«Հաղորդակցման առանձնահատկություններն ավագ բուժաշխատողների մասնագիտական գործունեության ընթացքում» թեմայով 4-շաբաթյա վերապատրաստման կրեդիտավորված դասընթաց
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մայիսի 25-ից ԵՊԲՀ-ն կազմակերպում է «Հաղորդակցման առանձնահատկությունները ավագ բուժաշխատողների մասնագիտական գործունեության ընթացքում» թեմայով 4- շաբաթյա վերապատրաստման կրեդիտավորված դասընթաց, որի նպատակն է բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել մասնագիտական գործունեության ընթացքում հաղորդակցման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կնպաստեն պացիենտների հետ շփումների արդյունավետության բարձրացմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը և փոխադրձ վստահության ամրապնդմանը: Դասընթացի մասնակիցներին շնորհվելու է ՇՄԶ 14 տեսական կրեդիտ և 11 գործնական կրեդիտ:
Դասընթացը վարելու են Հայաստանի լավագույն ԲՈՒՀ-երի առաջատար և բազմափորձ մասնագետները:
Ելնելով վերոնշյալից` ակնկալում ենք Ձեր և Ձեր ղեկավարած բուժհաստության ավագ բուժանձնակազմի ակտիվ մանակցությունը արդի թեմայով կազմակերպվող դասընթացին:
Հավելյալ մանրամասներ իմանալու համար շահագրգիռ անձիք կարող են կապ հաստատել ԵՊԲՀ «Հերացի վերլուծական» կենտրոնի աշխատակիցների հետ +37491389787 հեռ. համարով կամ heratsianalytics@ysmu.am էլ. հասցեով: