Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելություն բնագիտամաթեմատիկական հոսքի կենսաքիմիական և տնտեսագիտական ենթահոսքերում։
Ընդունելությունը կազմակերպվելու է չորս փուլով,
. Հայտերի ներկայացում – 01.05.2021 - 01.06.2021թ.
. Հարցազրույց – 05.05.2021 – 02.06.2021թ.
. Ինտերակտիվ դասընթաց /ամառային դպրոց/ - 07.06.2021-11.06.2021թ.
. Գիտելիքի ստուգում - 14.06.2021 – 19.06.2021թ.
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռագիր լրացնել հայտադիմումը (լրացնում է ծնողը) և հարցաթերթը (լրացնում է սովորողը), սկանավորել և ծննդյան վկայականի ու սոցիալական քարտի լուսապատճենի (սկան) հետ միասին մայիսի 1-ից հունիսի 1-ը ուղարկել heratsihighschool@gmail.com էլ.փոստին՝ որպես վերնագիր նշելով դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 01/06/2021թ. է։ Ավելի ուշ ուղարկված հայտերը կհամարվեն անվավեր։
Թերի լրացված, ոչ ամբողջական կամ նշված ժամկետից ուշ ուղարկված փաստաթղթերի փաթեթները ընդունող հանձնաժողովի կողմից չեն քննարկվի։
Հարցազրույցի նպատակն է ճանաչել դիմորդին, պարզել մեր դպրոցում սովորելու նրա ցանկության ու որոշման դրդապատճառները, նրա հետաքրքրությունները, անձնային որակները, շփման և հաղորդակցման հմտությունները՝ հետագա կրթությունը կազմակերպելիս առավել անհատականացված մոտեցում ցույց տալու նպատակով։
Հայտեր ներկայացրած դիմորդներին հարցազրույցի օրվա և ժամի մասին կտեղեկացվի նախապես:
Ինտերակտիվ դասընթացների /ամառային դպրոցի/ նպատակը դիմորդներին միմյանց հետ ինտեգրվելու և առաջիկա ուսումնական ստեղծագործական գործընթացին նախապատրաստվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է։
Մասնակցությունը հնարավորություն է տալիս դիմորդներին յուրաքանչյուր օր վաստակելու 3ական կրեդիտային միավոր՝ 1) ըստ մասնակցության, 2) կարգապահության/բարեվարքության և 3) նախաձեռնողականության/ստեղծագործական ակտիվության համար։ Այդ կրեդիտային միավորները գումարվում են գիտելիքի ստուգման միավորներին։
Յուրաքանչյուր ենթահոսքում նախատեսվում է 3 գրավոր աշխատանք՝ հետևյալ առարկաներից.
Կենսաքիմիական_ենթահոսք
Քննության օր
Տնտեսագիտական_ենթահոսք
Թեստային առաջադրանքները գնահատվում են 20 միավոր, թելադրությունը՝ 10:
Բոլոր օրերին գիտելիքի ստուգումը կանցկացվի երկու խմբով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները.
1-ին խումբ՝ ժամը 13:00
2-րդ խումբ՝ ժամը 14։30
Բողոքարկումը՝ հունիսի 29-ին՝ ժամը 10:00-14:00:
Ընդունելության փուլերը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն հունիսի 28-ին Երևանի №145 հիմնական դպրոցի նախամուտքի մոտ, որի շենքում ժամանակավորապես տեղակայված է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը (հասցեն՝ Երևան, Հովսեփ Էմի¬նի 8)։
Ընդունելության փուլերը հաղթահարած դիմորդների ծնողները հուլիսի 10-15-ը պետք է դպրոց ներկայացնեն.
Համապատասխան փաստաթղթերի առկայության և կրթական ծառայությունների մատուցման մասին պայմանագրի կնքման արդյունքում դիմորդները կհրամանագրվեն որպես ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 22-03-60 հեռախոսահամարով։
Հայտադիմումը, հարցաթերթիկը, ինչպես նաև համապատասխան առարկայի թեստերի նմուշ_օրինակները և հարցաշարերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով