Verlag, SCHUBERT-Verlag Leipzig ) և ունեն մասնագիտական ուղղվածություն, այսինքն՝ ոչ միայն միտված են ընդհանուր լեզվական գիտելիքների հիմնական բաղադրիչները ամրապնդելուն, այլև՝ առողջապահական համակարգում գործածվող ընդհանուր մասնագիտական լեզուներին՝ անգլերենին, գերմաներենին, ռուսերենին, ֆրանսերենին և իսպաներենին ծանոթացնելուն, մասնագիտական օտար լեզուների ընդհանուր և միջմշակութային հաղորդակցական հմտությունները զարգացնելուն:
Օտար լեզուների ամբիոնում դասավանդումը իրականացվում է գործնական ինտերակտիվ պարապմունքների, ինքնուրույն և թիմային աշխատանքների, հանրային խոսք-ելույթների, քննարկումների և բանավեճերի, ինչպես նաև լսելու և դիտելու ուսումնական նյութերի, դերային, իրավիճակային (role-play) առաջադրանքների, առաջադիմությունը գնահատող ստուգողական գրավոր առաջադրանքների միջոցով:
Լատիներենի մասնագիտական տերմինաբանության դասավանդման ծրագրերում, որոնք ընդգրկում են ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագիտության, քույրական գործի, լաբորատոր ախտորոշման և այլ ոլորտներ, լայնորեն կիրառվում է ռուսական և արևելաեվրոպական լավագույն համալսարանների լատիներենի դասավանդման փորձը:
Ամբիոնում օտար լեզուների դասընթացներ են կազմակերպվում նաև ԵՊԲՀ ասպիրանտների, կլինօրդինատորների և աշխատակիցների համար:
Համագործակցություն
Օտար լեզուների ամբիոնը համագործակցում է Երևանի պետական համալսարանի, Նյու Յորքի Ստոնի Բրուք համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի, Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի, Կուրսկի պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Բրիտանական խորհրդի և Հայաստանում մշակութային ու կրթական ծրագրեր իրականացնող Մոսկվայի տուն կենտրոնի հետ:
Գիտական գործունեություն
Ամբիոնի դասախոսները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ տեսական, կիրառական և համեմատական լեզվաբանության, ինչպես նաև դասավանդման մեթոդների բնագավառներում: Ուսումնասիրությունների շրջանակը ներառում է.
- մայրենի և օտար լեզուների յուրացման հիմունքները,
- լատիներեն-հունարեն-հայերեն զուգադրական վերլուծություն,
- բժշկական տերմինների լատինական արմատների ուսումնասիրություն,
- դասավանդման գործընթացում Scaffolded learning, Emergent language teaching, Interactionist մեթոդների վերլուծություն։
Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են միջազգային և հանրապետական կոնֆերանսների, պարբերաբար հաճախում են որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման դասընթացների: Ամբիոնի դասախոսների հայերեն, անգլերեն և ռուսերեն հոդվածները հրատարակվում են հայկական և արտասահմանյան պարբերականներում:
Ամբիոնի մասնագետները նաև խմբագրում են բժշկական բնագավառներին վերաբերող՝ անգլերենով, գերմաներենով և ռուսերենով շարադրված դասագրքեր, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, ատենախոսություններ, հոդվածներ և այլն:
Պրոֆեսորադասախոսական կազմ
N | ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ | ԱՄԲԻՈՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆ | ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ | ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ |
1. | Հովհաննիսյան Հասմիկ Ռազմիկի | ամբիոնի վարիչ | բ.գ.թ. | դոցենտ |
2. | Նալբանդյան Սվետլանա Ռուբենի | դոցենտ | մ.գ.թ. | դոցենտ |
3. | Գրիգորյան Լևոն Ռաֆիկի | դասախոս | ||
4. | Գրիշկյան Ենոք Հենրիկի | դասախոս | բ.գ.թ. | |
5. | Ստեփանյան Նելլի Ստեփանի | դասախոս | ||
6. | Հարությունյան Նարինե Ստեփանի | դասախոս | ||
7. | Ջանոյան Անգելինա Հովհաննեսի | դասախոս | ||
8. | Մալխասյան Աննա Գուրգենի | դասախոս | ||
9. | Մադոյան Նարինե Համլետի | դասախոս | բ.գ.թ. | դոցենտ |
10. | Պետրոսյան Ալինա Հենրիկի | դասախոս | բ.գ.թ. | |
11. | Բիշարյան Մելինե Նիկոլայի | դասախոս | ||
12. | Արզումանյան Լիանա Սերժիկի | դասախոս | ||
13. | Մաթևոսյան Քրիստինա Դորվարդի | դասախոս | ||
14. | Հայրապետյան Ալինա Աշոտի | դասախոս | ||
15. | Գրիգորյան Տատյանա Գրիգորի | դասախոս | ||
16. | Մելիքյան Նելլի Անդրանիկի | դասախոս | ||
17. | Շահնազարյան Աննա Մուսայելի | դասախոս | ||
18. | Մանթաշյան Թամարա Էդուարդի | դասախոս | ||
19. | Գևորգյան Անահիտ Մարատի | դասախոս | ||
20. | Սարոյան Լիլիթ Լևոնի | դասախոս | ||
21. | Աբրահամյան Ամալի Աշոտի | դասախոս | ||
22. | Աղաբեկյան Նաիրա Վաղինակի | դասախոս | ||
23. | Բադալյան Ռուզաննա Մեսրոպի | դասախոս | ||
24. | Ներսիսյան Տաթևիկ Յուրիկի | դասախոս | ||
25. | Հակոբյան Էմիլիա Միքայելի | դասախոս | ||
26. | Հովհաննիսյան Գայանե Համազասպի | դասախոս | ||
27. | Ղուկասյան Վարդուհի Արթուրի | դասախոս | ||
28. | Ասատրյան Թագուհի Քաջազնունի | դասախոս | ||
29. | Արշակյան Մարիամ Գեղամի | դասախոս | ||
30. | Արշակյան Էդգար Սուրենի | ասիստենտ |