• Հայ
  • Рус
  • Eng
ԵՄ համաժողով բժշկական կրթության ապագայով հետաքրքրվողների համար

 

Եվրոպական Միության Բժշկական ակադեմիաների եվրոպական Ֆեդերացիան (The Federation of European Academics of Medicine - FEAM), Պորտուգալիայի բժշկական ակադեմիայի աջակցությամբ, մարտի 18-ին կազմակերպում է «Բժշկական կրթության ապագան» խորագրով առցանց համաժողով:

Քննարկվող հարցերն են.

  • ինչպիսի՞ բժիշկ ենք մենք ուզում տեսնել ապագայում,
  • ինչպիսի՞ փոփոխությունների կենթարկվի բժշկությունն առաջիկա 10 տարիներին,
  • ակադեմիական կրթության ինտեգրացիան պրակտիկ բժշկության դաշտ:

Համաժողովին բացման խոսքով հանդես կգան Պորտուգալիայի գիտության, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեկտորը, FEAM-ի նախագահ, պրոֆեսոր Ջորջ Գրիֆֆինը և FEAM-ի փոխնախագահ Մարիա դո Սեու Մաչադոն:

Պորտուգալիայի բժշկական ակադեմիայի պրոֆեսորներ Մանուել Սոբրինյո Սիմեսը, Ֆաուստո Պինտոն, ինչպես նաև Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիայի և Ռումինիայի բժշկական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ստեֆան Կոնստանտինեսկուն կլինեն համաժողովի հիմնական վարողները:

Համաժողովը կկազմակերպվի 2021 թվականին ԵՄ խորհրդում Պորտուգալիայի նախագահության շրջանակում:

Քննարկմանը միանալ և գրանցվել կարելի է այստեղ, խոսնակների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ: