• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ն հայտարարում է 2021/2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2021/2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝

 

1) «Ֆարմացիա» մասնագիտությամբ՝

ա. Համալսարանի բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտների դիմումներն ընդունվում են երկու փուլով՝

  • I փուլ - 2021թ. հուլիսի 01-ից մինչև հուլիսի 15-ը.
  • II փուլ - 2021թ. օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 23-ը.

բ. Այլ բուհերից դիմորդների դիմումներն ընդունվում են երկու փուլով.

  • I փուլ – 2021թ. հուլիսի 01-ից մինչև հուլիսի 15-ը.
  • II փուլ - 2021թ. օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 23-ը.

գ.միջառարկայական համակարգչային թեստային քննության օր սահմանել՝ 2021թ. օգոստոսի 25-ին, ժամը  1000 և փորձնական քննության օր նշանակել սույն թվականի օգոստոսի 24-ին, ժամը 1000.

2) «Հանրային առողջություն և առողջապահություն» և «Բիզնես վարչարարություն» մասնագիտություններով՝

ա. Համալսարանի և այլ բուհերի շրջանավարտների համար դիմումներն ընդունվում են երկու փուլով՝

  • I փուլ – 2021թ. հուլիսի 01-ից մինչև հուլիսի 15-ը.
  • II փուլ - 2021թ. օգոստոսի 01-ից մինչև օգոստոսի 23-ը.

բ.«Հանրային առողջություն և առողջապահություն» և «Բիզնես վարչարարություն» մասնագիտությունների հարցազրույցի օրեր սահմանել 2021թ. օգոստոսի 24-ին, 25-ին, 26-ին, ժամը  1000.

 

Մագիստրատուրայի ընդունելության հարցաշարեր