• Հայ
  • Рус
  • Eng
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում Միջազգային KA107 կրեդիտային շարժունության կրթաթոշակային նախագծի մեկնարկ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարում է Միջազգային KA107 կրեդիտային շարժունության կրթաթոշակային  նախագծի մեկնարկը երկրորդից հինգերորդ կուրսերի ուսանողների համար:

Մրցութային կարգով ընտրված թեկնածուն հնարավորություն կունենա 2021-2022 ուս. տարվա 2-րդ կիսամյակի կամ 2022-2023 ուս. տարվա ընթացքում ուսումը շարունակելու  Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում՝ 5 ամիս տևողությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 8-ը ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին  ներկայացնել համապատասխան կիսամյակի համար կազմված Ուսումնառության համաձայնագրի նախնական տարբերակը:

Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսումնական ծրագրերը.

Code

Detailed field

Level of study

Academic offer

City Campus

Language Level Required

O911

Dental studies

1st cycle

Degree in Dentistry

Santiago

B1 Spanish language

O912

Medicine

1st cycle

Degree in Medicine

Santiago

B1 Spanish language

O916

Pharmacy

1st cycle

Degree in Pharmacy

Santiago

B1 Spanish language

 

Մասնակցի անգլերենի լավ իմացությունը և իսպաներենի առնվազն B1 մակարդակի իմացությունը պարտադիր է: 

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին

Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: