• Հայ
  • Рус
  • Eng
«IT-Планета 2020/21» XIII միջազգային օլիմպիադային կարող են մասնակցել նաև ԵՊԲՀ ուսանողները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները կարող են հայտ ներկայացնել «IT-Планета 2020/21» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում XIII միջազգային օլիմպիադային մասնակցելու համար:

Մասնակիցների գրանցումը մեկնարկել է 2021 թվականի փետրվարի 1-ին:

Օլիմպիադայի մասնակիցները Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների բարձրագույն և միջին մասնագիտական ​​կրթության հաստատությունների ուսանողներ և շրջանավարտներ են:

Մինչ այսօր Օլիմպիադային մասնակցել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 1470 ուսումնական հաստատության ավելի քան 120,000 ուսանող:

Օլիմպիադայի ծրագիրն ուղղված է տնտեսության այնպիսի ոլորտների թվայնացման համար կիրառական խնդիրների լուծմանը, ինչպիսիք են առողջապահությունը, ֆինանսական հատվածը, արդյունաբերությունը, սպառման ապրանքները, էներգետիկան, անշարժ գույքը, առևտրի և հանրային սննդի ոլորտները, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը, կրթությունը և գիտությունը:

Հաղթողները հնարավորություն կունենան գործնական դասընթացներ անցնելու առաջատար ռուսական և միջազգային ընկերություններում կամ գտնելու աշխատանք, փորձով փոխանակվելու, ընդգրկվելու ՏՏ հաջողված մասնագետների տվյալների բազայում:

Նշենք, որ մասնակիցների գրանցումն ու ընտրական առաջին փուլը կտևեն փետրվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ:

Կարող եք գրանցվել մրցույթի պաշտոնական կայքում՝ https://world-it-planet.org/: