• Հայ
  • Рус
  • Eng
Այլընտրանքային պրակտիկա՝ «Լանցետ» թիմի կողմից

ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնը, պրակտիկայի բաժնի հետ համատեղ , առաջարկում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներին արտադրական պրակտիկայի անցկացման այլընտրանքային տարբերակ, որի շրջանակում ապագա բժիշկները հնարավորություն կունենան ամառային պրակտիկային հատկացված 10 օրերից 5-ը փոխարինել «Լանցետ» թիմի կողմից կազմակերպված վիրաբուժական հիմնական գործնական հմտությունների զարգացման դասընթացներով.

  • վիրահատարանի կառուցվածք, պահվածքի կանոններ,
  • ասեպտիկա, անտիսեպտիկա,
  • վիրաբուժական գործիքներ,
  • վիրաբուժական հանգույցներ,
  • կարերի 10-ից ավելի հիմնական տեսակներ:

Դասընթացները կկազմակերպվեն դասապրոցեսին զուգահեռ` մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, անհատականացված գրաֆիկներով։

Գրանցվելու համար ուսանողները կարող են մոտենալ պրակտիկայի բաժին՝ սկսած մարտի 2-ից։