• Հայ
  • Рус
  • Eng
EduShip «ՔՈԲՐԵՅՆ»-ում
 
Սիրելի ուսանող, ներկայացնում ենք մեր հերթական ուսանողական ծրագիրն, այս անգամ՝ EduShip-ի շրջանակներում, որն իրականցվելու է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի, APKARIAN և FAST հիմնադրամերի հետ համատեղ։

EduShip-ին դիմելու համար անհրաժեշտ է

• լինել բակալավրիատի վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանող
• հետաքրքրված լինել նեյրոգիտությամբ
• լինել աշխատասեր և էնտուզիաստ
• ունենալ նվազագույնը եռամսյա հասանելիություն և ներգրավվածություն ծրագրում՝ շաբաթական 20-30 ժամ ծանրաբեռնվածությամբ։

EduShip-ը հնարավորություն կտա

• ընդգրկվել «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի աշխատանքներում՝ Ապկարիան հիմնադրամի տնօրեն պրոֆեսոր Ապկարիանի, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Ենկոյանի և իր թիմի անմիջական ղեկավարությամբ
• ներգրավված լինել խմբում, որտեղ կրթվելու և գիտելիքներ ստանալու համար կան բոլոր պայմանները
• մասնակցել պրոֆեսոր Ապկարիանի ԱՄՆ-ի թիմի ամեն շաբաթ տեղի ունեցող քննարկումներին
• ստանալ աշխատավարձ
• լավագույններին նաև հնարավորություն կընձեռվի այցելել պրոֆեսոր Ապկարիանի ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան համալսարանի նեյրոգիտության լաբորատորիա։

Այն ուսանողներն, ովքեր ունեն ցանկություն մասնակցելու ամենահետաքրքիր, գիտելիքներով լի կրթական այս ծրագրին, կարող են գրանցվել հղմամբ՝ https://bit.ly/3R8D9zH 
 
Դիմելու վերջնաժամկետ՝ 27.09.2022թ.
 
EduShip-ն իրենից ենթադրում է
 
• Թիրախային հոդվածների որոնում, յուրացում, քննարկում
• Համապատասխան թեմաներով գրականության վերլուծություն
• Պարտադիր մասնակցություն Apkarian և COBRAIN լաբորատորիաների Journal Club-երին, որոնք լինելու են ֆիքսված օրերի
• COBRAIN կենտրոնում լաբորատոր հմտությունների ձեռքբերում։