ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է ներքոթվարկյալ ամբիոնների ակադեմիական անձնակազմի թափուր պաշտոնների մրցութային ընտրության գործընթացի մեկնարկի և պայմանների մասին.
Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք
Պրոֆեսոր – 1,0 դրույք
Դոցենտ – 2,0 դրույք
Ավագ դասախոս – 3,0 դրույք
Դասախոս – 1,0 դրույք
Ասիստենտ – 2,0 դրույք
Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոն
Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք
Պրոֆեսոր – 2,0 դրույք
Դոցենտ – 3,0 դրույք
Ավագ դասախոս – 2,0 դրույք
Դասախոս – 4,0 դրույք
Ասիստենտ – 2,0 դրույք
Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոն
Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք
Պրոֆեսոր – 1,0 դրույք
Դոցենտ – 2,0 դրույք
Դասախոս – 2,0 դրույք
Ասիստենտ – 2,0 դրույք
Վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոն
Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք
Պրոֆեսոր – 1,0 դրույք
Դոցենտ – 1,0 դրույք
Դասախոս – 1,0 դրույք
Ասիստենտ – 1,0 դրույք
Հետբուհական և շարունակական կրթության կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն
Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք
Պրոֆեսոր – 1,0 դրույք
Դոցենտ – 2,0 դրույք
Դասախոս – 1,0 դրույք
Ասիստենտ – 1,0 դրույք
Հավակնորդները դիմումները կարող են ներկայացնել սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո 15 օրվա ընթացքում` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի քարտուղարություն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) մրցութային ընտրությանը մասնակցելու մասին դիմում՝ հասցեագրված ԵՊԲՀ ռեկտորին, նշելով մրցութային ընտրությանը մասնակցության ակադեմիական անձնակազմի պաշտոնի տարակարգը, դրույքաչափը.
2) համառոտ ինքնակենսագրություն՝ ժամանակագրական շարադրությամբ.
3) աշխատանքային գրքույկից քաղվածք կամ պատճենը.
4) բարձրագույն կրթության դիպլոմը, ԵՊԲՀ «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգով նախատեսված դեպքում նաև` հետբուհական կրթության դիպլոմը.
5) գիտական աստիճանը հաստատող փաստաթղթերը, եթե ԵՊԲՀ «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգով տվյալ թեկնածուի համար պահանջվում է.
6) երաշխավորություն՝ տրված մրցութային ընտրությանը նախորդող 1 ամսվա ընթացքում, ԵՊԲՀ ֆակուլտետի, համապատասխան ամբիոնի կամ այլ գիտական, կրթական կազմակերպության կամ տվյալ մասնագիտության ոլորտի գիտնականի կողմից, եթե առկա է.
7) «Դասախոսի որակավորման գնահատման» փաստաթուղթը (հաստատված ամբիոնի վարիչի կողմից), եթե առկա է.
8) ԵՊԲՀ Ակադեմիական որակավորման հանձնաժողովի երաշխավորությունը, եթե առկա է.
9) գիտական կոչումը հաստատող փաստաթղթի պատճենը և պարգևատրումների, մրցանակների, պատվավոր և այլ կոչումների մասին փաստաթղթերի պատճենները, եթե առկա են (կամ հավակնորդը ցանկանում է ներկայացնել).
10) Գիտական հոդվածներ, հետևյալ ձևաչափով՝
11) անգլերեն և (կամ) ռուսերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ` «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգով նախատեսված կարգով, որի առկայությունը թեկնածուի համար կդիտարկվի որպես առավելություն:
Մրցույթային գործընթացն իրականացվելու է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգի համաձայն: Մրցույթի այլ պայմաններին կարելի է ծանոթանալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի քարտուղարությունում (ՀՀ, Երևան ք., Կորյունի փ. 2, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, հեռախոս՝ 010-301000, ներքին 2-38, 2-39):
Նշենք, որ տվյալ հայտարարությունը`հիմք ընդունելով «Ակադեմիական անձնակազմի մասին կանոնակարգը» հրապարակվել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մայիսի 3-ին լույս տեսած համարում: