Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆարմացիայի ամբիոն

Պատմություն

1972թ.-ին բժշկական ինստիտուտում ռեկտոր ակադեմիկոս Է.Ս. Գաբրիելյանի հրամանով հիմնադրված դեղագործական (ներկայումս` դեղագիտական) ֆակուլտետին առընթեր բացվեց «Դեղագործական և թունաբանական քիմիայի ամբիոն»-ը, որի առաջին վարիչը (1974-1980թթ.) ք.գ.դ. Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյանն էր (ասիստենտներ` ք.գ.թ. Ռուդոլֆ Համազասպի Հակոբյան, Էդուարդ Արամայիսի Գրիգորյան, Նելլի Գերասիմի Նոնեզյան):

1980թ.-ին ամբիոնը միացվեց օրգանական քիմիայի ամբիոնին քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Բախշիի Օրդյանի ղեկավարությամբ:

1996- 2006թ. ամբիոնը ղեկավարում էր Լիդա Արշակի Սահակյանը:

2006թ.-ին դեղագիտական քիմիայի ամբիոնը առանձնացվեց (ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Բորիսի Աշրաֆյան):

2008թ.-ին վերջինիս հիման վրա ստեղծվեց դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված բազմապրոֆիլային ֆարմացիայի ամբիոնը (միացվեցին ֆարմակոլոգիա, կլինիկական ֆարմակոլոգիա, կլինիկական Ֆարմացիա առարկաները), որի առաջին վարիչը ամբիոնի կազմավորման և առարկաների հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցած դ.գ.դ, պրոֆեսոր Մարինե Գառնիկի Բալասանյանն էր (2008-2011թթ.):

2011թ.-ին «Ֆարմակոլոգիա», «Կլինիկական ֆարմակոլոգիա» և «Կլինիկական ֆարմացիա» առանձնացվեցին ֆարմացիայի ամբիոնից և ընդգրկվեցին համապատասխան ամբիոններում:

2011թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Գագիկի Ժամհարյանը:

Ուսուցում

Հիմնադրման օրվանից ամբիոնում դասավանդվող «Դեղագործական քիմիա»  և «Թունաբանական քիմիա»  առարկաներին զուգահեռ 2006թ.-ից ձևավորվեցին դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերում և մագիստրատուրայում դասավանդվող նոր՝ «Դեղերի քիմիա», «Թունագիտություն», «Ֆարմակոկինետիկա» մասնագիտական առարկաները:

Ներկայումս ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասավանդվում են մասնագիտական հետևյալ առարկաները՝

«Դեղերի քիմիա»                         –  բակալավրիատի 3-րդ կուրս, V-VI կիսամյակ

«Դեղագործական քիմիա»         –  բակալավրիատի 3-4-րդ կուրս, VI-VIII կիսամյակ,

                                                          մագիստրատուրա I-II կիսամյակ

                                                        (օտարերկրացիներ), I-II կիսամյակ

« Թունագիտական քիմիա»        – բակալավրիատի 4 կուրս, V կիսամյակ

«Թունագիտություն»                   – բակալավրիատի 4 կուրս, VI կիսամյակ

«Ֆարմակոկինետիկա»              – մագիստրատուրա, II կիսամյակ

                                                        (օտարերկրացիներ), II կիսամյակ

Ցիկլային և դասաժամային կարգով ուսումնառվող դասերը կազմակերպվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:

Ամբիոնում գործնական պարապմունքների լաբորատոր աշխատանքները իրականացվում են 4 սարքավորումներով և նյութերով հագեցած լաբորատորիաներում:

Ներկայումս ամբիոնում քոլեջի «Դեղագործություն» և «Լաբարատոր ախտորոշում» մասնագիտությամբ ուսանողներին հայերեն լեզվով դասավանդվում են մասնագիտական հետևյալ առարկաները՝

«Լաբորատոր ախտորոշման ֆարմակոլոգիա»          -2 կուրս, I կիսամյակ

«Դեղագործական քիմիա»                                               – 2 կուրս, II կիսամյակ

«Մասնավոր դեղաբանություն»                                      -3 կուրս, II կիսամյակ

«Դեղագործական քիմիա»                                               -3 կուրս, II կիսամյակ

Ամբիոնի կողմից (2006թ.-ից) հրատարակվել են հետևյալ գրքերը և ուսումնամեթոդական ձեռնարկները.

