Պատմություն
Հիմնադրվել է 1967 թ.-ին:
Ամբիոնի վարիչ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Դմիտրիի Սաֆարյան:
Բժշկական ինստիտուտում տուբերկուլոզի դասավանդման սկիզբը դրվեց պրոֆեսոր Ռ. Մ. Գյանջեցյանի (1947 թ.), ապա 1950-ից` ֆակուլտետային թերապիայի ամբիոնում դոցենտ Թ. Մ. Բաբայանի և պրոֆ. Ե.Պ. Ստամբոլցյանի կողմից:
1967-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում բացվեց տուբերկուլոզի ամբիոնը բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Գ. Կարապետյանի գլխավորությամբ:
1972-93 թթ.-ին ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր Է.Թ. Կարապետյանը:
1994-ից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆթիզիատրիայի ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆ. Մ.Դ. Սաֆարյանը:
Ամբիոնի վարիչ պրոֆ. Մ.Դ. Սաֆարյանը ԺԴ.00.03 “Ներքին հիվանդություններ” մասնագիտությամբ պաշտպանության խորհրդի, ՌԴ” Туберкулез и болезни легких” գիտապրակտիկ ամսագրի խմբագրային խորհրդի անդամ է:
Ուսուցում
«Ֆթիզիատրիա» առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով) և ռազմաբժշկական (հայերեն, ռուսերեն լեզուներով) ֆակուլտետների 5-րդ կուրսի ուսանողներին` 2 շաբաթ տևողությամբ (3.0 կրեդիտ) ցիկլային պարապմունքների տեսքով: Ուսումնառության արդյունքների գնահատումը կատարվում է քննության միջոցով:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով) առարկան անցնում են 5-րդ կուրսում 1 շաբաթ տևողությամբ ցիկլային պարապմունքների տեսքով (1.5 կրեդիտ), գիտելիքների գնահատումը կատարվում է ստուգարքի ձևով:
Ամբիոնում ուսուցում են ստանում նաև քոլեջի 4-րդ կուրսի ուսանողները 1 շաբաթ տևողությամբ ցիկլային պարապմունքների տեսքով, գիտելիքների գնահատումը կատարվում է ստուգարքի ձևով:
Ուսումնառության ընթացքում ուսանողները դասախոսությունների, գործնական պարապմունքների, տարատեսակ կլինիկական դեպքերի (CASE-երի)՝ հիվանդասենյակներում և համակարգչային ռեժիմով, քննարկման և վերլուծման շնորհիվ ստանում են ֆթիզիատրիայի ուսումնական ծրագրի շրջանակներում տեսական գիտելիքներ, ձեռք են բերում հիվանդների հետազոտման, օբյեկտիվ տվյալների ստացման, հիվանդության պատմագրերի վերլուծության և հիվանդության ախտորոշման գործում անհրաժեշտ գործնական հմտություններ:
Ամբիոնի կողմից հրատարակվել են 20-ից ավելի ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:
2022թ. ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ երաշխավորվել է տպագրության «Ֆթիզիատրիա» դասագիրքը հայերեն՝ պրոֆ. Մ. Դ. Սաֆարյանի խմբագրությամբ (հեղինակներ. պրոֆ. Մ. Դ. Սաֆարյան, դոց. Ա. Պ. Գևորգյան, դասախոսներ՝ Լ. Գ. Գևորգյանի և Տ. Կ. Օլեյան) և անգլերեն լեզվով «Phthisiology» նոր ուսումնական ձեռնարկը (հեղինակներ. դոց. Գ. Ռ. Մինասյանի և դասախոս Լ. Գ. Գևորգյան):
Ամբիոնում հետդիպլոմային ուսուցում են ստանում կլինիկական օրդինատորներ ֆթիզիատրիա մասնագիտացմամբ (1 տարի ուսուցման տևողությամբ):
Ամբիոնի աշխատակիցները վարում են ֆթիզիատրիայի դասընթացներ կատարելագործվող բժիշկների և բուժ.քույրերի համար:
Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ:
Ամբիոնը աշխատել է հետևյալ գիտական թեմաների շուրջ.
- «Բազմաօրգանային տուբերկուլոզը Հայաստանում» 2011-2013թթ.,
- «Տուբերկուլոզի դեղակայուն հարուցիչներով զարգացած հիվանդության առանձնահատկությունները ուղեկցող հիվանդությունների պայմաններում» 2014-2017թթ.
- «Տուբերկուլոզը հոգեկան հիվանդների շրջանում» 2018-2020 թթ.:
- «Արտաթոքային տուբերկուլոզի ախտորոշման և բուժման առանձնահատկությունները ՄԻԱՎ վարակի ֆոնին» 2021-2023թթ.:
Ամբիոնի վարիչ, պրոֆ. Մ.Դ. Սաֆարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 6 թեկնածուական ատենախոսություն:
Ամբիոնը համագործաքցում է ՌԴ Կուրսկի պետական բժշկական համալսարանի և ՌԴ Տուբերկուլոզի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ (ք. Մոսկվա):
Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են միջազգային համաժողովներին հիմնականում առցանց ձևաչափով, ստանում համապատասխան կրեդիտներ:
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ազգանուն Անուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Սաֆարյան Մարինա Դմիտրիի | ամբիոնի վարիչ | բ.գ.դ. | պրոֆեսոր |
Գևորգյան Աղավնի Պապիկի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Սոցկայա Օլգա Լեոնտիի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
Գևորգյան Լիլիթ Գևորգի | դասախոս | – | – |
Օլեյան Տաթևիկ Կամոյի | դասախոս | – | – |
Զուրաբյան Լիլիթ Արտուշի | դասախոս | – | – |
Ամբիոնը տեղակայված է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում /ք.Աբովյան/:
Հասցե՝ ՀՀ, ք. Աբովյան, 8510, Արզնի խճուղի. 10, «Թոքաբանության ազգային կենտրոն» ֆթիզիատրիայի ամբիոն
Հեռ./Ֆաքս՝ +37455646713
Էլ. փոստ՝ tbdepart@mail.ru