Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ՈւԳԸ գործառույթները

  • Գիտական աշխատանքների իրականացում ԵՊԲՀ ամբիոններում և գիտակրթական կենտրոններում:
  • Գիտական միջոցառումների (գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ, ֆորումներ և այլն) կազմակերպում։

ՈւԳԸ գործառույթները

  • Գիտաբժշկական տեղեկատվության տրամադրում միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների մասին:
  • Գիտական հոդվածների տպագրում հայկական և արտասահմանյան գիտական ամսագրերում:

ՈւԳԸ գործառույթները

  • Գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկում:
  • Այլ գիտական կենտրոնների և ուսանողական հաստատությունների հետ կապերի հաստատում և տեղեկատվության փոխանակում:

ՈւԳԸ պատմություն

Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը հիմնադրվել է 1937թ.: Ստանձնելով բազմաբովանդակ և բազմաբևեռ գործունեություն, ՈւԳԸ-ին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է գրավել ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ադմինիստրացիայի ուշադրությունը: Իր աշխատանքի ավելի քան 85 տարիների ընթացքում ՈւԳԸ-ն ձգտել է ուսանողության ուշադրության կենտրոնում պահել գիտական գործունեությունը և նպաստել է նրան, որ ուսանողների ներգրավոծությունը գիտությունը մեջ լինի բարձր մակարդակի վրա: Այսօր էլ ՈւԳԸ թիմը բոլոր հասանելի միջոցներով շարունակում է ապահովել ուսանողներին ակտիվ գիտական գործունեությունը։

Երկու թևավոր օձերը` եգիպտական ուրեյները (կրակային օձեր), օգտագործվել են Հին Եգիպտոսում, իսկ ավելի ուշ պատկերվել Հին Հունական աստվածներ Ասկլեպիոսի, Հերմեսի և Դիոնիսի (իմաստության և բժշկության) գավազանների վրա:

3 կարմիր շրջանները խորհրդանշում են արևը, որը ըստ հնագույն դիցաբանության, կազմված է 3 բաղադրիչներից.

  • Միտք
  • Բանական հոգի
  • Ոգի (Աստված)

Այս նշանը հանդիպում է նաև բոլոր արիական ազգերի մոտ, Բուդդիզմում և Քրիստոնեության մեջ:

Մուգ կապույտ գույնը իմաստության խորհրդանիշն է: Ոսկեգույնը խորհրդանշում է հոգին և աստվածային մաքրությունը:

Վերջին տարիների ընթացքում ՈւԳԸ-ը կազմակերպել է գիտական, հասարակական և մշակութային բնույթի բազում միջոցառումներ։ Ընկերության նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր տաղանդավոր ուսանողների համար ինչպես գիտական, այնպես էլ հասարակական ակտիվ գործունեություն իրականացնելու համար:

Մի քանի տարի անընդմեջ տեղի ունեցած “Գիտության Շաբաթ” միջոցառումը իր հարկի տակ հավաքեց շատ համալսարականների։ Միջոցառման նպատակն էր ամփոփել տվյալ տարվա հետազոտություններն ու ձեռքբերումները բժշկագիտական ոլորտում։

Նույնիսկ պանդեմիայի ընթացքում Ուսանողական Գիտական Ընկերությունը չդադարեց իր գործունեությունը` մասնակցելով ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած` “Golden Webinars” օնլայն միջոցառմանը։ Իսկ արդեն պանդեմիայից հետո ՈՒԳԸ-ն վերականգնել է իր գործունեությունը նոր թափով։

“Scientific Communities”-ը ամենահետաքրքրասեր ուսանողների խմբակն է։ Ամեն շաբաթ կազմակերպվող հանդիպումների ընթացքում քննարկվում են անդամների կողմից ընտրված թեմաները։ Միայն 2022 թվականին կազմերպվել են բազմապիսի գիտաբժշկական իրադարձություններ, որոնց շարքին են պատկանում “Ֆիզիոլոգիայի Գույները”, “Meet The Science”, “Infections Info Session” միջոցառումները, այցելություններ Հայաստանում առաջատար գիտական կենտրոններ։

Արդեն կանոնավոր բնույթ ստացած ամենամյա “Brain Awareness Week”-ի շրջանակներում, որը ԵՊԲՀ-ում անցկացվում է սկսած 2017 թվականից, ուսանողությունը հնարավորություն է ստանում ավելի մոտիկից ծանոթանալ ուղեղի հետ և ուսումնասիրել դրա ամենատարբեր անկյունները` սկսած հասարակ գործառույթներից մինչև բարդ կոգնիտիվ ունակություններ։

Համագործակցելով Federation of European Neuroscience Societies (FENS), “Dana Foundation”-ի և “CoBrain” ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնի հետ` Ուսանողական Գիտական Ընկերությունը 2023 ևս կազմակերպեց մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների շարք, որի ընթացքում  ուսանողները կարողացան թե դասախոսություններ լսել փորձառու մասնագետների կողմից, թե իրենք ներկայացնել սեփական աշխատանքները, հետազոտել ուղեղը վիրտուալ աշխարհում, տեսնել նրա բազմազան կառուցվածքները միկրոսկոպիկ մակարդակով, մասնակցել տարբեր մրցույթների և իրենց գիտելիքների ու հնարամտության շնորհիվ ստանալ մրցանակներ։ Լուսավորչական աշխատանքները կազմակերպվեցին նաև համալսարանի սահմաններից դուրս` Երևանի և մարզերի դպրոցների տարբեր դասարանների հետաքրքրված աշակերտների համար։ ՈւԳԸ-ն պատրաստվում է պահպանել արդեն ավանդույթ դարձած այս ամենամյա միջոցառումների շարքը։

Օնլայն հարթակում Ուսանողական Գիտական Ընկերությունը նույնպես պասիվ չէ։ Հետևորդները ամեն շաբաթ կարող են լսել “Հարցեր Մասնագետին” Պոդկաստի նոր էպիզոդ։ Պոդկաստի շրջանակներում բժշկական տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին տրվում են ամենաարդիական հարցերը կլինիկական և առողջությանը հետևելու համար առօրյա կյանքից։ Իսկ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում ամեն օր հետաքրքիր երևույթներ են քննարկվում հետևորդների հետ։

Ուսանողական Գիտական Ընկերությունը բազմաթիվ համագործակցություններ է իրականացնում թե համալսարանական` միջամբիոնական, “CoBrain” ուղեղի հետազոտման կենտրոն և թե համալսարանից դուրս կառույցների հետ` այլ համալսարանների ՈւԳԸ-ներ, ՀԱՀ, “BIL Armenia”։

ԵՊԲՀ Ուսանողական Գիտական Ընկերությունը պլանավորում է էլ ավելի ընդլայնել իր համագործակցությունների շարքը, էլ ավելի լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնել համալսարանում և նրա սահմաններից դուրս և վերսկսել ակտիվ գիտական գործունեությունը։