  • Ժամհարյան Ա.Գ., Սարգսյան Ֆ.Ա., Աֆրիկյան Շ.Գ., Երիցյան Է.Լ. «Դեղագործական քիմիա», մաս I, ուսումնամեթոդական ձեռնարկ lV կուրսի ուսանողների համար, 2017:
  • Մարգարյան Կ.Ս. «Թունագիտություն», 2015 թ.,
  • Ժամհարյան Ա.Գ., Աֆրիկյան Շ.Գ., Մանջիկյան Ա.Պ., Պստիկյան Լ.Ա., «Դեղերի վերլուծության սպեկտրաչափական եղանակներ», մեթոդական ձեռնարկ մագիստրատուրայի ուսանողների համար, 2013թ.,
  • Ժամհարյան Ա.Գ., Սարգսյան Ֆ.Ա., Երիցյան Է.Լ., «Դեղերի քիմիա», մեթոդական ձեռնարկ IV կուրսի ուսանողների համար, 2013թ.,
  • Հակոբյան Ռ.Հ. «Դեղագիտական քիմիա», երկրորդ հրատարակություն, 2011թ.,
  • Մարգարյան Կ.Ս. «Թունագիտական քիմիա», 2008 թ.,
  • Հակոբյան Ռ.Հ. «Դեղագիտական քիմիա», առաջին հրատարակություն, 2007թ.,
  • Саргсян Ф.А. «Теоретическая основа фармацевтической химии», часть I, методическое руководство по фармацевтической химии для студентов IV курса фармацевтического факультета, 2007г.,
  • Саргсян Ф.А. «Теоретическая основа фармацевтической химии», часть II, методическое руководство по фармацевтической химии для студентов IV курса фармацевтического факультета, 2007г.,
  • Sargsyan H., Ashrafyan Ch. «Principles of Medicinal Chemistry», Handout on pharmaceutical chemistry for foreign students, 2007:

Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով ու ինտերնատուրայով` 1 տարի տևողությամբ և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ: Ինչպես նաև դեղագետների և դեղագործների համար ամբիոնում կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ տարբեր թեմաներով:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.

  • «Ցիկլօքսիգենազա ֆերմենտի նոր արգելակիչների դիզայնը ոչ սպիտակուցային ամինաթթուների և դիպեպտիդների կառուցվածքի հիման վրա»,
  • «Բուսական և սինթետիկ ծագման ԳԱԿԹ-երգիկ միացությունների նյարդապաշտպան ակտիվության հետազոտումը առնետների ուղեղի լոկալ և գլոբալ իշեմիկ ախտահարումների պայմաններում»,
  • «Միացությունների ֆարմակոկինետիկ հատկությունների ուսումնասիրություններ. դեղերի կենսամատչելիության և կենսահամարժեքության գնահատումը»
  • «Սինթետիկ և բնական ծագման միացությունների ազդեցության ուսումնասիրումը փորձարարորեն առաջացրած վերքային պրոցեսներում»,
  • «Ֆուրանի շարքի մեթիլ-պենտիլ ածանցյալների, մեթիլպենտանաթթվի և կարբոնաթթուների պենտիլտեղակալված ամիդների սինթեզը և որոշ փոխարկումները մոլեկուլների կառույցի և ակտիվության միջև կապի բացահայտման նպատակով»,
  • «Կենսաբանորեն ակտիվ պոլիմերների էլեկտրաքիմիական սինթեզ»:

Ամբիոնում գործող գիտական թեմաների շրջանակներում հայրենական և արտասահմանյան հանդեսներում տարեկան տպագրվում են 15-ից ավելի գիտական հոդվածներ և թեզեր:

Ամբիոնում գործում է ուսանողական գիտական խմբակ, որը ղեկավարում է ամբիոնի դասախոս Աննա Պետրոսի Մանջիկյանը: Այստեղ ուսանողները մասնակցում են գիտահետազոտական աշխատանքներին: Խմբակում ընդգրկված են դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային և հանրապետական տարբեր գիտաժողովների: Ամբիոնի անմիջական մասնակցությամբ կազմակերպվել են DDDC դեղագործական միջազգային գիտաժողովները:

Համագործակցություն

Ուսուցման և գիտության ոլորտներում ամբիոնը սերտորեն համագործակցում է`

  • ԵՊԲՀ-ի ֆարմակոլոգիայի ամբիոնի,
  • ԵՊԲՀ-ի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի,
  • ԵՊԲՀ-ի գիտահետազոտական կենտրոնի,
  • ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի,
  • Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի,
  • ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի,
  • ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի
  • ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հետ
  • Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի գիտահետազոտական կենտրոնի հետ

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն Անուն Հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան Գիտական կոչում
1. Ժամհարյան Ա.Գ. ամբիոնի վարիչ դ.գ.թ. դոցենտ
2. Մարգարյան Կ.Ս. պրոֆեսսոր ք.գ.դ. պրոֆեսսոր
3. Սարգսյան Ֆ.Ա. դոցենտ կ.գ.թ. դոցենտ
4. Աֆրիկյան Շ.Գ. դոցենտ դ.գ.թ.
5. Մանջիկյան Ա.Պ. դոցենտ դ.գ.թ.
6. Սողբաթյան Լ.Տ. ավագ դասախոս դ.գ.թ.
7. Խաչատուրյան Մ.Ս. դասախոս
8. Պստիկյան Լ.Ա. դասախոս
9. Թադևոսյան Լ․Թ․ դասախոս
10. Սահակյան Է․Վ․ ասիստենտ
11. Սահրադյան Գ.Ա. ասիստենտ