Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«ԵՐԵՎԱՆԻ Մ.ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԵՊԲՀ գիտական խորհուրդը ձևավորվում է համալսարանի կանոնադրության համապատասխան և հանդիսանում է համալսարանի ուսումնական, մեթոդական, գիտական, հետազոտական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ կառույց, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

Գիտական խորհրդի լիազորությունների շրջանակում ընդունված որոշումները պարտադիր են Համալսարանի աշխատողների և սովորողների համար: Խորհրդի անդամների ընդհանուր թիվն առավելագույնը 80 է, նվազագույնը՝ 50:

Գիտական խորհրդի նախագահն ի պաշտոնե Համալսարանի ռեկտորն է: Գիտական խորհրդի քարտուղարը նշանակվում է ռեկտորի կողմից:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին գիտական խորհրդի նիստին հաստատվում է գիտական խորհրդի տարեկան հիմնական աշխատանքային պլանը: Նիստերը, որպես կանոն, գումարվում են ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Խորհրդում ընդունված որոշումները, կանոնակարգի համաձայն, սահմանված ժամկետում տեղադրվում են համալսարանի պաշտոնական կայքում:

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ 

 

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈւՄՆԵՐ