• Հայ
  • Рус
  • Eng
«Հարավային Կովկասը Ոսպնյակի միջոցով» էսսեների մրցույթ` ուսանողների համար
28.09.22

Հարգելի՛ ուսանողեր, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանում Թբիլիսիի «Free Association» հասարակական կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից համատեղ իրականացվում է «South Caucasus through the Lens»՝ «Հարավային Կովկասը Ոսպնյակի միջոցով» խորագրով նախագիծը:

Նախագծի շրջանակում կանցկացվի նաև մրցույթ, որին մասնակցելու համար պետք է մինչև հոկտեմբերի 15-ը ուղարկել մինչև երկու էջի սահմանում էսսե Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին:

Մանսակցի դիտարկումները  չպետք է պարունակեն ատելություն, թշնամանք:

Բոլոր մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթնալ այստեղ: